Ջո Բայդենը հայտարարել է, որ աջակցում է Թուրքիային F-16-երի վաճառքին և վստահ է Կոնգրեսի հավանությունը ստանալու հարցում

Լուրեր

16.09.2026 | 16:54
Քաղցրաշենի մանկապարտեզի շենքում օձ է նկատվել․ երեխաներին տարհանել են
16.09.2026 | 16:48
Գոռ Մինասյանի պաշտպանները հակադարձում են ՔԿ-ին՝ վիճարկելով թրաֆիքինգի մեղադրանքի հիմքերն ու կալանավորման ընթացքը
16.09.2026 | 16:45
Սաուդյան Արաբիան հայտարարել է, որ հութիները թիրախավորել են Մեքքան
16.09.2026 | 16:44
«ԵՄ-ն կխաբի Հայաստանին եվրաինտեգրման հարցում». Լավրով
16.09.2026 | 16:39
Մոսկվայում քրեական հեղինակությունը քաշեց իմ ձեռքից, Հայկ Սարգսյանի ընկերն էր. Ալեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 16:37
Արման Ծառուկյանը պատմել է՝ որն է եղել իր վճարած ամենամեծ թեյավճարը
16.09.2026 | 16:30
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը՝ ՈՒՂԻՂ
16.09.2026 | 16:29
Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում Ֆինլանդիայի դեսպանին
16.09.2026 | 16:20
Կոսովոյի նախկին նախագահ Հաշիմ Թաչին ռազմական հանցագործությունների համար դատապարտվել է 25 տարվա ազատազրկման
16.09.2026 | 16:10
Քաղաքացիների միլիոնավոր տվյալների հնարավոր արտահո՞սք․ պաշտոնական կառույցների արձագանքները հակասում են 
16.09.2026 | 16:02
Խոսել եմ Հաջիևի հետ. Ալեն Սիմոնյանը` Գանձասարի միջադեպի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 15:53
FIA-ն ներկայացրել է Ֆորմուլա-1-ի օրացույցը 2027-ին. ԼՈՒՍԱՆԿԱՐ
16.09.2026 | 15:44
Դատախազությունը պահանջում է Ապարանի շուրջ 16 հա հողատարածքներ վերադարձնել համայնքին
16.09.2026 | 15:35
Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին
16.09.2026 | 15:28
Մինսկն ազատ է արձակել 25 քաղբանտարկյալի․ ի պատասխան՝ ԱՄՆ-ն կչեղարկի բելառուսական 2 ընկերությունների դեմ պատժամիջոցները
Բոլորը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ Վաշինգտոնն աջակցում է Թուրքիային F-16 կործանիչների վաճառքին և վստահ է, որ Կոնգրեսի համաձայնությունը, որն անհրաժեշտ է վաճառքի համար, կարող է ստանալ, գրում է  Reuters գործակալությունը։

ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ավարտին Մադրիդում կայացած մամուլի ասուլիսում նա հերքել է ենթադրությունները, թե վաճառքին Վաշինգտոնի աջակցությունը Թուրքիայի կողմից Շվեդիայի և Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու վետոն հանելու դիմաց է:

«Այն, ինչ ես ասացի, ասել եմ դեռ դեկտեմբերին․ մենք պետք է վաճառենք նրանց F-16 ինքնաթիռները և դրանց արդիականացման համակարգերը։ Մեզ ձեռնտու չէ դա չանելը։ Այստեղ չկա գործարք՝ գործարքի դիմաց։ Մենք պարզապես պետք է վաճառեինք, բայց ինձ պետք է Կոնգրեսի հաստատումը, որպեսզի կարողանամ դա անել: Եվ ես կարծում եմ, որ մենք կարող ենք դա ստանալ»,- ասել է Բայդենը։

Հավելենք, որ դեռևս հոկտեմբերին Թուրքիան ԱՄՆ-ին խնդրել էր վաճառել Lockheed Martin-ի արտադրության 40 միավոր F-16 և շուրջ 80 արդիականացման հավաքածու: Մարտին էլ Պետքարտուղարությունը նամակ էր գրել ԱՄՆ Կոնգրեսի որոշ անդամներին, որոնք դեմ էին վաճառքին՝ ասելով, որ ԱՄՆ-ի պաշտպանական առևտրային կապերը Թուրքիայի հետ ծառայում են Վաշինգտոնի շահերին:

Էմմա Չոբանյան