Վարչապետն ընդունել է ՀՀ-ում Եգիպտոսի դեսպանին

Լուրեր

21.02.2026 | 12:34
Գարունդ հայերեն է գալիս․ Մարագոսը Սահյանի բանաստեղծությամբ է շնորհավորել Մայրենի լեզվի միջազգային օրը
21.02.2026 | 12:21
Լեզվի ու մշակույթի միջոցով է մարդը ձևավորվում որպես անհատականություն․ նախարարի ուղերձը
21.02.2026 | 12:13
Պարեկները ուժեղացված ծառայության ընթացքում ինքնաձիգներ ու ատրճանակներ են հայտնաբերել
21.02.2026 | 11:55
Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 3 վարչական շրջաններում
21.02.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ փետրվարի 21-ի դրությամբ
21.02.2026 | 11:14
Գյումրիում գործող լցակայանում բացահայտվել է թերլիցքավորման դեպք
21.02.2026 | 10:53
Թրամփը բոլոր երկրների համար 10% մաքսատուրք է սահմանել
21.02.2026 | 10:27
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է կցորդով բեռնատարների համար
21.02.2026 | 10:06
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
20.02.2026 | 23:28
ԱՄՆ-ն էլ է պահանջում, որ Ուկրաինան հանձնի ամբողջ Դոնբասը․ Զելենսկի
20.02.2026 | 23:11
«Փետրվարի տաքացումը դեռ գարուն չէ. գյուղատնտեսական աշխատանքները վաղ է սկսել»․ Լևոն Ազիզյան
20.02.2026 | 22:50
Ինչպես մանկուց զարգացնել ֆինանսական գրագիտություն․ Ամերիաբանկի նոր նախաձեռնությունը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
20.02.2026 | 22:40
Երկրպագուները հավաքվում  են Ճապոնիայի կենդանաբանական այգում՝ տեսնելու համացանցում ճանաչում ձեռք բերած փոքրիկ կապիկին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.02.2026 | 22:26
Աջափնյակում տեղի ունեցած սպանության, սպանության փորձի դեպքի մասնակիցներից 12-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում
20.02.2026 | 22:16
Թուրքիան եվրոպացի 6 ակտիվիստների է ձերբակալել քաղբանտարկյալներին այցելելուց հետո․ նրանք կարտաքսվեն
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Եգիպտոսի Արաբական Հանրապետության Բահաա Էլ Դին Բահգատ Դիսուկիին․ տեղեկացնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից։

«Վարչապետը գոհունակություն է հայտնել հայ-եգիտպտական քաղաքական երկխոսության ներկա մակարդակից և կարևորել տնտեսության ոլորտում համագործակցությունը զարգացնելուն ուղղված հետևողական քայլերի իրականացումը: Այս առումով, Նիկոլ Փաշինյանն ընդգծել է երկու երկրների կառավարությունների կողմից կոնկրետ ծրագրերի ու գաղափարների քննարկումն ու իրականացումը, երկկողմ հարաբերությունների օրակարգի ընդլայնումը: Գործադիրի ղեկավարը բարձր է գնահատել դեսպանի դերը՝ Հայաստանի ու Եգիպտոսի փոխգործակցությանը նպաստելու ուղղությամբ և վստահություն հայտնել, որ նրա ջանքերը կտան նոր արդյունքներ:

Իր հերթին Բահաա Էլ Դին Բահգատ Դիսուկին նշել է Եգիպտոսի կառավարության շահագրգռվածությունը՝ զարգացնելու Հայաստանի հետ տարբեր ուղղություններով հարաբերությունները:

Հանդիպմանը զրուցակիցները կարևորել են երկկողմ բարձր մակարդակի փոխայցելությունների կազմակերպումը, որոնց ընթացքում հնարավորություն կլինի առավել առարկայական քննարկել փոխշահավետ նախագծերն ու դրանց իրականացման հեռանկարները:

Մտքեր են փոխանակվել ավիահաղորդակցության, զբոսաշրջության և տնտեսության այլ ճյուղերում համագործակցության զարգացման շուրջ»,- ասված է հաղորդագրությունում։