Բելառուս ընդդիմադիր գործիչ Տիխանովսկին ներառվել է Մինսկի «ահաբեկիչների ցուցակում»

Լուրեր

16.09.2026 | 16:29
Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում Ֆինլանդիայի դեսպանին
16.09.2026 | 16:20
Կոսովոյի նախկին նախագահ Հաշիմ Թաչին ռազմական հանցագործությունների համար դատապարտվել է 25 տարվա ազատազրկման
16.09.2026 | 16:10
Քաղաքացիների միլիոնավոր տվյալների հնարավոր արտահո՞սք․ պաշտոնական կառույցների արձագանքները հակասում են 
16.09.2026 | 16:02
Խոսել եմ Հաջիևի հետ. Ալեն Սիմոնյանը` Գանձասարի միջադեպի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 15:53
FIA-ն ներկայացրել է Ֆորմուլա-1-ի օրացույցը 2027-ին. ԼՈՒՍԱՆԿԱՐ
16.09.2026 | 15:44
Դատախազությունը պահանջում է Ապարանի շուրջ 16 հա հողատարածքներ վերադարձնել համայնքին
16.09.2026 | 15:35
Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին
16.09.2026 | 15:28
Մինսկն ազատ է արձակել 25 քաղբանտարկյալի․ ի պատասխան՝ ԱՄՆ-ն կչեղարկի բելառուսական 2 ընկերությունների դեմ պատժամիջոցները
16.09.2026 | 15:19
ՄԻՊ-ում քննարկվել են ազատությունից զրկված ծնողների՝ երեխաների հետ տեսակցությունների խնդիրները
16.09.2026 | 15:15
Արման Ծառուկյանը հանդիպել է առաջիկա մրցակցին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 15:10
TRIPP-ի համաձայնագիրը չի հակասում Սահմանադրությանը // Օսիպյանի գործով դատաքննությունը սկսվել է․ ԼՈՒՐԵՐ
16.09.2026 | 15:00
Վարսավիրանոցից են օգտվում, սրճարաններից. Ֆարմանյանը` 102-րդ ռազմաբազայի և իր նշած 15 հազար աշխատատեղի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 14:57
Արմավիրում տղամարդը ծեծել է մորը և դանակահարել նրան օգնության հասած անձին․ ՔԿ
16.09.2026 | 14:51
Երևանում երեք կառուցապատողի մոտ բացահայտվել է 2.43 մլրդ դրամի թերհայտարարագրված շրջանառություն
16.09.2026 | 14:42
Թբիլիսիում տեղի է ունեցել Trump Tower նախագծի շնորհանդեսը
Բոլորը

Բելառուսի Պետական անվտանգության կոմիտեն ընդդիմադիր գործիչ, բլոգեր Սերգեյ Տիխանովսկուն ու ևս 22 անձի ներառել են Ահաբեկչական գործունեության հետ կապ ունեցող կազմակերպությունների ու ֆիզիկական անձանց ցուցակում, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

«Տիխանովսկուն այս ցուցակում ընդգրկելու համար հիմք է հանդիսանում 130-րդ հոդվածով («Ռասայական, ազգային, կրոնական կամ այլ սոցիալական ատելություն կամ տարաձայնություն հրահրելը») և 293-րդ հոդվածով նախատեսված հանցանքների համար մեղավոր ճանաչելու մասին դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը (Բելառուսի Հանրապետության քրեական օրենսգրքի համաձայն՝ զանգվածային անկարգություններ)»,- ասված է ՊԱԿ-ի հայտարարության մեջ, որը հրապարակվել է գերատեսչության կայքում։

Տիխանովսկին, որը ծրագրում էր մասնակցել 2020 թվականի նախագահական ընտրություններին, ձերբակալվել է 2020 թվականի մայիսի 29-ին Գրոդնոյում՝ նախագահի թեկնածուի առաջադրմանն աջակցող պիկետի ժամանակ։ Բերման են ենթարկվել նաև նրա մի քանի համախոհներ։

Բելառուսի իրավապահ մարմինները հայտարարել են, որ «կազմակերպվել է ապօրինի հրապարակային միջոցառում, հանրահավաք, որի ընթացքում կատարվել են խմբակային գործողություններ՝ կոպտորեն խախտելով հասարակական կարգը և ոստիկանության օրինական պահանջներին բացահայտ անհնազանդություն է դրսևորվել»:

Դեկտեմբերի 14-ին Գոմելի շրջանային դատարանը Տիխանովսկուն դատապարտել է 18 տարվա ազատազրկման խիստ ռեժիմի գաղութում։ Սա ամենաերկար ժամկետն է, որը վերջին ընտրություններում ստացել է Լուկաշենկոյի քաղաքական հակառակորդը։ Մինչ այդ, Վիկտոր Բաբարիկոն դատապարտվել է 14 տարվա ազատազրկման, Մարիա Կոլեսնիկովան՝ 11։ «Տիխանովսկու գործով» մնացած հինգ մեղադրյալները 14-ից 16 տարվա ազատազրկման են դատապարտվել։

Նշենք, որ Բելառուսի ՊԱԿ-ի «ահաբեկիչների ցուցակում» այժմ կա 870 անուն։

Հիշեցնենք, որ մայիսի 18-ին Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոն օրենք է ստորագրել Քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին, որոնք ընդլայնում են մահապատժի շրջանակը։ Այժմ մահապատժի կարող են դատապարտել ահաբեկչական հանցագործությունների փորձի համար։

Տաթև Ֆռանգյան