Շվեդիայի վարչապետը չի պատասխանել՝ խոստացե՞լ է Էրդողանին քրդերի արտահանձնում, թե՝ ոչ

Լուրեր

11.11.2026 | 13:14
ՌԴ ԱԴԾ-ն հայտարարել է Կալինինգրադի մարզում լրտեսության կասկածանքով Լեհաստանի քաղաքացիների ձերբակալության մասին
11.11.2026 | 13:10
ՔՊ-ն մեկ ձայնի տարբերությամբ պարտվեց Եղեգնաձորի համայնքապետի ընտրությունում․ Դավիթ Հարությունյանը կշարունակի պաշտոնավարել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
11.11.2026 | 13:06
Հայկ Մարտիրոսյանը մրցաշարի է մասնակցում Արոնյանի, Կարլսենի ու այլ առաջատար շախմատիստների հետ
11.11.2026 | 12:56
Ինչո՞ւ էր Արսեն Գևորգյանը կալանավորված. Արեգա Հովսեփյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:47
COP31-ի շրջանակում Էրդողանն ու Գուտերեշը դիմավորել են Փաշինյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:45
Հայաստանում այս պահին գնաճը 4.3 տոկոս է . ԿԲ նախագահ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:36
Համաձայն չենք, որ ՀՀ հաջողությունները միայն ԵՏՄ-ի հետ են կապված. Վահե Հովհաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:27
Իրանի սպառնալիքներից հետո ԱՄՆ ֆինանսների նախարար Բեսենթը տեղափոխվել է ռազմաբազա. Reuters
11.11.2026 | 12:21
Վահե Հովհաննիսյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
11.11.2026 | 12:19
Հայտնի են Հայաստան-Կիպրոս հանդիպման մրցավարները
11.11.2026 | 12:10
Նիկոլ Փաշինյանը Թուրքիայում է // Ջերմաստիճանը մինչև 6 աստիճանով կբարձրանա․ ԼՈՒՐԵՐ
11.11.2026 | 12:03
Ստացվում է՝ օլիգարխիկ կուսակցությունը եկամտահարկից ֆինանսավորելու է, հիմնադրամը` ոչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:00
63–72 տարեկան քաղաքացիների համար բիզնեսի աջակցման նոր գործիք․ ծրագրի մանրամասները. ՈՒՂԻՂ
11.11.2026 | 11:54
Պուտինն ապրում է այլ իրականությունում․ Զելենսկին՝ Աբու Դաբիի բանակցությունների մասին
11.11.2026 | 11:49
Իշխանությունները համակարգի միջոցով իմանալու են` քաղաքացին քաղաքական ինչ նախասիրություն ունի. Դավիթ Ալավերդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Շվեդիայի վարչապետ Մագդալենա Անդերսոնը հրաժարվել է հերքել Թուրքիայի այն պնդումը, որ նա խոստացել է արտահանձնել Անկարայի կողմից փնտրվող անձանց՝ ՆԱՏՕ-ին միանալու Ստոկհոլմի ջանքերի շրջանակում, հաղորդում է Agence France-Presse-ը, որին վկայակոչում է Turkish Minute-ը։

Չնայած լրագրողների հարցերին ու Շվեդիայում քուրդ և թուրք փախստականների մտահոգություններին՝ Անդերսոնը չի ասել՝ արդյո՞ք նման պարտավորություն ստանձնել է՝ ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության դեմ Անկարայի առարկությունները վերացնելու համար։

«Ես ութ տարի եղել եմ նախարար և երբեք չեմ բարձրաձայնել, թե ինչ է խոսվել բանակցությունների սենյակում։ Դա ինձ հիմա դժվար իրավիճակի մեջ է դնում»,- ասել է նա։

Հավելենք, որ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի մեկնարկին Թուրքիան, Շվեդիան և Ֆինլանդիան հուշագիր են ստորագրել։ Օրերս էլ Էրդողանը հայտարարել է, որ Շվեդիան արտահանձնել է «3-4 ահաբեկչի ու խոստացել արտահանձնել ևս 73-ին»։

Անդերսոնը, սակայն, նշել է, որ Շվեդիան շարունակելու է հարգել ազգային և միջազգային օրենքները, երկրի ոչ մի քաղաքացի չի արտահանձնվի, որոշումը կլինի անկախ իշխանությունների և դատարանների կողմից։

«Եթե դուք ներգրավված չեք ահաբեկչական գործունեության մեջ, անհանգստանալու կարիք չկա»,- ասել է նա։

Էմմա Չոբանյան