ԱՄՆ-ն տոնում է Անկախության օրը

Լուրեր

11.11.2026 | 13:14
ՌԴ ԱԴԾ-ն հայտարարել է Կալինինգրադի մարզում լրտեսության կասկածանքով Լեհաստանի քաղաքացիների ձերբակալության մասին
11.11.2026 | 13:10
ՔՊ-ն մեկ ձայնի տարբերությամբ պարտվեց Եղեգնաձորի համայնքապետի ընտրությունում․ Դավիթ Հարությունյանը կշարունակի պաշտոնավարել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
11.11.2026 | 13:06
Հայկ Մարտիրոսյանը մրցաշարի է մասնակցում Արոնյանի, Կարլսենի ու այլ առաջատար շախմատիստների հետ
11.11.2026 | 12:56
Ինչո՞ւ էր Արսեն Գևորգյանը կալանավորված. Արեգա Հովսեփյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:47
COP31-ի շրջանակում Էրդողանն ու Գուտերեշը դիմավորել են Փաշինյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:45
Հայաստանում այս պահին գնաճը 4.3 տոկոս է . ԿԲ նախագահ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:36
Համաձայն չենք, որ ՀՀ հաջողությունները միայն ԵՏՄ-ի հետ են կապված. Վահե Հովհաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:27
Իրանի սպառնալիքներից հետո ԱՄՆ ֆինանսների նախարար Բեսենթը տեղափոխվել է ռազմաբազա. Reuters
11.11.2026 | 12:21
Վահե Հովհաննիսյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
11.11.2026 | 12:19
Հայտնի են Հայաստան-Կիպրոս հանդիպման մրցավարները
11.11.2026 | 12:10
Նիկոլ Փաշինյանը Թուրքիայում է // Ջերմաստիճանը մինչև 6 աստիճանով կբարձրանա․ ԼՈՒՐԵՐ
11.11.2026 | 12:03
Ստացվում է՝ օլիգարխիկ կուսակցությունը եկամտահարկից ֆինանսավորելու է, հիմնադրամը` ոչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:00
63–72 տարեկան քաղաքացիների համար բիզնեսի աջակցման նոր գործիք․ ծրագրի մանրամասները. ՈՒՂԻՂ
11.11.2026 | 11:54
Պուտինն ապրում է այլ իրականությունում․ Զելենսկին՝ Աբու Դաբիի բանակցությունների մասին
11.11.2026 | 11:49
Իշխանությունները համակարգի միջոցով իմանալու են` քաղաքացին քաղաքական ինչ նախասիրություն ունի. Դավիթ Ալավերդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

2022թ. հունիսի 30-ին ԱՄՆ դեսպանությունում տեղի ունեցավ Միացյալ Նահանգների անկախության 246-րդ տարեդարձին նվիրված տոնական երեկո՝ զուգորդված գեղեցիկ երաժշտությամբ, ամերիկյան հյուրասիրությամբ ու հրավառությամբ:

ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպանության մամուլի ծառայությունից տեղեկանում ենք, որ հյուրերին ուղղված իր խոսքում ԱՄՆ դեսպան Թրեյսին վերահաստատեց Միացյալ Նահանգների աջակցությունն Հայաստանի ժողովրդավարական զարգացումներին։

«Մեր փոխգործակցության դաշտն ընդգրկում է ժողովրդավարական հաստատությունները, քաղաքացիական հասարակությունը, ազատ և արդարացի լրագրությունը, տնտեսական աճը, էներգետիկ բազմազանեցումը, ներառական կրթությունը, առողջապահական ծառայությունների բարելավումը, ջրի հասանելիության մեծացումը, անվտանգային համագործակցությունը, մշակութային ժառանգության պահպանությունը, փոխանակման ծրագրերը և մարդասիրական նախաձեռնությունները։ Մենք գործակցել ենք հայ մարդկանց հետ՝ կառավարությունում և կառավարությունից դուրս, մեր դիրքորոշումները կիսող դիվանագետների և միջազգային կառույցների հետ և ԱՄՆ քաղաքացիների, մասնավորապես՝ հպարտ ամերիկահայերի հետ։ Այս համագործակցության ակունքներում ընդհանուր արժեքներ ունենալու գիտակցումն է։ Այս փոխգործակցության ուժն է, որ օգնել է մեզ ապահովել այն նշանակալի առաջընթացը, որի ականատեսն ենք եղել Հայաստանում վերջին 30 տարվա ընթացքում», – ասաց դեսպան Թեյսին հյուրերին ուղղված իր խոսքում։

Միացյալ Նահանգների Անկախության օրը նշվում է ամեն տարի հուլիսի 4-ին` ԱՄՆ Անկախության հռչակագիրի ընդունման օրը (1776թ.)։ Ամերիկացիների համար այս տոնը Ամերիկայի Միացյալ Նահանգների ծննդյան օրն է:

Հանդիսավոր արարողության ընթացքում հնչեցին Հայաստանի և Միացյալ Նահանգների ազգային օրհներգերը՝ սիրված «Հովեր» պետական կամերային երգչախմբի 5 երգիչների կատարմամբ: Այս տարվա տոնակատարությունը նվիրված է հայ-ամերիկյան հարաբերությունների երեսնամյակին։