Խերսոնի մարզում սկսել են նախապատրաստվել «ինքնորոշման հանրաքվեին»
Քաղաքականություն
29.06.2022 | 14:28Ուկրաինայի Խերսոնի շրջանում, որն այժմ գտնվում է Ռուսաստանի վերահսկողության ներքո, սկսվել են ինքնորոշման հանրաքվեի նախապատրաստական աշխատանքները։ Այս մասին Տելեգրամի իր ալիքում հայտնել է ժամանակավոր վարչակազմի ղեկավարի տեղակալ Կիրիլ Ստրեմոուսովը, գրում է Ինտերֆաքսը։
«Մենք պատրաստվում ենք հանրաքվեին, և մենք այն կանցկացնենք։ Խերսոնի մարզը որոշում կկայացնի և կմիանա ՌԴ-ին, այն կդառնա լիարժեք սուբյեկտ»,- ասել է նա։
Հունիսի 21-ին նա հայտարարել էր, որ հանրաքվեն կարող է տեղի ունենալ 2022 թվականի աշնանը։ Սպասվում է, որ աշնանը նմանատիպ հանրաքվե կանցկացվի նաև ուկրաինական Զապորոժիեի շրջանում, որը մասամբ է գտնվում ՌԴ վերահսկողության ներքո։
Էմմա Չոբանյան