Հարցումները ցույց են տալիս, որ Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր կուսակցությունն ընտրություններում գերազանցում է Էրդողանի կուսակցությանը

Լուրեր

14.09.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 14-ի դրությամբ
14.09.2026 | 09:43
Պապիկյանը կրկին զորամաս է այցելել
14.09.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
13.09.2026 | 21:40
Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից եկող մատակարարումների խաթարումներով․ Գևորգ Պապոյան
13.09.2026 | 20:00
Ո՞վ կարող է տուն առնել Երևանում․ անշարժ գույքի շուկայի «անհասանելի» ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.09.2026 | 19:34
Շուրջ 4 խմ փայտանյութ, բենզասղոց ու կացին․ Բերդի անտառներում ապօրինի ծառահատման դեպք է կանխվել
13.09.2026 | 18:54
Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph
13.09.2026 | 18:14
Բյուրականի աստղադիտարանում աշխատանքը կսկսի «Մեր անկայուն տիեզերքը» միջազգային սիմպոզիումը
13.09.2026 | 16:49
Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի հրեական համայնքին՝ Ռոշ Հաշանայի առիթով
13.09.2026 | 16:04
Վթարային ջրանջատում Երևանում
13.09.2026 | 15:33
Tour of Armenia միջազգային հեծանվավազքի եզրափակիչ մրցանակաբաշխությունը. ՈՒՂԻՂ
13.09.2026 | 15:08
Tour of Armenia-ի եզրափակիչ՝ չորրորդ մրցափուլը Երևանում
13.09.2026 | 14:32
Մոլդովական փողոցում խոտածածկույթի հրդեհ է բռնկվել, առկա էր տարածման վտանգ
13.09.2026 | 13:39
Սեպտեմբերի 13-18-ին Հայաստանում տեղումներ չեն սպասվում․ ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
13.09.2026 | 13:13
Շվեդիայի ընտրություններում պայքարը սրվում է․ ծայրահեղ աջերը կարող են իշխանության մաս դառնալ
Բոլորը

Երկու առանձին հարցումները ցույց են տվել, որ Թուրքիայում խորհրդարանական ընտրություններում գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական ​​կուսակցությունը (CHP) հաղթում  է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի «Արդարություն և զարգացում» (AKP) կուսակցությանը, գրում է Bianet-ը։

Piar ընկերության հարցման համաձայն՝ հարցվածների 29,6 տոկոսն ասել է, որ կքվեարկեր CHP-ի օգտին, եթե ընտրություններ լինեին այս կիրակի, մինչդեռ ԱԶԿ-ին աջակցությունը կազմել է 27,8 տոկոս։

Նրանց հաջորդում են քրդական Ժողովուրդների դեմոկրատական ​​կուսակցությունը (HDP)՝ 11,2 տոկոսով, İYİ կուսակցությունը՝ 11 տոկոսով և «Ազգայնական շարժում» կուսակցությունը՝ 7,3 տոկոսով։

Հարցումն անցկացվել է առցանց՝ ավելի քան 11 հազար քաղաքացու շրջանում հուլիսի 1-ին և 2-ին։

Մեկ այլ՝ Yöneylem ընկերության կողմից անցկացված  հարցման համաձայն՝ CHP-ն ստանում է ձայների 27,7 տոկոսը, AKP-ն՝ 27,1 տոկոսը, İYİ-ն՝ 16 տոկոսը, HDP-ն՝ 10,4 տոկոսը, MHP-ն՝ 8,2 տոկոսը։ Այս հարցումն անցկացվել է 2704 մարդու շրջանում հունիսի 24-28-ն ընկած ժամանակահատվածում։

Հավելենք, որ Թուրքիայում հաջորդ նախագահական և խորհրդարանական ընտրությունները նախանշված են 2023 թվականի հունիսին։

Էմմա Չոբանյան