Վրաստանը 1 տարով կարգելի ցորենի և գարու արտահանումը

Լուրեր

28.07.2026 | 10:57
Զախարովան հայտարարել է, թե ՀԱՊԿ-ի մասնակցությունը ԼՂ հակամարտությանն անհնար էր
28.07.2026 | 10:49
ԶՈՒ-ում մեկնարկել են զինվորական երդման արարողությունները
28.07.2026 | 10:38
Հայտնի է՝ որքան գումար է վաստակել Էնթոնի Ջոշուան երկորրդ ռաունդում ավարտված մենամարտի համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 10:30
Պեսկովը հայտարարել է, որ Պուտինը Փաշինյանին հիշեցրել է ԵՄ-ի հարցով Հայաստանում հանրաքվեի անհրաժեշտության մասին
28.07.2026 | 10:22
Բաքվի վերաքննիչ դատարանում հայ գերիների շինծու գործերով նիստը շարունակվել է դատախազների ելույթներով
28.07.2026 | 10:02
Արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 28-ի դրությամբ
28.07.2026 | 09:45
Վթարային ջրանջատում Լոռու մարզում
28.07.2026 | 09:32
Նավթի գները նվազել են
27.07.2026 | 23:18
Ոստիկանները ձերբակալել են ապօրինի զենք պահող տղամարդուն
27.07.2026 | 22:59
Սևանա լճի մակարդակը հուլիսի 20-26-ը հունվարի 1-ի ցուցանիշից բարձր է 57 սմ-ով
27.07.2026 | 22:47
ՀՀ Ազգային ժողովը նոր կայք ունի
27.07.2026 | 22:30
Իտալիայում տղամարդը կեղծ հին ամֆիթատրոն է կառուցել և 20 տարի զբոսաշրջիկների խաբել․ նա ազատազրկման է դատապարտվել
27.07.2026 | 22:14
Բաքվի դատարանը Toplum TV-ի լրագրողներին դատապարտել է 12-15 տարվա ազատազրկման
27.07.2026 | 21:59
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.07.2026 | 21:45
Առողջությունը սկսվում է սննդից․ ինչպե՞ս ընտրել անվտանգ արտադրանք. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Վրաստանի շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության նախարար Օթար Շամուգիան հայտնել է, որ Վրաստանի կառավարությունը 2022 թվականի հուլիսի 4-ից մինչև 2023 թվականի հուլիսի 4-ն արգելելու է ցորենի և գարու արտահանումը. գրում է aliq.ge-ն։

Նախարարի խոսքով՝ հաշվի առնելով տարածաշրջանում ստեղծված իրավիճակը, պարենային անվտանգության ապահովման համար կարևոր է տեղական արտադրության ցորենն ու գարին վաճառել միայն ներքին շուկայում։

Ըստ Շամուգիայի՝ թեև Վրաստանն ամբողջությամբ կախված է ցորենի ներմուծումից (տարեկան 500 հազար տոննա) և չի կարողանում արտահանում իրականցնել քիչ արտադրանքի պատճառով, սակայն ներկա իրավիճակը վտանգ է ներկայացնում, որ երկրից որոշակի քանակությամբ ցորեն կարտահանվի։

Նախարարը նշել է, որ վրացական գարին արտահանվում է Իրաք և Իրան։ Անասնաբուծության, թռչնաբուծության և խոզաբուծության ոլորտում պարենային ռեսուրսը` գարին, կարևոր է, որ այս փուլում վաճառվի միայն տեղական շուկայում: Այս տարի գարու կանխատեսվող բերքը 60 հազար տոննայի սահմաններում է։ Այսօրվա դրությամբ արդեն արտահանվել է ավելի քան 2,5 հազար տոննա։

«Այս փուլում սահմանափակումները չեն տարածվում եգիպտացորենի արտահանման վրա։ Շրջակա միջավայրի և գյուղատնտեսության նախարարությունը մի շարք հանդիպումներ է ունեցել ցորենի և գարի արտադրողների հետ և լսել նրանց դիրքորոշումները։ Ըստ արտադրողների՝ տեղական շուկան, ելնելով առկա պահանջարկից, ամբողջությամբ կիրացնի երկրում արտադրվող բերքը»,- հավելել է Շամուգիան։