Զախարովան հայտարարել է, որ հաղորդակցության ուղիների ապաշրջափակումը կբարելավի Հարավային Կովկասում իրավիճակը»
Քաղաքականություն
29.06.2022 | 16:36Տնտեսական կապերի ապաշրջափակումը կծառայի Հարավային Կովկասում իրավիճակի բարելավմանը։ Ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Մենք միշտ շեշտել ենք, որ Հարավային Կովկասում բոլոր տրանսպորտային տնտեսական կապերի ապաշրջափակումն աշխատում է դրական միտումների ամրապնդման և, ի վերջո, տարածաշրջանում իրավիճակի բարելավման ուղղությամբ», – ասել է Զախարովան։
Նա հավելել է, որ երեք երկրների ղեկավարների (Հայաստան, Ռուսաստան, Ադրբեջան) միջև ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը կապահովի Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների համալիր կարգավորումը։