Անհայտ հրթիռը մխրճվել է Լուսնի մեջ․ CNN

Լուրեր

28.07.2026 | 13:59
Սկանդալ ԱՄՆ-ի և Ֆրանսիայի միջև ՄԱԿ-ի ԱԽ-ում․ ԱՄՆ պատվիրակությունը Ֆրանսիայի ներկայացուցչի ելույթի ժամանակ լքել է դահլիճը
28.07.2026 | 13:51
ՌՀՀ-ն այս տարի ունեցել է 966 շրջանավարտ
28.07.2026 | 13:40
Մակրոնը հայտարարել է, որ Ֆրանսիայում հրդեհներն ամենաուժեղն են Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր
28.07.2026 | 13:39
Զինեդին Զիդանը՝ Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ
28.07.2026 | 13:33
Մելիքգյուղում էլեկտրական շչակ է փորձարկվելու
28.07.2026 | 13:23
Արտյոմ Սիմոնյանն առաջին գոլն է խփել նոր մրցաշրջանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 13:19
Պուտինն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել
28.07.2026 | 13:15
Հրդեհ Ուրցաձոր գյուղում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել հրդեհի տարածումը
28.07.2026 | 13:04
131 ԱԹՍ է արձակվել Ուկրաինայի ուղղությամբ․ Ռուսաստանը հայտնել է երկու նավի հարվածելու մասին
28.07.2026 | 12:53
Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Զախարովայի՝ ԼՂ հակամարտության ու ՀԱՊԿ-ի մասին հայտարարությանը
28.07.2026 | 12:45
Հայկ Կոնջորյանի եղբոր ծեծի գործով քրեական հետապնդում է նախաձեռնվել 5 անձի նկատմամբ
28.07.2026 | 12:29
Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը հաստատել է՝ Լոնդոնը պատրաստ է զորքեր ուղարկել Ուկրաինա պատերազմի ավարտից հետո
28.07.2026 | 12:23
«Էկոակտիվիզմը Հայաստանի համայնքներում 2025 թվականին» թեմայով համաժողով. ՈՒՂԻՂ
28.07.2026 | 12:15
Պաոլո Մալդինին հեռանում է Իտալիայի հավաքականից իր նշանակումից 16 օր անց
28.07.2026 | 12:08
ՄԻՊ ներկայացուցիչները չհայտարարված այցեր են իրականացրել ՁՊՎ-ներ և դատարանների խցեր
Բոլորը

Անհայտ հրթիռը, որին Երկրի ուղեծրում NASA-ն հետևել է 2015 թվականից, մխրճվել է Լուսնի մեջ։ Երկրի արբանյակի վրա դրանից հետո կրկնակի խառնարան է առաջացել, ինչը գրանցել է NASA Lunar Reconnaissance-ը, հայտնում է CNN-ը։

Տիեզերական գործակալությունը պարզաբանել է, որ առաջին խառնարանն ունի 18 մետր չափսեր, երկրորդը՝ 16 մետր։

«Սա կարող է նշանակել, որ հրթիռը մեծ զանգված է ունեցել յուրաքանչյուր ծայրում։ Սովորաբար օգտագործված հրթիռի զանգվածը կենտրոնացված է շարժիչի վերջում, իսկ մնացած մասը բաղկացած է վառելիքի դատարկ բաքից»,- պարզաբանել են NASA-ում։

Նշվում է նաև, որ հրթիռի անկումը դեպի Լուսին անակնկալ է եղել մասնագետների համար։ NASA-ում խոստովանել են, որ չեն կարողացել բացահայտել Երկրի արբանյակի վրա ընկած հրթիռը։

Աղբյուրի տվյալներով՝ ուղեծրային դինամիկայի մեջ մասնագիտացած գիտնական Բիլ Գրեյն առաջինն է նկատել օբյեկտը և հաշվարկել դրա հետագիծը։ Նա կարծիք է հայտնել, որ դրանք SpaceX Falcon հրթիռի աստիճաներն են, որոնք մնացել են 2015 թվականի արձակումից: Սակայն Իլոն Մասկը հերքել է սա, իսկ ավելի ուշ հետազոտողն ընդունել է, որ սխալվել է։

Հաջորդ ենթադրությունը դարձել է այն, որ սա 2014 թվականի չինական լուսնային առաքելությունն է։ Սակայն Չինաստանի ԱԳ նախարարությունն իր հերթին հերքել է, որ այն իր «Չանյէ-5» առաքելության հրթիռի կրիչն է, և պնդել, որ իրենց հրթիռի մնացորդները վառվել են Երկրի մթնոլորտ մուտք գործելիս։

«NASA -ի փորձագետները չգիտեն, թե ում է պատկանում նման ծանր հրթիռը, որը մխրճվել է Լուսնի մեջ՝ թողնելով իր չափերով դրա վրա գտնվող խառնարանների հետ համեմատելի խառնարան»,- ասվում է հոդվածում։

Տաթև Ֆռանգյան