Թուրքերի ավելի քան 50 տոկոսն ասել է, որ հավանություն չի տալիս Էրդողանի աշխատանքին՝ որպես նախագահ․ հետազոտություն

Լուրեր

13.09.2026 | 21:40
Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից եկող մատակարարումների խաթարումներով․ Գևորգ Պապոյան
13.09.2026 | 20:00
Ո՞վ կարող է տուն առնել Երևանում․ անշարժ գույքի շուկայի «անհասանելի» ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.09.2026 | 19:34
Շուրջ 4 խմ փայտանյութ, բենզասղոց ու կացին․ Բերդի անտառներում ապօրինի ծառահատման դեպք է կանխվել
13.09.2026 | 18:54
Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph
13.09.2026 | 18:14
Բյուրականի աստղադիտարանում աշխատանքը կսկսի «Մեր անկայուն տիեզերքը» միջազգային սիմպոզիումը
13.09.2026 | 16:49
Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի հրեական համայնքին՝ Ռոշ Հաշանայի առիթով
13.09.2026 | 16:04
Վթարային ջրանջատում Երևանում
13.09.2026 | 15:33
Tour of Armenia միջազգային հեծանվավազքի եզրափակիչ մրցանակաբաշխությունը. ՈՒՂԻՂ
13.09.2026 | 15:08
Tour of Armenia-ի եզրափակիչ՝ չորրորդ մրցափուլը Երևանում
13.09.2026 | 14:32
Մոլդովական փողոցում խոտածածկույթի հրդեհ է բռնկվել, առկա էր տարածման վտանգ
13.09.2026 | 13:39
Սեպտեմբերի 13-18-ին Հայաստանում տեղումներ չեն սպասվում․ ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
13.09.2026 | 13:13
Շվեդիայի ընտրություններում պայքարը սրվում է․ ծայրահեղ աջերը կարող են իշխանության մաս դառնալ
13.09.2026 | 12:24
Վթարային ջրանջատում Լոռու մարզում
13.09.2026 | 11:45
Մինչև 23։00-ն Երևանում մի շարք փողոցներում կսահմանափակվի տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
13.09.2026 | 11:25
Խոշտանգման ենթադրյալ դեպքի առնչությամբ ՆԳՆ-ում ծառայողական քննություն է նշանակվել
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին աջակցության մակարդակը հունիսին թեև բավական կայուն է մնում, հետազոտական MetroPoll ընկերության ամենամսյա հարցման մասնակիցների ավելի քան 50 տոկոսն ասել է, որ հավանություն չի տալիս Էրդողանի աշխատանքին՝ որպես նախագահ, գրում են թուրքական լրատվամիջոցները։

Ընդհանուր առմամբ, 51,6 տոկոսը հավանություն չի տալիս Էրդողանին, ինչը 4,3 տոկոսով ավելին է մայիսի տվյալներից։ Էրդողանի աջակցությունը նրա գլխավորած «Արդարություն և զարգացում» կուսակցության ընտրողների շրջանում բարձր է՝ 89,2 տոկոսն ասել է, որ հավանություն է տալիս: Սակայն ԱԶԿ-ի գործընկեր՝ ծայրահեղական աջ «Ազգայնական շարժում» կուսակցության (MHP) ընտրողների շրջանում նախագահի աջակցությունը նվազում է մինչև 66 տոկոս:

Ամենացածր ցուցանիշները գրանցվել են հիմնական ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության ընտրողների շրջանում՝ 13 տոկոս, և քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության աջակիցների շրջանում՝ 19,7 տոկոս:

Metropoll ընկերությունը պարզել է, որ Էրդողանի աջակցության մակարդակն ապրիլի 53,6-ից մայիսին իջել է 47,3-ի, քանի որ Թուրքիան դեմ էր ՆԱՏՕ-ին Շվեդիայի և Ֆինլանդիայի միանալուն, իսկ հունիսին կրկին բարձրացել է՝ հասնելով 51,6 տոկոսի։

ՀակաՆԱՏՕ-ական դիսկուրսը չի ազդել հավանության վարկանիշի վրա, որը մայիսին 44 տոկոս էր։ Անցյալ տարվա դեկտեմբերին նախագահի վարկանիշն իջել էր 38,6 տոկոսի՝ Թուրքիայում շարունակվող տնտեսական ճգնաժամի պայմաններում։

Էմմա Չոբանյան