ԵՄ-ն մոտեցել է փոխզիջումային համաձայնության՝ Կալինինգրադի շուրջ ՌԴ-ի հետ հակասությունները մեղմելու համար. Reuters

Լուրեր

28.07.2026 | 12:53
Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Զախարովայի՝ ԼՂ հակամարտության ու ՀԱՊԿ-ի մասին հայտարարությանը
28.07.2026 | 12:45
Հայկ Կոնջորյանի եղբոր ծեծի գործով քրեական հետապնդում է նախաձեռնվել 5 անձի նկատմամբ
28.07.2026 | 12:29
Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը հաստատել է՝ Լոնդոնը պատրաստ է զորքեր ուղարկել Ուկրաինա պատերազմի ավարտից հետո
28.07.2026 | 12:23
«Էկոակտիվիզմը Հայաստանի համայնքներում 2025 թվականին» թեմայով համաժողով. ՈՒՂԻՂ
28.07.2026 | 12:15
Պաոլո Մալդինին հեռանում է Իտալիայի հավաքականից իր նշանակումից 16 օր անց
28.07.2026 | 12:08
ՄԻՊ ներկայացուցիչները չհայտարարված այցեր են իրականացրել ՁՊՎ-ներ և դատարանների խցեր
28.07.2026 | 11:55
Վերացվել է «Թամարայի» երեք արտադրատեսակի արտադրության կասեցումը․ դրանք անվտանգ են ճանաչվել
28.07.2026 | 11:47
250 հազարից մինչև 8 միլիոն․ որքա՞ն արժեն մեծ պահանջարկ ունեցող համարանիշերը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 11:42
Լցակայանը 4 տարում 600 մլն դրամի շրջանառություն է թաքցրել․ ՊԵԿ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 11:33
Շուրջ 400 ուկրաինական ԱԹՍ-ներ գրոհել են Մոսկվան ու Մոսկվայի մարզը․ Պոդոլսկում պահեստ է հրդեհվել
28.07.2026 | 11:23
Երկրպագուներն ընտրել են ԱԱ-2026-ի լավագույն գոլը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 11:14
Թրամփն այսօր Սպիտակ տանը կհանդիպի Զելենսկիի և Նեթանյահուի հետ․ Ուկրաինայի նախագահն արդեն ժամանել է ԱՄՆ
28.07.2026 | 11:08
Փոփոխություններ տրանսպորտային միջոցների հաշվառման պահանջարկ ունեցող համարանիշերի չափորոշիչներում․ ՈՒՂԻՂ
28.07.2026 | 11:06
Թուրքիան վերականգնում է Գյումրի տանող երկաթուղային ենթակառուցվածքները․ ըստ թուրք պաշտոնյայի՝ այն պատրաստ կլինի 2-3 ամսից
28.07.2026 | 10:57
Զախարովան հայտարարել է, թե ՀԱՊԿ-ի մասնակցությունը ԼՂ հակամարտությանն անհնար էր
Բոլորը

Առաջիկա օրերին Լիտվայով դեպի Կալինինգրադ բեռնափոխադրումը կարող է կարգավորվել։ Այս մասին հայտնում է Reuters-ը։

Իրավիճակին ծանոթ երկու աղբյուրների փոխանցմամբ՝ եվրոպացի պաշտոնյաները հակված են Վիլնյուսի հետ փոխզիջումային համաձայնության, որպեսզի թուլացնեն տարածաշրջանում լարված իրավիճակը։

ԵՄ-ն Լիտվայի հետ քննարկում է պատժամիջոցների հնարավոր չեղարկումը, որոնց պատճառով Բալթյան երկիրը դադարեցրել է տարանցումը դեպի ՌԴ Կալինինգրադի մարզ՝ մտավախություն ունենալով, որ Կրեմլը կարող է դիմել վեճը ռազմական ճանապարհով լուծելուն։

Սահմանափակումների վերացմամբ հետաքրքրված երկրներից մեկը, ըստ Reuters-ի, Գերմանիան է։ Քանի որ գերմանացի զինվորականները տեղակայված են Լիտվայում, Բեռլինը մտավախություն ունի, որ կարող է ներքաշվել հակամարտության մեջ: Պատճառներից մեկն էլ Գերմանիայի մտավախությունն է, որ Ռուսաստանը կդադարեցնի գազի մատակարարումը։

«Պուտինն ազդեցության ավելի մեծ լծակների ունի, քան մենք։ Մեր շահերից է բխում փոխզիջում գտնելը»,- ասել է Reuters-ի աղբյուրը։

Գործակալության տեղեկությունների համաձայն՝ որոշման մասին կարող է հաղորդվել հուլիսի 10-ին։

Տաթև Ֆռանգյան