Արմեն Արզումանյանն ու Ռաֆայել Գևորգյանն ընդունել են Լեհաստանի ԱԳ փոպնախարարի գլխավորած պատվիրակությանը

Լուրեր

28.07.2026 | 12:08
ՄԻՊ ներկայացուցիչները չհայտարարված այցեր են իրականացրել ՁՊՎ-ներ և դատարանների խցեր
28.07.2026 | 11:55
Վերացվել է «Թամարայի» երեք արտադրատեսակի արտադրության կասեցումը․ դրանք անվտանգ են ճանաչվել
28.07.2026 | 11:47
250 հազարից մինչև 8 միլիոն․ որքա՞ն արժեն մեծ պահանջարկ ունեցող համարանիշերը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 11:42
Լցակայանը 4 տարում 600 մլն դրամի շրջանառություն է թաքցրել․ ՊԵԿ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 11:33
Շուրջ 400 ուկրաինական ԱԹՍ-ներ գրոհել են Մոսկվան ու Մոսկվայի մարզը․ Պոդոլսկում պահեստ է հրդեհվել
28.07.2026 | 11:23
Երկրպագուներն ընտրել են ԱԱ-2026-ի լավագույն գոլը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 11:14
Թրամփն այսօր Սպիտակ տանը կհանդիպի Զելենսկիի և Նեթանյահուի հետ․ Ուկրաինայի նախագահն արդեն ժամանել է ԱՄՆ
28.07.2026 | 11:08
Փոփոխություններ տրանսպորտային միջոցների հաշվառման պահանջարկ ունեցող համարանիշերի չափորոշիչներում․ ՈՒՂԻՂ
28.07.2026 | 11:06
Թուրքիան վերականգնում է Գյումրի տանող երկաթուղային ենթակառուցվածքները․ ըստ թուրք պաշտոնյայի՝ այն պատրաստ կլինի 2-3 ամսից
28.07.2026 | 10:57
Զախարովան հայտարարել է, թե ՀԱՊԿ-ի մասնակցությունը ԼՂ հակամարտությանն անհնար էր
28.07.2026 | 10:49
ԶՈՒ-ում մեկնարկել են զինվորական երդման արարողությունները
28.07.2026 | 10:38
Հայտնի է՝ որքան գումար է վաստակել Էնթոնի Ջոշուան երկորրդ ռաունդում ավարտված մենամարտի համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 10:30
Պեսկովը հայտարարել է, որ Պուտինը Փաշինյանին հիշեցրել է ԵՄ-ի հարցով Հայաստանում հանրաքվեի անհրաժեշտության մասին
28.07.2026 | 10:22
Բաքվի վերաքննիչ դատարանում հայ գերիների շինծու գործերով նիստը շարունակվել է դատախազների ելույթներով
28.07.2026 | 10:02
Արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 28-ի դրությամբ
Բոլորը

Նախարարի տեղակալներ  Արմեն Արզումանյանն ու Ռաֆայել Գևորգյանն հունիսի 28-ին ընդունել են Լեհաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Մարչին Փշիդաչի գլխավորած պատվիրակությանը․ տեղեկացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։

«Հանդիպմանը ներկա է գտնվել նաև Լեհաստանի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Սամվել Մկրտչյանը։

Արմեն Արզումանյանն ու Ռաֆայել Գևորգյանն ողջունել են հյուրերին և բարձր գնահատել հայ-լեհական միջպետական հարաբերությունների մակարդակը, ինչպես նաև կարևորել տնտեսական համագործակցության հետագա զարգացմանն ուղղված համատեղ քայլերի իրականացումը:

Հանդիպման ընթացքում կողմերը խոսել են Հայաստանում կապիտալի շուկայի զարգացման, ներդրումային ծրագրերի իրականացման շուրջ:

Այս համատեքստում Մարչին Փշիդաչը  տնտեսության և բիզնեսի առաջընթացի համար կարևորել է կապիտալի շուկայի զարգացման և վենչուրային ֆոնդերի ծրագրերի ուղղությամբ համատեղ քայլերը և նշել, որ այդ ֆոնդերը տնտեսական աճ ապահովելու կարևոր գործոններից են, և այս ոլորտում փորձի փոխանակումը կարող է կարևոր ներդրում լինել Հայաստանում ոլորտի զարգացման համար:

Լեհական կողմը նշել է, որ դիտարկում է Հայաստանը որպես շահեկան հարթակ՝  եվրասիական շուկա մուտք գործելու համար։ Միևնույն ժամանակ պատրաստակամություն է հայտնել նման հարթակ հանդիսանալ հայկական ապրանքների համար՝ մուտք գործելու ԵՄ շուկա:

Երկու կողմերը ներկայացրել են վերջին տարիներին իրենց երկրների տնտեսական զարգացման միտումները, դիտարկել երկրների տնտեսությունների առավելությունները, ներուժ ունեցող ոլորտները և դրանց համադրման հնարավոր ուղիները։

Կարևորվել է նաև Սփյուռքի դերը Հայաստանի տնտեսության զարգացման գործում։

Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև հարցերի լայն շրջանակ, որոնք, մասնավորապես, վերաբերում էին զբոսաշրջությանը, ավիացիային, ՏՏ ոլորտին, տնտեսության վրա համաճարակի ազդեցությանը և հետևանքներին։

Անդրադարձ է կատարվել այս տարի նախատեսված հայ-լեհական միջկառավարական հանձնաժողովի նիստի կազմակերպմանը, ինչպես նաև տարածաշրջանային զարգացումներին:

Արմեն Արզումանյանն ու Ռաֆայել Գևորգյանը հույս են հայտնել, որ առաջիկայում Հայաստանի և Լեհաստանի միջև տնտեսական կապերն ու առևտրաշրջանառության ծավալները կբարձրանան նոր մակարդակի:

Հանդիպման ավարտին կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակելու ակտիվ համագարծակցությոնը»,- ասված է հաղորդագրությունում։