Թուրքերը երկրի ամենամեծ խնդիրը համարում են կենսապահովման բարձր ծախսերը. հետազոտություն

Լուրեր

12.09.2026 | 12:53
Հայաստանի 4 մարզում և Երևանում Անկախության 35-ամյակին նվիրված միջոցառումներ կանցկացվեն
12.09.2026 | 12:28
Օդեսայում ռուսական հարձակման հետևանքով բազմահարկ շենք է վնասվել․ տուժել է 23 մարդ
12.09.2026 | 11:35
15-ամյան Անի Գևորգյանը սեպտեմբերի 11-ին դուրս է եկել տնից և չի վերադարձել․ ՆԳՆ
12.09.2026 | 11:22
Երևանի և Մասիսի մի շարք հատվածներում ջրամատակարարումը կդադարեցվի
12.09.2026 | 10:41
Լիբանանի նախագահը հանդիպել է ՀՀ դեսպանին
12.09.2026 | 10:21
Գազամատակարարման վթարային դադարեցում՝ Արարատի մարզում․ 5 բնակավայրերում գազ չի լինի
12.09.2026 | 10:04
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.09.2026 | 23:28
Վարչապետը խարույկի շուրջ հանդիպում է ունեցել հեծանվավազքի «Վարչապետի գավաթ»-ի մասնակիցների հետ
11.09.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.09.2026 | 22:57
Մեկնարկել է Հայաստան-Լատվիա հանդիպման տոմսերի վաճառքը
11.09.2026 | 22:38
Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Գազայում ՀԱՄԱՍ-ի երկու ռազմական հրամանատարների սպանության մասին
11.09.2026 | 22:15
Նոր կենսաչափական անձնագրերով սահմանային ստուգումը կտևի վայրկյաններ․ ՆԳ նախարար
11.09.2026 | 21:51
Իսրայելը Հայաստանում իր նախկին դեսպանին նշանակել է Թուրքիայում գործերի հավատարմատար
11.09.2026 | 21:36
Ժամանակը եկել է․ Լուկաշենկոն հրամայել է ստուգել բանակի՝ զորահավաքին պատրաստվածությունը
11.09.2026 | 21:23
Թյուրքական երկրները Եվրոպոլին համարժեք կառույց են ստեղծում՝ TURKPOL-ը
Բոլորը

Թուրքերի ճնշող մեծամասնությունը երկրի ամենալուրջ խնդիրը համարում է կենսապահովման բարձր ծախսերը։ Ըստ TurkishMinute-ի՝ այս մասին են վկայում վերջին հարցման արդյունքները։

Gezici հետազոտական կենտրոնի կողմից մայիսի 28-29-ը 14 շրջաններում անցկացված հարցման արդյունքների համաձայն՝ ր հարցվածների 74,8 տոկոսը կարծում է, որ կյանքի բարձր արժեքը երկրի ամենամեծ խնդիրն է, որին հաջորդում են գործազրկությունը (43,2 տոկոս), համաճարակը ( 34,4 տոկոս) և արդարության պակասը (32,7 տոկոս):

Կյանքի թանկացումը դարձել է հանրային դժգոհության նշանակալի պատճառ, քանի որ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին հաջորդ տարի ընտրություններ են սպասվում։ Թուրքիայի սպառողական գների աճի պաշտոնական տարեկան ցուցանիշը գերազանցել է 70 տոկոսը։ Սակայն թուրք տնտեսագետների անկախ գնահատականները ցույց են տալիս, որ իրական թիվը կարող է զգալիորեն ավելի բարձր լինել:

Թեև հարցվածների 62,4 տոկոսը կարծում է, որ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության տնտեսական քաղաքականությունն է պատասխանատուն, որ նրանք դժվարանում են ծայրը ծայրին հասցնել, 24,9 տոկոսն էլ կարծում է, որ «օտարերկրյա ուժերն» են հանգեցրել գների աճին, չնայած նման պնդումներ հաճախ են հնչում նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ու նրա կառավարության կողմից։

Թուրքիայի տնտեսությունը նախորդ տարվանից սկսեց անկում ապրել, երբ նախագահ Էրդողանը ճնշեց Կենտրոնական բանկին՝ իջեցնելով տոկոսադրույքները։ Թուրքական լիրան շուրջ 44 տոկոսվ արժեզրկվել է։ Լիրայի անկումը բարձրացրել է էներգակիրների ներմուծման արժեքը, և օտարերկրյա ներդրողներն այժմ շրջվում են երբեմնի խոստումնալից զարգացող շուկայից:

Համեմատած նախկինում անցկացված նմանատիպ հարցումների արդյունքների, երբ հարցվածները նշում էին ահաբեկչական գործողությունները որպես երկրի ամենալուրջ խնդիր, այժմ հարցվածների միայն 13,8 տոկոսն է դա լուրջ խնդիր համարում:

Էմմա Չոբանյան