Ադրբեջանում մտահոգված են, որ Կասպից ծովը կարող է ցամաքել

Լուրեր

14.09.2026 | 10:00
ԱԺ քառօրյայի մեկնարկը` ՈՒՂԻՂ
14.09.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 14-ի դրությամբ
14.09.2026 | 09:43
Պապիկյանը կրկին զորամաս է այցելել
14.09.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
13.09.2026 | 21:40
Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից եկող մատակարարումների խաթարումներով․ Գևորգ Պապոյան
13.09.2026 | 20:00
Ո՞վ կարող է տուն առնել Երևանում․ անշարժ գույքի շուկայի «անհասանելի» ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.09.2026 | 19:34
Շուրջ 4 խմ փայտանյութ, բենզասղոց ու կացին․ Բերդի անտառներում ապօրինի ծառահատման դեպք է կանխվել
13.09.2026 | 18:54
Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph
13.09.2026 | 18:14
Բյուրականի աստղադիտարանում աշխատանքը կսկսի «Մեր անկայուն տիեզերքը» միջազգային սիմպոզիումը
13.09.2026 | 16:49
Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի հրեական համայնքին՝ Ռոշ Հաշանայի առիթով
13.09.2026 | 16:04
Վթարային ջրանջատում Երևանում
13.09.2026 | 15:33
Tour of Armenia միջազգային հեծանվավազքի եզրափակիչ մրցանակաբաշխությունը. ՈՒՂԻՂ
13.09.2026 | 15:08
Tour of Armenia-ի եզրափակիչ՝ չորրորդ մրցափուլը Երևանում
13.09.2026 | 14:32
Մոլդովական փողոցում խոտածածկույթի հրդեհ է բռնկվել, առկա էր տարածման վտանգ
13.09.2026 | 13:39
Սեպտեմբերի 13-18-ին Հայաստանում տեղումներ չեն սպասվում․ ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
Բոլորը

Ադրբեջանում խիստ մտահոգված են Կասպից ծովի էկոլոգիական վիճակով, մակարդակի տատանումներով, որի հետևանքով ծովը բախվում է տարբեր սպառնալիքների։ Մասնավորապես, Բաքվում անցկացվող Կասպից ծովին նվիրված համաժողովի ընթացքում Ադրբեջանի ԳԱԱ ակադեմիկոս Ֆահրեդդին Գադիրովն ասել է, որ շարունակում է հրատապ խնդիր մնալ Կասպից ծովի և հարակից տարածաշրջանի երկրաբանական ու բնապահպանական խնդիրների գիտական ​​ուսումնասիրությունը։

«Կասպից ծովում նավթի և գազի ինտենսիվ հետախուզման և արդյունահանման ֆոնին մենք բախվում ենք բազմաթիվ էկոլոգիական սպառնալիքների: Դրանք են՝ Կասպից ծովի մակարդակի տատանումները, երկրաբանական վտանգները՝ կապված ծովի հատակի դեֆորմացիաների հետ, ինչպես նաև էկոլոգիական խնդիրները՝ կապված աղտոտման հետ: Հրատապ խնդիր է նաև Կասպից ծովի ամենահարուստ կենսաբանական պաշարների պահպանումը։ Սրանք խնդիրներ են, որոնք սպասում են միասնական լուծման»,- ասել է Գադիրովը։

Նա հավելել է, որ ուսումնասիրությունների համաձայն՝ ծովի ջրի մակարդակը կտրուկ տատանվում է։

«Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ 100 տարի առաջ Կասպից ծովի մակարդակը 2 մետրով բարձր էր։ 20-րդ դարի 30-ական թվականներին ջրի մակարդակը իջել է 1,5 մ-ով, իսկ 1978-1995 թվականներին գրանցվել է 2,7 մ բարձրացում։ 2005 թվականից ջրի մակարդակը տարեկան նվազում է 10 սմ-ով։ Կասպից ծովի հյուսիսարևելյան հատվածը կարող է արժանանալ Արալյան ծովի ճակատագրին, եթե այդ փոփոխությունները պահպանվեն 25-30 տարի»,- ասել է Գադիրովը։

Ադրբեջանի պետական նավթագազային SOCAR ընկերության փոխնախագահ Խալիկ Մամեդովն էլ ասել է, որ կլիմայի փոփոխությունից բխող արտակարգ իրավիճակները, ինչպես նաև Կասպից ծովի մակարդակի տատանումներն իրական ռիսկեր են

«Պրակտիկան ցույց է տալիս, որ ծովի մակարդակի անկման դեպքում տարածքը, որտեղ ապրում և զարգանում է Կասպիական կենդանական աշխարհը, կրճատվում է, և դժվարություններ են առաջանում հիդրոտեխնիկական կառույցների, այդ թվում՝ նավահանգիստների շահագործման մեջ։ Նման իրավիճակները խոչընդոտում են SOCAR-ի արտադրական տեղամասերի բնականոն գործունեությանը»,- ասել է Մամեդովը։

Էմմա Չոբանյան