Պուտինը հայտարարել է, որ ՌԴ-ն խնդիր չունի ՆԱՏՕ-ին Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցության հետ

Լուրեր

16.09.2026 | 17:11
Գազայում շենքի փլուզման հետևանքով առնվազն 20 պաղեստինցի է զոհվել, տասնյակ մարդիկ փլատակների տակ են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 16:54
Քաղցրաշենի մանկապարտեզի շենքում օձ է նկատվել․ երեխաներին տարհանել են
16.09.2026 | 16:48
Գոռ Մինասյանի պաշտպանները հակադարձում են ՔԿ-ին՝ վիճարկելով թրաֆիքինգի մեղադրանքի հիմքերն ու կալանավորման ընթացքը
16.09.2026 | 16:45
Սաուդյան Արաբիան հայտարարել է, որ հութիները թիրախավորել են Մեքքան
16.09.2026 | 16:44
«ԵՄ-ն կխաբի Հայաստանին եվրաինտեգրման հարցում». Լավրով
16.09.2026 | 16:39
Մոսկվայում քրեական հեղինակությունը քաշեց իմ ձեռքից, Հայկ Սարգսյանի ընկերն էր. Ալեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 16:37
Արման Ծառուկյանը պատմել է՝ որն է եղել իր վճարած ամենամեծ թեյավճարը
16.09.2026 | 16:30
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը՝ ՈՒՂԻՂ
16.09.2026 | 16:29
Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում Ֆինլանդիայի դեսպանին
16.09.2026 | 16:20
Կոսովոյի նախկին նախագահ Հաշիմ Թաչին ռազմական հանցագործությունների համար դատապարտվել է 25 տարվա ազատազրկման
16.09.2026 | 16:10
Քաղաքացիների միլիոնավոր տվյալների հնարավոր արտահո՞սք․ պաշտոնական կառույցների արձագանքները հակասում են 
16.09.2026 | 16:02
Խոսել եմ Հաջիևի հետ. Ալեն Սիմոնյանը` Գանձասարի միջադեպի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 15:53
FIA-ն ներկայացրել է Ֆորմուլա-1-ի օրացույցը 2027-ին. ԼՈՒՍԱՆԿԱՐ
16.09.2026 | 15:44
Դատախազությունը պահանջում է Ապարանի շուրջ 16 հա հողատարածքներ վերադարձնել համայնքին
16.09.2026 | 15:35
Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին
Բոլորը

Ռուսաստանը մտահոգված չէ ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի և Շվեդիայի հնարավոր անդամակցության հետ կապված, սակայն հայելային պատասխան կտա այդ երկրներում դաշինքի ռազմական ենթակառուցվածքների տեղակայման դեպքում։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կասպյան գագաթնաժողովից հետո, գրում է ՌԲԿ-ն։

«Մենք անհանգստանալու ոչինչ չունենք ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցության առումով։ Ցանկանում են միանալ՝ խնդրեմ։ Նրանք միայն պետք է հստակ ու պարզ պատկերացնեն, որ նախկինում նրանց համար որևէ սպառնալիք չի եղել, իսկ հիմա այնտեղ ռազմական ստորաբաժանումների տեղակայման դեպքում ստիպված կլինենք հայելային պատասխան տալ և ստեղծել նույն սպառնալիքներն այն տարածքների համար, որտեղից մեզ համար սպառնալիքներ են ստեղծվում»,- ասել է Պուտինը։

Նա, միաժամանակ, ընդգծել է, որ արևմտյան երկրների կոչն Ուկրաինային՝ հրաժարվել Ռուսաստանի հետ բանակցություններից, հաստատում է, որ «ամեն ինչ արվում է՝ միասնական Արևմուտքի կայսերական նկրտումներին հասնելու համար»։

Հավելենք, որ նախօրեին Մադրիդում անցկացվող գագաթնաժողովում ՆԱՏՕ-ն որոշում է ընդունել պաշտոնապես հրավիրել Շվեդիային ու Ֆինլանդիային՝ միանալ դաշինքին։

Էմմա Չոբանյան