Թուրքիան Շվեդիայից և Ֆինլանդիայից ակնկալում է «ահաբեկչության մեջ կասկածվող քրդերի և գյուլենականների արտահանձնում»

Լուրեր

28.07.2026 | 11:55
Վերացվել է «Թամարայի» երեք արտադրատեսակի արտադրության կասեցումը․ դրանք անվտանգ են ճանաչվել
28.07.2026 | 11:47
250 հազարից մինչև 8 միլիոն․ որքա՞ն արժեն մեծ պահանջարկ ունեցող համարանիշերը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 11:42
Լցակայանը 4 տարում 600 մլն դրամի շրջանառություն է թաքցրել․ ՊԵԿ
28.07.2026 | 11:33
Շուրջ 400 ուկրաինական ԱԹՍ-ներ գրոհել են Մոսկվան ու Մոսկվայի մարզը․ Պոդոլսկում պահեստ է հրդեհվել
28.07.2026 | 11:23
Երկրպագուներն ընտրել են ԱԱ-2026-ի լավագույն գոլը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 11:14
Թրամփն այսօր Սպիտակ տանը կհանդիպի Զելենսկիի և Նեթանյահուի հետ․ Ուկրաինայի նախագահն արդեն ժամանել է ԱՄՆ
28.07.2026 | 11:08
Փոփոխություններ տրանսպորտային միջոցների հաշվառման պահանջարկ ունեցող համարանիշերի չափորոշիչներում․ ՈՒՂԻՂ
28.07.2026 | 11:06
Թուրքիան վերականգնում է Գյումրի տանող երկաթուղային ենթակառուցվածքները․ ըստ թուրք պաշտոնյայի՝ այն պատրաստ կլինի 2-3 ամսից
28.07.2026 | 10:57
Զախարովան հայտարարել է, թե ՀԱՊԿ-ի մասնակցությունը ԼՂ հակամարտությանն անհնար էր
28.07.2026 | 10:49
ԶՈՒ-ում մեկնարկել են զինվորական երդման արարողությունները
28.07.2026 | 10:38
Հայտնի է՝ որքան գումար է վաստակել Էնթոնի Ջոշուան երկորրդ ռաունդում ավարտված մենամարտի համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 10:30
Պեսկովը հայտարարել է, որ Պուտինը Փաշինյանին հիշեցրել է ԵՄ-ի հարցով Հայաստանում հանրաքվեի անհրաժեշտության մասին
28.07.2026 | 10:22
Բաքվի վերաքննիչ դատարանում հայ գերիների շինծու գործերով նիստը շարունակվել է դատախազների ելույթներով
28.07.2026 | 10:02
Արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 28-ի դրությամբ
28.07.2026 | 09:45
Վթարային ջրանջատում Լոռու մարզում
Բոլորը

Անկարան Մադրիդում ձեռք բերված պայմանավորվածության շրջանակում հետամուտ է լինելու Ֆինլանդիայից և Շվեդիայից 33 անձի արտաքսմանը, որոնց մեղադրում է ահաբեկչության մեջ, գրում է «Անադոլու» գործակալությունը։

Այսօրվա դրությամբ՝ Թուրքիան պաշտոնական Հելսինկիին 6 դիմում է ուղարկել PKK-ի անդամների և 6 դիմում՝ Ֆեթուլլահ Գյուլենի աջակիցների արտահանձնման հարցով։ Միաժամանակ, Անկարայից Ստոկհոլմ է ուղարկվել 21 դիմում, այդ թվում՝ PKK-ի 11 անդամի և Գյուլենի 10 կողմնակցի համար։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը՝ մեկնաբանելով նախօրեին Մադրիդում Թուրքիայի, Ֆինլանդիայի և Շվեդիայի միջև ստորագրված եռակողմ հուշագիրը։

Նախարարի խոսքով՝ այդ գործերն արդեն քննարկվում են սկանդինավյան երկրների կողմից, և արտահանձնման մասին կրկնակի դիմում չի լինելու։

«Մենք միայն կհիշեցնենք դրանց գոյության մասին»,- ասել է Թուրքիայի արդարադատության նախարարության ղեկավարը։

Նա նաև ասել է, որ նախօրեին ստորագրված հուշագիրն ամենևին չի նշանակում, որ Սկանդինավյան երկու երկրների՝ դաշինքին միանալու գործընթացն ավարտված է։

Բոզդաղը նշել է, որ «Թուրքիան կշարունակի քայլեր ձեռնարկել, որպեսզի նշված երկրները դադարեն լինել ահաբեկիչների «հենակետ» և արյունալի կառույցներին օգնությունը դադարեցվի»։

Էմմա Չոբանյան