ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է Հայաստանում ԵՄ պատվիրակություն՝ շնորհավորելու անձնակազմին Եվրոպայի օրվա կապակցությամբ
Քաղաքականություն
11.05.2018 | 18:17Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակություն՝ շնորհավորելու անձնակազմինԵվրոպայի օրվա կապակցությամբ. տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմից:
ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին եւ նախագահ Սարգսյանը քննարկեցին Հայաստանում տիրող քաղաքականիրավիճակը: Դեսպան Ավիտալսկին կարևորեց նախագահ Սարգսյանի դերակատարումը քաղաքական ճգնաժամիլուծման գործում: Նա վերահաստատեց, որ Եվրոպական միությունն ակնկալում է աշխատել ՀՀ նախագահի, նորվարչապետի եւ նոր կառավարության հետ անցյալ տարի նոյեմբերին ստորագրված ԵՄ-Հայաստան Համապարփակեւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացման ուղղությամբ: Քննարկվեցին Հայաստանի հետ ԵՄհամագործակցության առաջիկա տարիների առաջնահերթությունները:
Այցելության ընթացքում նախագահ Սարգսյանը լուսանկարվեց Հայաստանում Եվրոպական միությանպատվիրակության անձնակազմի հետ: