ՄԱԿ-ի ԱԽ վեց երկրներ դատապարտել են ՌԴ-ի հրթիռային հարվածները Ուկրաինայում քաղաքացիական օբյեկտներին․ Կիևը պահանջել է Մոսկվային հեռացնել կազմակերպությունից

Լուրեր

15.09.2026 | 19:21
Դատավոր Սամվել  Թադևոսյանը կրկին հրաժարականի դիմում է ներկայացրել. ԲԴԽ-ն դադարեցրել է նրա լիազորությունները
15.09.2026 | 19:14
Զախարովան հայտարարել է, որ ԵՄ-ին Հայաստանի անդամակցելու հանրաքվեի վերաբերյալ Մոսկվայի դիրքորոշումը չի փոխվել
15.09.2026 | 19:00
ՌԴ-ն հեռանում է, բայց բազայի դուրսբերման պատճառը ՀՀ-ի վրա է գցում․ Փաշինյանը չի բարձրաձայնել այդ հարցը․ Գևորգ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 18:52
Հայաստանի հավաքականի բասկետբոլիստը կխաղա ԱՄՆ-ում
15.09.2026 | 18:42
Վահան Բիչախչյանը մոտ է խաղադաշտ վերադառնալուն
15.09.2026 | 18:30
«Դաշնակցական բոլշևիզմ»-ից մինչև «ՀՀՇ-ի ծիլեր». գաղափարախոսական պարադոքս՝ ԱԺ-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 18:22
«Այ քեզ շնիկ․ ինչ քաջ է նա, որ հաչում է փղի վրա»․ Խաչատրյանը՝ ՀՅԴ-ի վերաբերյալ ՔՊ-ի դիտարկումների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 18:10
ԵԽ-ն հաստատեց ՀՀ-ի համար առևտրի արտոնյալ պայմանների ռեժիմը // Առուշ Առուշանյանը չի ազատազրկվի․ ԼՈՒՐԵՐ
15.09.2026 | 18:03
«Քրոջս հաշվին եք ուզում «հողեր հետ բերել», որը զոհվել է 2022-ին՝ ծառայության ընթացքում»․ Ալխաս Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 17:56
Ըստ ՔԿ-ի՝ Տաթևի վարչական ղեկավար Գոռ Մինասյանը անասնապահին տարիներ շարունակ հարկադրել է անվճար աշխատել
15.09.2026 | 17:53
Հայտնի է՝ որ ստադիոններն են ընդունելու եվրագավաթների եզրափակիչներն առաջիկա տարիներին
15.09.2026 | 17:45
Ռուբինյանին առաջարկում եմ պատվիրակություն ձևավորել և մեկնել Բաքու, հանդիպել պատանդներին․ Վարդանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 17:38
Մեկնարկել է Հայաստան – Չեռնոգորիա հանդիպման տոմսերի վաճառքը
15.09.2026 | 17:33
Աջակցում ենք ՀՀ-ի հետ խաղաղությանը․ Հաքան Ֆիդանը՝ Բաքվում
15.09.2026 | 17:29
Հունվար-օգոստոսին Ադրբեջանից Հայաստան է արտահանվել 17 մլն 602,76 հազար դոլարի արտադրանք
Բոլորը

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ վեց երկրները, ինչպես նաև Ուկրաինայի մշտական ներկայացուցիչը համատեղ հայտարարություն են տարածել, որում «խստորեն դատապարտում են 2022 թվականի հունիսի 25-27-ն ընկած ժամանակահատվածում Ուկրաինայի տարածքում ռուսական հրթիռային հարվածների ուժեղացումը՝ ուղղված բնակելի տարածքներին և քաղաքացիական ենթակառուցվածքներին», փոխանցում է DW-ի ռուսական ծառայությունը։

Հունիսի 28-ին Անվտանգության խորհրդի արտահերթ նիստի մեկնարկից առաջ հրապարակված փաստաթղթում Ֆրանսիան, Իռլանդիան, Նորվեգիան, Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ը և Ալբանիան Ռուսաստանից պահանջում են անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և դուրս բերել զորքերն Ուկրաինայից։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին տեսակապով դիմել է Անվտանգության խորհրդի նիստի մասնակիցներին, որը հրավիրվել էր հունիսի 27-ին Կրեմենչուկի առևտրի կենտրոնի վրա ռուսական կողմի հրթիռային հարձակման կապակցությամբ։ Մեղադրելով Ռուսաստանին «ամենօրյա հարձակումներ» իրականացնող «ահաբեկչական պետություն» դառնալու մեջ՝ նա կոչ է արել հեռացնել Մոսկվային ՄԱԿ-ից։

Զելենսկին ՄԱԿ-ին կոչ է արել ստեղծել միջազգային տրիբունալ՝ «ուկրաինական հողում ռուս զավթիչների գործողությունները» հետաքննելու և Ռուսաստանին պատասխանատվության ենթարկելու համար։

«Մենք պետք է շտապ գործենք և ամեն ինչ անենք, որպեսզի ստիպենք Ռուսաստանին դադարեցնել սպանությունները»,- ասել է Զելենսկին՝ զգուշացնելով, որ հակառակ դեպքում՝ Ռուսաստանի «ահաբեկչական գործունեությունը» կտարածվի եվրոպական այլ երկրներում և Ասիայում, հատկապես՝ Բալթյան երկրներում, Լեհաստանում, Մոլդովայում և Ղազախստանում։

Կոչ անելով Ռուսաստանին հեռացնել ՄԱԿ-ից՝ Զելենսկին վկայակոչել է ՄԱԿ-ի կանոնադրության 6-րդ հոդվածը, որտեղ ասվում է, որ կազմակերպության անդամը, որը համառորեն խախտում է սույն կանոնադրության սկզբունքները, կարող է Գլխավոր վեհաժողովի կողմից հեռացվել կազմակերպությունից՝ Անվտանգության խորհրդի երաշխավորմամբ։ Ռուսաստանին բացառելը, սակայն, գրեթե անհնար է, քանի որ նա, որպես Անվտանգության խորհրդի մշտական անդամ, կկարողանա օգտագործել իր վետոյի իրավունքը՝ արգելափակելու նրան բացառելու ցանկացած փորձ։

Տաթև Ֆռանգյան