Քննարկում ԲՏԱ նախարարությունում ՄԱԿ-ի՝ Տիեզերքի և խոշոր աղետների միջազգային խարտիայի փորձագետների թիմի ներկայացուցիչների հետ

Լուրեր

07.08.2026 | 23:37
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
07.08.2026 | 23:30
ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի պատվիրակությունն այցելել է Հայկական ատոմային էլեկտրակայան
07.08.2026 | 23:23
ԱՄՆ Սենատը հավանություն է տվել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին օրինագծին
07.08.2026 | 23:16
Հայաստանի սահմանային անցակետերը միջազգային չափանիշներով արդիականացվում են. ՊԵԿ
07.08.2026 | 23:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.08.2026 | 22:57
Որ երկրներից են 2026-ին ամենաշատ զբոսաշրջիկներն այցելել Հայաստան․ հրապարակվել են տվյալները
07.08.2026 | 22:43
Դարոն Աճեմօղլուն մեծ ցանկություն ունի մոտ ապագայում այցելելու Հայաստան. դեսպան Մկրտչյան
07.08.2026 | 22:37
«300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագիրը կշարունակվի և կընդլայնվի. Տիգրան Խաչատրյան
07.08.2026 | 22:29
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում
07.08.2026 | 22:13
Կենտրոն վարչական շրջանում հայտնաբերվել է ապօրինի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու 12 դեպք
07.08.2026 | 21:58
Դիլիջանում աշակերտների և ուսանողների համար ներհամայնքային տրանսպորտը կդառնա անվճար
07.08.2026 | 21:44
«Յաբլոկո»-ին ցանկանում են զրկել ՌԴ Պետդումայի ընտրություններին մասնակցելու հնարավորությունից
07.08.2026 | 21:30
Համայնքներում կիրականացվեն հունական ժողովրդական պարերի ուսուցման ծրագրեր
07.08.2026 | 21:17
Իզյումի վրա ռուսական հարվածի հետևանքով 2 մարդ է զոհվել
07.08.2026 | 21:04
Արթուր Խուդինյանը նշանակվել է ՓԾ տնօրենի տեղակալ․ Արամ Ղազարյանն անձնակազմին է ներկայացրել նորանշանակ տեղակալին
Բոլորը

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունում հունիսի 28-ին տեղի է ունեցել աղետների ռիսկի կառավարման վերաբերյալ հանդիպում-քննարկում՝ ՄԱԿ-ի Տիեզերքի և խոշոր աղետների միջազգային խարտիայի փորձագետների թիմի ներկայացուցիչների հետ․ տեղեկացնում են ԲՏԱ նախարարությունից։

«Հանդիպմանը մասնակցել են ՀՀ ԲՏԱ նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը, նախարարի տեղակալ Ավետ Պողոսյանը, ոլորտային ստորաբաժանումների պատասխանատուներ, արտակարգ իրավիճակների նախարարության ներկայացուցիչ Արա Ասլանյանը։

Կարևորելով նման ծրագրերի իրականացումը՝ նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը ներկայացրել է նախարարության գործունեության ուղղությունները, տիեզերական բնագավառում ՀՀ Կառավարության մոտեցումները, ինչպես նաև մի շարք մանրամասներ՝ վերջերս ուղեծիր արձակված Հայաստանի առաջին արբանյակի վերաբերյալ։

Ավետ Պողոսյանն իր հերթին անդրադարձել է «Տիեզերական գործունեության մասին» ՀՀ օրենքին և այն արտոնություններին, որ պետությունը տրամադրում է այդ ոլորտում գործունեություն իրականացնող ընկերություններին՝ մեր երկրում տիեզերական տեխնոլոգիաների զարգացման նպատակով։ Քննարկվել են նաև Խարտիայի շրջանակներում իրականացվող ծրագրերում Հայաստանի ներգրավվածության հետ կապված թեմաներ։

Հանդիպումը կազմակերպվել էր արտակարգ իրավիճակների նախարարության և ՄԱԿ-ի Տիեզերքի գործերով Պեկինի գրասենյակի միջև ձեռք բերված համաձայնության արդյունքում, ըստ որի՝ հունիսի 27-ից հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանում անցկացվում են հանդիպում-քննարկումներ աղետների ռիսկի կառավարման ոլորտում ներգրավված շահագրգիռ պետական կառավարման մարմինների ներկայացուցիչների հետ:

Առաքելությունն իրականացվում է տարբեր երկրների (ԱՄՆ, Կանադա, Ավստրիա, Շվեյցարիա, Իրան, Իսրայել, Թաիլանդ) տիեզերական գործունեություն իրականացնող կազմակերպությունների 9 ներկայացուցիչներից կազմավորված միջազգային փորձագետների թիմի կողմից»,- ասված է հաղորդագրությունում։