ԱՄՆ Պետքարտուղարությունը շարունակում է աջակցել ՀԱԷԿ-ում նախագծերի իրականացմանը

Լուրեր

28.07.2026 | 11:55
Վերացվել է «Թամարայի» երեք արտադրատեսակի արտադրության կասեցումը․ դրանք անվտանգ են ճանաչվել
28.07.2026 | 11:47
250 հազարից մինչև 8 միլիոն․ որքա՞ն արժեն մեծ պահանջարկ ունեցող համարանիշերը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 11:42
Լցակայանը 4 տարում 600 մլն դրամի շրջանառություն է թաքցրել․ ՊԵԿ
28.07.2026 | 11:33
Շուրջ 400 ուկրաինական ԱԹՍ-ներ գրոհել են Մոսկվան ու Մոսկվայի մարզը․ Պոդոլսկում պահեստ է հրդեհվել
28.07.2026 | 11:23
Երկրպագուներն ընտրել են ԱԱ-2026-ի լավագույն գոլը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 11:14
Թրամփն այսօր Սպիտակ տանը կհանդիպի Զելենսկիի և Նեթանյահուի հետ․ Ուկրաինայի նախագահն արդեն ժամանել է ԱՄՆ
28.07.2026 | 11:08
Փոփոխություններ տրանսպորտային միջոցների հաշվառման պահանջարկ ունեցող համարանիշերի չափորոշիչներում․ ՈՒՂԻՂ
28.07.2026 | 11:06
Թուրքիան վերականգնում է Գյումրի տանող երկաթուղային ենթակառուցվածքները․ ըստ թուրք պաշտոնյայի՝ այն պատրաստ կլինի 2-3 ամսից
28.07.2026 | 10:57
Զախարովան հայտարարել է, թե ՀԱՊԿ-ի մասնակցությունը ԼՂ հակամարտությանն անհնար էր
28.07.2026 | 10:49
ԶՈՒ-ում մեկնարկել են զինվորական երդման արարողությունները
28.07.2026 | 10:38
Հայտնի է՝ որքան գումար է վաստակել Էնթոնի Ջոշուան երկորրդ ռաունդում ավարտված մենամարտի համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 10:30
Պեսկովը հայտարարել է, որ Պուտինը Փաշինյանին հիշեցրել է ԵՄ-ի հարցով Հայաստանում հանրաքվեի անհրաժեշտության մասին
28.07.2026 | 10:22
Բաքվի վերաքննիչ դատարանում հայ գերիների շինծու գործերով նիստը շարունակվել է դատախազների ելույթներով
28.07.2026 | 10:02
Արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 28-ի դրությամբ
28.07.2026 | 09:45
Վթարային ջրանջատում Լոռու մարզում
Բոլորը

ԱՄՆ Պետքարտուղարությունը շարունակում է ակտիվ աջակցել ՀԱԷԿ-ում մի շարք նախագծերի իրականացմանը: Ընթացիկ նախագծերի և հետագա համագործակցության վերաբերյալ քննարկումներին էր նվիրված հուլիսի 6-ին կայացած աշխատանքային հանդիպումը: Այդ մասին ասված է Հայկական ատոմային էլեկտրակայանի Ֆեյսբուքի էջում հրապարակված հաղորդագրությունում:

«Համավարակով պայմանավորված տևական դադարից հետո դարձյալ Հայկական ԱԷԿ-ում էին ԱՄՆ կառավարության, մասնավորապես՝ Էներգետիկայի դեպարտամենտի, PNNL-ի և WSC-ի ներկայացուցիչները: Հանդիպմանը ներկա էին նաև «Հայատոմ ԳՀԻ» ՓԲԸ և «Ատոմսերվիս» ԲԲԸ ներկայացուցիչները:

Նախագծերից կարևորագույնը, որն իրականացվում է ամերիկյան կողմի համաֆինանսավորմամբ, ուղղված է լիամասշտաբ վարժասարքի ներդրմանը: Աշխատանքները մասամբ կատարված են, ակտիվ և գործուն քայլեր են ձեռնարկվում նախագիծն ավարտին հասցնելու ուղղությամբ:

Այս փուլում հատկապես կարևորվեց նաև ՀԱԷԿ-ի օպերատիվ անձնակազմի ուսուցման գործընթացի կազմակերպումը լիամասշտաբ վարժասարքի միջոցով՝ թիվ 2 էներգաբլոկի անխափան ու բնականոն աշխատանքն ապահովելու համար:

Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին նաև ՀԱԷԿ-ի հետագա շահագործմանը վերաբերող առանցքային այլ հարցեր, այն է՝ աշխատած վառելիքի չոր պահեստարանի նոր մոդուլի կառուցման, ճառագայթաակտիվ թափոնների ժամանակավոր պահման խնդիրները և այլն:

Հանդիպման ավարտին իր երախտագիտությունը հայտնելով ամերիկյան կողմի ներկայացուցիչներին՝ գլխավոր տնօրեն Է. Մարտիրոսյանը հույս հայտնեց, որ տարիների ընթացքում ձևավորված գործընկերային հարաբերություններն ավելի կամրապնդվեն»,- նշված է գրառման մեջ: