Արոտավայրից՝ գերեզմանատուն․ Գյումրիում նոր գերեզմանատան կառուցումը ձգձգվում է

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Գյումրու համայնքապետարանի ֆինանսական միջոցներով հարակից Շիրակ գյուղից ձեռք բերված 8 հեկտար հողատարածքը, որտեղ պետք է նոր գերեզմանատուն կառուցվի, գյուղատնտեսական նշանակության է։ Այս պահին փոփոխության է ենթարկում հողատարածքի գործառնական նշանակությունը, այդ պատճառով էլ նոր գերեզմանատան կառուցումը փոքր-ինչ ձգձգվում է։ Այս մասին Factor TV-ի հետ զրույցում ասաց «Հավերժ հիշատակ» ՓԲԸ տնօրեն Էդուարդ Բաղրամյանը։

«Այդ հողատարածքը մենք գնել են որպես արոտավայր, որպեսզի կարողանանք նախագիծ պատվիրել։ «Արոտավայր» հասկացությունը պիտի փոխարինվի կոմունալ, էներգետիկ ենթակառուցվածքների նշանակությամբ, արոտավայրում թաղումներ անելու իրավունք չունես, չի թույլատրվում, հողի նշանակության փոփոխություն պիտի տեղի ունենա։ Հողի գործառնական նշանակությունը փոխել կարող են համայնքապետարանը՝ մարզպետարանի հետ միասին, համապատասխան նախարարությունների համաձայնությամբ։ Հիմա այդ փուլում ենք, փաստաթղթերը շրջանառության մեջ են, ուսումնասիրում են»,- ասաց մեր զրուցակիցը։

Նա նաև նշեց, որ այդ հողատարածքի հետ զուգահեռ՝ Գյումրու քաղաքապետարանը Շիրակ գյուղից գնել է նաև երեք հողակտոր, որտեղ նախորդ տարիներին հուղարկավորություններ են կատարվել գյումրեցիների կողմից։ Ըստ Բաղրամյանի՝ այդ հողատարածքներն ապօրինի են օգտագործվել, դրանք ձեռք բերելու համար ևս անհրաժեշտ է համապատասխան գերատեսչությունների թույլտվությունը։

Ըստ քաղաքապետարանի պաշտոնյայի՝ երբ հաստատվի հողատարածքների գործառնական նշանակության փոփոխությունը, դրանից հետո միայն կկարողանան նախագիծը պատվիրել։
Նախագծում պարտադիր պետք է լինի տարածքի հարթեցում, բաշխումներ, հասցեագրումներ։

«Ամբողջ աշխարհում այդպես է, նախկինում մեզ մոտ էլ է այդպես եղել, իսկ հիմա գերեզմանների տարածքի պակասի պատճառով անցուղիները փակվել են։ Այս տարի կհասցնենք կառուցել, թե՝ ոչ, կախված է փաստաթղթերի հաստատումից»,- ասաց Էդուարդ Բաղրամյանը։

Նշենք, որ Գյումրի քաղաքն ունի երեք գերեզմանատներ՝ թիվ 1, թիվ 2 և «Շիրակ» գերեզմանոցը՝ Շիրակ համայնքի հարևանությամբ։ Դրանք, սակայն, այլևս բավարար չեն հուղարկավորություններ կազմակերպելու համար։

1-ին և 2-րդ գերեզմանոցները վաղուց համարվում են կիսափակ, այնտեղ հողատարածքի հատկացում չի կատարվում, ընդամենը մնացել են ընտանեկան գերեզմանները, որտեղ հուղարկավորությունները շարունակվում են։ Գրեթե նույն վիճակում է «Շիրակ» գերեզմանոցը, այն վաղուց դուրս է եկել իր տարածքի սահմաններից։

Արմիկ Մովսիսյան