Թբիլիսիում ԱՄՆ դեսպանը կտրուկ է արձագանքել Վրաստանին պատերազմի մեջ ներքաշելու փորձերի մասին հայտարարություններին

Լուրեր

28.07.2026 | 11:55
Վերացվել է «Թամարայի» երեք արտադրատեսակի արտադրության կասեցումը․ դրանք անվտանգ են ճանաչվել
28.07.2026 | 11:47
250 հազարից մինչև 8 միլիոն․ որքա՞ն արժեն մեծ պահանջարկ ունեցող համարանիշերը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 11:42
Լցակայանը 4 տարում 600 մլն դրամի շրջանառություն է թաքցրել․ ՊԵԿ
28.07.2026 | 11:33
Շուրջ 400 ուկրաինական ԱԹՍ-ներ գրոհել են Մոսկվան ու Մոսկվայի մարզը․ Պոդոլսկում պահեստ է հրդեհվել
28.07.2026 | 11:23
Երկրպագուներն ընտրել են ԱԱ-2026-ի լավագույն գոլը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 11:14
Թրամփն այսօր Սպիտակ տանը կհանդիպի Զելենսկիի և Նեթանյահուի հետ․ Ուկրաինայի նախագահն արդեն ժամանել է ԱՄՆ
28.07.2026 | 11:08
Փոփոխություններ տրանսպորտային միջոցների հաշվառման պահանջարկ ունեցող համարանիշերի չափորոշիչներում․ ՈՒՂԻՂ
28.07.2026 | 11:06
Թուրքիան վերականգնում է Գյումրի տանող երկաթուղային ենթակառուցվածքները․ ըստ թուրք պաշտոնյայի՝ այն պատրաստ կլինի 2-3 ամսից
28.07.2026 | 10:57
Զախարովան հայտարարել է, թե ՀԱՊԿ-ի մասնակցությունը ԼՂ հակամարտությանն անհնար էր
28.07.2026 | 10:49
ԶՈՒ-ում մեկնարկել են զինվորական երդման արարողությունները
28.07.2026 | 10:38
Հայտնի է՝ որքան գումար է վաստակել Էնթոնի Ջոշուան երկորրդ ռաունդում ավարտված մենամարտի համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 10:30
Պեսկովը հայտարարել է, որ Պուտինը Փաշինյանին հիշեցրել է ԵՄ-ի հարցով Հայաստանում հանրաքվեի անհրաժեշտության մասին
28.07.2026 | 10:22
Բաքվի վերաքննիչ դատարանում հայ գերիների շինծու գործերով նիստը շարունակվել է դատախազների ելույթներով
28.07.2026 | 10:02
Արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 28-ի դրությամբ
28.07.2026 | 09:45
Վթարային ջրանջատում Լոռու մարզում
Բոլորը

Թբիլիսիում ԱՄՆ դեսպան Քելի Դեգնան կտրուկ է արձագանքել Վրաստանին պատերազմի մեջ ներքաշելու փորձերի մասին հայտարարություններին, փոխանցում է Նովոստի Գրուզիան։

«Ես ուզում եմ պատասխանել այս նենգ հորինվածքներին, որոնք, ինչպես երևում է, դեռ շարունակվում են… Կարծես թե դրանք վերցված են անմիջապես ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության ապատեղեկատվության ձեռնարկից։ Բայց թույլ տվեք հստակ ասել՝ ԱՄՆ-ը չի փորձում Վրաստանին ներքաշել Ուկրաինայի պատերազմի մեջ, ԱՄՆ-ը չի ցանկանում, որ այս պատերազմն ընդլայնվի։ ԱՄՆ-ն ամեն ինչ անում է՝ պատերազմը հնարավորինս շուտ դադարեցնելու համար։ Պուտինն այն մարդն է, որը սկսել է այս դաժան և ագրեսիվ պատերազմն Ուկրաինայի դեմ, և Պուտինը կարող է վերջ տալ դրան»,- ասել է դեսպանը։

Դեգնան նշել է, որ ԱՄՆ-ը և Եվրոպան Վրաստանի բարեկամներն են և վերջին 30 տարիների ընթացքում ամեն ինչ անում են՝ Վրաստանին եվրաինտեգրման ճանապարհին աջակցելու համար։

«Մենք կշարունակենք դա անել։ Կարծում եմ՝ շատ կարևոր է, որ վրացիները հիշեն, որ Ռուսաստանը գրավում է ձեր տարածքների 20%-ը, Ռուսաստանը փորձել է ոչնչացնել ձեր լեզուն, Ռուսաստանը թալանել է ձեր եկեղեցիները և դրանք վերածել ախոռների։ Եթե հարցեր կան, թե ինչ է նշանակում ռուսական բարեկամությունը Վրաստանի հետ, պարզապես նայեք բաժանարար գծին։ Ձեր բարեկամները գտնվում են ԱՄՆ-ում և Եվրոպայում, իսկ Վրաստանի համար սա խաղաղության, կայունության և բարգավաճման ճանապարհն է»,- հայտարարել է ամերիկացի դիվանագետը։

Տաթև Ֆռանգյան