Պուտինն ու Ալիևը Ղարաբաղյան կարգավորման և տարածաշրջանային անվտանգության հարցեր են քննարկել

Լուրեր

28.07.2026 | 12:53
Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Զախարովայի՝ ԼՂ հակամարտության ու ՀԱՊԿ-ի մասին հայտարարությանը
28.07.2026 | 12:45
Հայկ Կոնջորյանի եղբոր ծեծի գործով քրեական հետապնդում է նախաձեռնվել 5 անձի նկատմամբ
28.07.2026 | 12:29
Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը հաստատել է՝ Լոնդոնը պատրաստ է զորքեր ուղարկել Ուկրաինա պատերազմի ավարտից հետո
28.07.2026 | 12:23
«Էկոակտիվիզմը Հայաստանի համայնքներում 2025 թվականին» թեմայով համաժողով. ՈՒՂԻՂ
28.07.2026 | 12:15
Պաոլո Մալդինին հեռանում է Իտալիայի հավաքականից իր նշանակումից 16 օր անց
28.07.2026 | 12:08
ՄԻՊ ներկայացուցիչները չհայտարարված այցեր են իրականացրել ՁՊՎ-ներ և դատարանների խցեր
28.07.2026 | 11:55
Վերացվել է «Թամարայի» երեք արտադրատեսակի արտադրության կասեցումը․ դրանք անվտանգ են ճանաչվել
28.07.2026 | 11:47
250 հազարից մինչև 8 միլիոն․ որքա՞ն արժեն մեծ պահանջարկ ունեցող համարանիշերը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 11:42
Լցակայանը 4 տարում 600 մլն դրամի շրջանառություն է թաքցրել․ ՊԵԿ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 11:33
Շուրջ 400 ուկրաինական ԱԹՍ-ներ գրոհել են Մոսկվան ու Մոսկվայի մարզը․ Պոդոլսկում պահեստ է հրդեհվել
28.07.2026 | 11:23
Երկրպագուներն ընտրել են ԱԱ-2026-ի լավագույն գոլը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 11:14
Թրամփն այսօր Սպիտակ տանը կհանդիպի Զելենսկիի և Նեթանյահուի հետ․ Ուկրաինայի նախագահն արդեն ժամանել է ԱՄՆ
28.07.2026 | 11:08
Փոփոխություններ տրանսպորտային միջոցների հաշվառման պահանջարկ ունեցող համարանիշերի չափորոշիչներում․ ՈՒՂԻՂ
28.07.2026 | 11:06
Թուրքիան վերականգնում է Գյումրի տանող երկաթուղային ենթակառուցվածքները․ ըստ թուրք պաշտոնյայի՝ այն պատրաստ կլինի 2-3 ամսից
28.07.2026 | 10:57
Զախարովան հայտարարել է, թե ՀԱՊԿ-ի մասնակցությունը ԼՂ հակամարտությանն անհնար էր
Բոլորը

Աշխաբադում անցկացվող Կասպյան 6-րդ գագաթնաժողովի շրջանակում տեղի է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Կրեմլի հաղորդագրության համաձայն՝ հանդիպման մեկնարկին Պուտինը, մասնավորապես, ասել է, որ երկու երկրների հարաբերությունները շատ լավ վիճակում են։

«Բոլորովին վերջերս մեր ԱԳ նախարարն էր այդտեղ։ Նախապատրաստվում են մեր վարչապետի և Պետդումայի նախագահի այցերը։ Սակայն ամենակարևորը մեր պլանների իրագործումն է, ավելի ճիշտ՝ մինչև 2024 թվականի մեր համատեղ՝ ռուս-ադրբեջանական պլանի։ Իհարկե, կան տարածաշրջանային անվտանգության հարցեր, առաջին հերթին՝ կապված Ղարաբաղյան կարգավորման հետ։ Ձեզ հետ այդ մասին խոսել ենք, և հիմա հնարավորություն կլինի ևս մեկ անգամ այդ թեմայի շուրջ խոսելու»,- ասել է Պուտինը։

Ալիևն իր հերթին համոզմունք է հայտնել, որ այս հանդիպումը կնպաստի երկու երկրների միջև բարեկամական, բարիդրացիական հարաբերությունների զարգացմանը։

«Իհարկե, այսօր ևս մեկ հնարավորություն կլինի խոսելու տարածաշրջանային խնդիրների շրջանակում ստեղծված իրավիճակի և տարածաշրջանային հակամարտությունների կարգավորման մասին»,- ասել է Ալիևը՝ հույս հայտնելով, որ երկու երկրների հարաբերություններն ապագայում ևս կշարունակեն հաջողությամբ զարգանալ։

Էմմա Չոբանյան