Ցանկանում ենք արդար դատարան․ Ադրբեջանում լրագրողներն ու իրավապաշտպանները բողոքի ակցիա են անցկացրել դատական համակարգի դեմ․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Լուրեր

14.09.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 14-ի դրությամբ
14.09.2026 | 09:43
Պապիկյանը կրկին զորամաս է այցելել
14.09.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
13.09.2026 | 21:40
Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից եկող մատակարարումների խաթարումներով․ Գևորգ Պապոյան
13.09.2026 | 20:00
Ո՞վ կարող է տուն առնել Երևանում․ անշարժ գույքի շուկայի «անհասանելի» ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.09.2026 | 19:34
Շուրջ 4 խմ փայտանյութ, բենզասղոց ու կացին․ Բերդի անտառներում ապօրինի ծառահատման դեպք է կանխվել
13.09.2026 | 18:54
Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph
13.09.2026 | 18:14
Բյուրականի աստղադիտարանում աշխատանքը կսկսի «Մեր անկայուն տիեզերքը» միջազգային սիմպոզիումը
13.09.2026 | 16:49
Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի հրեական համայնքին՝ Ռոշ Հաշանայի առիթով
13.09.2026 | 16:04
Վթարային ջրանջատում Երևանում
13.09.2026 | 15:33
Tour of Armenia միջազգային հեծանվավազքի եզրափակիչ մրցանակաբաշխությունը. ՈՒՂԻՂ
13.09.2026 | 15:08
Tour of Armenia-ի եզրափակիչ՝ չորրորդ մրցափուլը Երևանում
13.09.2026 | 14:32
Մոլդովական փողոցում խոտածածկույթի հրդեհ է բռնկվել, առկա էր տարածման վտանգ
13.09.2026 | 13:39
Սեպտեմբերի 13-18-ին Հայաստանում տեղումներ չեն սպասվում․ ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
13.09.2026 | 13:13
Շվեդիայի ընտրություններում պայքարը սրվում է․ ծայրահեղ աջերը կարող են իշխանության մաս դառնալ
Բոլորը

Ադրբեջանում լրագրողներն ու իրավապաշտպանները ակցիա են անցկացրել՝ բողոքելով երկրում դատական համակարգի դեմ։ Տեղական լրատվամիջոցները հայտնում են, որ  «Պաշտպանության գիծ» կազմակերպությունը բողոքի ակցիա է կազմակերպել երկրի Դատաիրավական խորհրդի դիմաց։

Ակցիայի մասնակիցները բողոքել են իրավապաշտպանների և լրագրողների բաց դատավարությունները թույլ չտալու դեմ։ Հավաքին մասնակցել են նաև դատապարտյալների ընտանիքների անդամները։

«Վերջին ամիսներին իրավապաշտպանների ու լրագրողների համար դատարանի դռները հիմնականում փակ են։ Մեզ ներս չեն թողնում նիստերին՝ վկայակոչելով դատարանի որոշումները։ Մեղադրյալների կողմնակիցներին թույլ չեն տալիս մասնակցել նաև աղմկահարույց քաղաքական գործընթացներին»,- ասել է «Պաշտպանության գծի» համահիմնադիր Զաֆար Ահմեդովը։

Նրա խոսքով՝ իրավապաշտպաններն ու լրագրողները նախկինում ևս չեն կարողացել մասնակցել ծանր հանցագործություններին առնչվող դատական նիստերին։ Հիմա էլ այդ պրակտիկան տարածվել է շրջանային դատարաններում։

Կազմակերպության գործադիր տնօրեն Ռուֆատ Սաֆարովն էլ այս սահմանափակումները պայմանավորում է դատարանների ոչ անկախ լինելով։

«Քաղաքական դրդապատճառներով գործերով դատական ​​գործընթացներն արդեն վերածվել են ֆարսի, սակայն այժմ նրանք թույլ չեն տալիս իրավապաշտպաններին ու լրագրողներին, քաղաքացիական հասարակության ակտիվիստներին և քաղաքական կուսակցություններին մասնակցել նիստերին։ Դատարաններ կարող են մտնել միայն փաստաբաններն ու մեղադրյալների ընտանիքների անդամները։ Դա խախտում է դատարանի հրապարակայնության և թափանցիկության սկզբունքը։ Պատճառն այն է, որ դատավորներն անկախ չեն և գործում են նախագահի աշխատակազմի հրահանգներով»,- ասել է Սաֆարովը։

Նա քննադատել է Վերաքննիչ և Վճռաբեկ դատարանների ղեկավարներին ուԴատաիրավական խորհրդի նախագահ, արդարադատության նախարար Ֆիքրեթ Մամեդովին։

Հավելենք, որ ակցիայի մասնակիցները պահանջել են ապահովել դատավարությունների թափանցիկությունը, վերացնել լրագրողների և իրավապաշտպանների ընդունելության սահմանափակումները։ Ակցիայի ընթացքում մասնակիցները վանկարկել են՝ «Ցանկանում ենք արդար, թափանցիկ, բաց դատարան»։ Եղել է նաև պաստառ՝ «Թողե՛ք լրագրողներին դատարաններ» գրությամբ։

Էմմա Չոբանյան