ՀՀ խոշոր քաղաքներում մթնոլորտային օդի աղտոտվածության մակարդակը սահմանային թույլատրելիից ավելի է. Դատախազությունը հաղորդում է ներկայացրել

Լուրեր

12.12.2024 | 18:41
ԱԱԾ-ն տվյալներ է ստացել ՀՀ պետական սահմանի ապօրինի հատման հավանական փորձի վերաբերյալ
12.12.2024 | 18:32
Կայացել է ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպումը
12.12.2024 | 18:21
Ղրղզստանում որոշել են փոխել երկրի օրհներգը, քանի որ դրա հնչյուններից անգամ «թռչուններն են վախեցել»
12.12.2024 | 18:10
Խնդիրը ջեռուցման համակարգի անարդյունավետ աշխատանքն է․ Մեսրոպյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 18:09
Time-ը Դոնալդ Թրամփին «տարվա մարդ» է ճանաչել
12.12.2024 | 18:00
Հայ-թուրքական սահմանին փշալարը վնասել են, Insider-ը՝ ՀՀ զենքի մատակարարման ավելացման մասին․ ԼՈՒՐԵՐ
12.12.2024 | 17:52
Բաղանիս, Բերքաբեր, Կիրանց, Գոմք բնակավայրերում բնակելի տուն կառուցելու նպատակով կտրամադրվի 21 մլն դրամ աջակցություն
12.12.2024 | 17:40
Սիրիական բանտում 7 ամիս պահված ԱՄՆ քաղաքացի է հայտնաբերվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 17:32
18-ամյա հնդիկ Դոմարաջուն՝ շախմատի աշխարհի 18-րդ չեմպիոն
12.12.2024 | 17:29
Գյուղվարկ վերցնեմ, «Նիվա» վերցնեմ, գցեմ ձորը, կառավարությո՛ւն, արի՛ տես` ինչ ես անում․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 17:17
26 միլիոն դրամ՝ Ավինյանի գլխավորած պատվիրակության ԱՄՆ գործուղման համար
12.12.2024 | 17:08
«Նոա»-ի և ԱՊՕԷԼ-ի երկրպագուներն այցելել են Ծիծեռնակաբերդ
12.12.2024 | 17:00
Հաստատվել է անհուսալի վարկեր ունեցող անձանց տնտեսական ակտիվության խթանման միջոցառումը և կարգը
12.12.2024 | 16:58
Թուրքիայի ՊՆ-ն հայտնել է, որ Անկարայի կողմից աջակցվող ուժերը շարունակում են առաջխաղացումը Սիրիայի հյուսիսում
12.12.2024 | 16:46
ԵՄ-ի, ԱՄՆ-ի և Թուրքիայի ընկերություններն ավելացրել են զենքի մատակարարումները Հայաստան, Վրաստան, Ղազախստան, Ղրղզստան և Ուզբեկստան․ այն ուղղվում է ՌԴ․ The Insider
Բոլորը

ՀՀ գլխավոր դատախազությունը պետական շահերի պաշտպանության գործառույթի շրջանակում շարունակում է ուսումնասիրությունները նաև պետության ոչ գույքային շահերի պաշտպանության ուղղությամբ. տեղեկացնում են
ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից։

«Այդ շրջանակում ՀՀ գլխավոր դատախազությունում ուսումնասիրվել է նաև ՀՀ տարածքում մթնոլորտային օդի որակի և օդն աղտոտող նյութերի սահմանային թույլատրելի կոնցենտրացիաների պահպանության ոլորտում սահմանված պահանջների պահպանման վիճակը: Այդ նպատակով անհրաժեշտ տվյալներ և փաստաթղթեր են ստացվել «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից, ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից:

Ուսումնասիրությունը փաստել է, որ Երևան քաղաքում և հանրապետության մի շարք խոշոր քաղաքներում՝ Գյումրիում, Վանաձորում, Ալավերդիում, Հրազդանում և Արարատում, արձանագրվել են օդն աղտոտող նյութերի սահմանային թույլատրելի կոնցենտրացիաներից կամ խտություններից գերազանցումների բազմաթիվ դեպքեր: Մասնավորապես՝ Երևան քաղաքում վերջին 5 տարիների ընթացքում դիտվել է փոշու և ազոտի երկօքսիդի աճման տենդենց: Մայրաքաղաքի մթնոլորտային օդում աղտոտիչների՝ փոշու միջին տարեկան կոնցենտրացիաների (մգ/մ3) փոփոխությունները 2016-2021թթ. կազմել են՝ 0,0953-ից մինչև 0,1720, իսկ ազոտի երկօքսիդինը 0,0165-ից մինչև 0,0284: 2021թ. իրականացված դիտարկումների 29%-ում դիտվել են փոշու, 13%-ում ծծմբի երկօքսիդի, 0,4%-ում ազոտի երկօքսիդի, 1%-ում գետամերձ օզոնի համապատասխան սահմանային թույլատրելի կոնցենտրացիաներից գերազանցումներ:

Որոշ շեղումներով գրեթե նույն պատկերն է նաև Գյումրի, Վանաձոր, Ալավերդի, Հրազդան, Արարատ քաղաքներում:

Աղտոտվածությունը պայմանավորված է արդյունաբերական գործընթացներով, տրանսպորտային միջոցների շահագործմամբ, շինարարական, գյուղատնտեսական որոշ գործոններով, կանաչապատ տարածքների պակասով:

Ուսումնասիրությամբ պարզվել է, որ մթնոլորտային օդի պահպանության բնագավառում իրականացված ստուգումների արդյունքներով 2019-2021թթ. ընթացքում իրավաբանական և ֆիզիկական անձանց նկատմամբ Երևան քաղաքում հարուցվել է թվով 79, Շիրակի մարզում՝ 30, Լոռու մարզում՝ 8, Կոտայքի մարզում՝ 15, Արարատի մարզում՝ 14 վարչական վարույթ:

Այս տվյալները վկայում են, որ չնայած ձեռնարկված միջոցառումներին, օդի աղտոտվածության վիճակը շարունակում է բարձր մնալ:

Հաշվի առնելով հարցի կարևորությունը և դրա անմիջական ազդեցությունը բնակչության առողջության վրա՝ Գլխավոր դատախազությունից հաղորդում է ներկայացվել ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին: Առաջարկվել է, որպես լիազոր պետական մարմին, հնարավոր սեղմ ժամկետում քննարկել վերահսկողական և այլ գործառույթներն ավելի հաճախակի իրականացնելու հարցը՝ կիրառելով պատասխանատվության միջոցներ:

Խոսքը, մասնավորապես, կարող է վերաբերել անշարժ և շարժական աղբյուրներից մթնոլորտային օդն աղտոտող նյութերի սահմանային թույլատրելի արտանետումների նորմատիվների խստիվ պահպանման, արտանետումների մաքրման և հսկողության սարքավորումների շահագործման, բնակավայրերում արտադրական, կենցաղային թափոնների և մթնոլորտը փոշիով, վնասակար գազերով ու գարշահոտ նյութերով աղտոտելու աղբյուր հանդիսացող թափոնների պահեստավորման կամ դրանց այրման պահանջների պահպանման, կառուցվող, վերակառուցվող ու քանդվող օբյեկտների շինարարության ընթացքում փոշու արտանետումների համար սահմանված նորմատիվների պահպանման նկատմամբ վերահսկողության ուժեղացմանը»,- ասված է հաղորդագրությունում։