Գերմանիան պատրաստ է Ուկրաինային «անվտանգության երաշխիքներ տալ». Շոլց

Լուրեր

16.09.2026 | 14:06
Տերը, ձեր պատկերացմամբ, Ռուսաստանն է, դրա համար եք ասում՝ անտեր կմնանք․ Մինասյանը՝ Ֆարմանյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 13:57
100 տոկոսով անբարեխղճություն է. Վահագն Ալեքսանյանը պնդում է` գերիների թեմայով իր խոսքը խեղաթյուրել են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 13:49
Իրանի հարվածները լուրջ վնաս են հասցրել Մերձավոր Արևելքում ԱՄՆ ռազմաբազաներին․ CBS News-ը բացառիկ լուսանկարներ է հրապարակել
16.09.2026 | 13:40
ՔՊ վարչությունում քննարկվել է Հայկ Սարգսյանի հարցը. Հասմիկ Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 13:39
Հայկական ֆուտբոլում տրանսֆերային ռեկորդ է գրանցվել
16.09.2026 | 13:33
«Պետք ա ձեզ «պոնչո» անեինք, ասեինք՝ ապրե՛ս, լո՞ւրջ». Խամոյանը՝ Հարությունյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 13:25
Ուկրաինայի պատերազմում զոհվել է ռուս գեներալը, որը Պուտինին զեկուցել էր Կոստանտինովկայի «գրավման» մասին
16.09.2026 | 13:16
Քաղաքական մազոխիզմով եք զբաղված, հաճույք եք ստանում ՀՀ սուվերեն տարածքները ծվեն-ծվեն անելուց․Դավթյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 13:07
Դուք ուզում եք գազը թանկանա, ուզում եք սանկցիաները ավելանան․ Թունյանը՝ «Ուժեղ Հայաստան»-ին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 12:59
Ռուսաստանը երկու անգամ փորձել է Մոլդովայի օդային տարածքում հարձակվել իմ ինքնաթիռի վրա․ Զելենսկի
16.09.2026 | 12:52
Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում Վրաստանի դեսպանին
16.09.2026 | 12:47
Իշխան Սաղաթելյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
16.09.2026 | 12:40
ՌԴ-ն ուկրաինական Դնեպրոպետրովսկում ավտոբուսի և Կիև–Նիկոլաև գնացքին է հարվածել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 12:30
Կիոկուշին կարատեի հայ մարզիկները 16 մեդալ են նվաճել Անապայում
16.09.2026 | 12:26
ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը չի հակասում Մայր օրենքին․ ՍԴ-ն որոշում է կայացրել
Բոլորը

Բեռլինը պատրաստ է Ուկրաինային «անվտանգության երաշխիքներ» տրամադրել ռուսական ագրեսիայի ֆոնին։ Այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, փոխանցում է korrespondent-ը։

Միաժամանակ, Շոլցը պարզաբանել է, որ ներկայում նման երաշխիքների տրամադրման կարգը քննարկվում է G7-ի շրջանակում (որը, բացի Գերմանիայից, ներառում է ԱՄՆ-ը, Կանադան, Ճապոնիան, Ֆրանսիան, Իտալիան և Մեծ Բրիտանիան)։

Ի դեպ, հունիսի 29-ին G7-ի գագաթնաժողովից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Շոլցը խուսափել էր Ուկրաինային խոստացված անվտանգության երաշխիքների մասին հարցին ուղիղ պատասխանից։ Նրա պատասխանը սկանդալ է առաջացրել Գերմանիայում։

Այսպես, մամուլի ասուլիսում լրագրողը կանցլերին հարցրել է՝ կարո՞ղ է, արդյոք, հստակեցնել, թե ինչի մասին է խոսքը Ուկրաինային անվտանգության երաշխիքներ տրամադրելու հարցում։

Շոլցը ծիծաղել էր ու ասել՝ «Կարող էի», իսկ կարճատև լռությունից հետո հավելել՝ «Սա է ամենը»։

Նման պատասխանը լրագրողների ու սոցցանցերի օգտատերերի շրջանում քննադատությունների ալիք է առաջացրել։

Ուկրաինայի համար անվտանգության երաշխիքների վերաբերյալ նախագահ Վլադիմիր Զելենսկին խոսել է նաև Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի հետ։

Տաթև Ֆռանգյան