ԱՄՆ-ը հոգնել է անկանխատեսելի Էրդողանից՝ ՌԴ-ի դեմ պատժամիջոցի չգնաց․ կաջակցի Թուրքիայի ընդդիմությանը․ Նելլի Մինասյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.07.2026 | 09:45
Վթարային ջրանջատում Լոռու մարզում
28.07.2026 | 09:32
Նավթի գները նվազել են
27.07.2026 | 23:18
Ոստիկանները ձերբակալել են ապօրինի զենք պահող տղամարդուն
27.07.2026 | 22:59
Սևանա լճի մակարդակը հուլիսի 20-26-ը հունվարի 1-ի ցուցանիշից բարձր է 57 սմ-ով
27.07.2026 | 22:47
ՀՀ Ազգային ժողովը նոր կայք ունի
27.07.2026 | 22:30
Իտալիայում տղամարդը կեղծ հին ամֆիթատրոն է կառուցել և 20 տարի զբոսաշրջիկների խաբել․ նա ազատազրկման է դատապարտվել
27.07.2026 | 22:14
Բաքվի դատարանը Toplum TV-ի լրագրողներին դատապարտել է 12-15 տարվա ազատազրկման
27.07.2026 | 21:59
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.07.2026 | 21:45
Առողջությունը սկսվում է սննդից․ ինչպե՞ս ընտրել անվտանգ արտադրանք. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 21:40
Ռոբերտ Հովհաննիսյանը՝ Dole Open 2026 շախմատի միջազգային մրցաշարի հաղթող
27.07.2026 | 21:27
24 ժամ ջուր չի լինի Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք հասցեներում
27.07.2026 | 21:13
Նեթանյահուն հայտարարել է, որ Վաշինգտոնում իր օրակարգի գլխավոր առաջնահերթությունն Իրանն է
27.07.2026 | 21:00
ՔՆՆԱՐԿՈւՄ․ Զբոսաշրջիկների ռեկորդային հոսք ՀՀ 6 ամսում․ ի՞նչ խնդիրներ և առավելություններ են ի հայտ եկել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 20:49
ՌԴ-ում ոչնչացվել է Հայաստանից ներկրված ավելի քան 39 հազար վարդի խմբաքանակ
27.07.2026 | 20:37
Ռումինիան հայտնել է ՌԴ դեսպանատան աշխատակցի արտաքսման մասին
Բոլորը

Թուրքիան համաձայնություն տվեց ՆԱՏՕ-ին Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցությանը՝ չնայած շաբաթներ առաջ ընդդիմանում էր դրան, առաջադրում նախապայմաններ։ Երեք երկրների միջև հուշագիր է ստորագրվել, որով Ստոկհոլմն ու Հելսինկին պարտավորվել են կատարել Անկարայի պահանջները, սերտ համագործակցել հակաահաբեկչական պայքարում, հանել զենքի արտահանման արգելքը, կանխել Քուրդիստանի աշխատավորական կուսակցության և առընթեր ահաբեկչական կազմակերպությունների ու դրանց հետ կապ ունեցող անձանց գործունեությունը, չաջակցել գյուլենական շարժմանը։

Ուրիշ ի՞նչ ստացավ Թուրքիան՝ այս ամենից բացի։ Թուրքագետ Նելլի Մինասյանը պնդում է, որ իրականում Թուրքիան առևտուր էր իրականացնում, բայց ոչ թե Շվեդիայի կամ Ֆինլանդիայի հետ, այլ ԱՄՆ-ի, որը ՆԱՏՕ-ի առաջատար պետությունն է․ «Քրդերի խնդիրն առաջնային դիտարկվեց, բայց իրականում այն երկրորդային հարց է, որովհետև առաջին պլանում է գտնվում այն, ինչ Թուրքիան փորձում է ստանալ ԱՄՆ-ից՝ F-16-երի արդիականացված մոդելները, և գերնպատակ էր՝ վերադառնալ F-35-երի ծրագիր»։

Ըստ Նելլի Մինասյանի՝ Թուրքիայի ձեռքբերումներից է նաև այն, որ քրդական ուժերի հետ միասին ահաբեկչական ուժերի ցուցակում հայտնվեց նաև «գյուլենական շարժումը», ինչը փորձում էր Թուրքիայի իշխանությունն իրականացնել, բայց Արևմուտքը դիմադրում էր։ Բայց այդ, փաստաթղթում նշված չէ, թե ի՞նչ կլինի, եթե Շվեդիան և Ֆինլանդիան չարտահանձնեն այդ 33 գործիչներին։

Թուրքագետի խոսքով՝ Էրդողանի ամբողջ նպատակն էր հանդիպելլ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ․ «Կա այսպիսի տեսակետ, որ Էրդողանը շատ ավելի լավ է դեմ առ դեմ բանակցությունների ընթացքում, և եղել են օրինակներ, որ շահումով է դուրս եկել։ Բայդենի հետ հանդիպումն էլ հենց այս համապատկերում պետք է դիտարկենք։ Բացի այդ՝ Էրդողանը Բայդենի հետ հանդիպումով ընտրություններին ընդառաջ ցույց է տալիս ընդդիմությանը, թե լավ հարաբերություն ունի Արևմուտքի հետ։ Արևմուտքն արդեն հոգնել է Էրդողանի քաղաքականությունից, անկանխատեսելիությունից, և տեսնում է, որ կարող է իրենց չաջակցել ինչ-որ հարցում, ինչպես ՌԴ-ի դեմ պատժամիջոցների չկիրառումն էր Անկարայի կողմից»։

Ըստ այդմ՝ շատ մեծ է հավանականությունը, որ Թուրքիայի ընդդիմությունը ստանա Արևմուտքի աջակցությունն առաջիկա ընտրություններում։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան