Հունաստանը եռապատկում է Թուրքիայի հետ սահմանի ցանկապատի երկարությունը՝ միգրանտների թվի աճի պատճատռով

Լուրեր

16.09.2026 | 20:43
Իհարկե պատրաստվում եմ առաջիկա ընտրություններին. Տիգրան Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:30
ՌԴ-ն նոր պատժամիջոցներ կկիրառի՝ հենց ՀՀ-ն որոշի ռազմաբազան հեռացնել․ Դավիթ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:19
Անկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ
16.09.2026 | 20:06
Աշխատակիցներին սպառնում են աշխատանքից ազատել քաղաքական հայացքների պատճառով. «Անկախ դիտորդ»-ը ահազանգում է
16.09.2026 | 19:50
Նիժնի Տապըռի գեղ եք ուզում, որ ոնց ուզեք՝ ձեր «Մայբախ»-ները քշեք. Փաշինյան
16.09.2026 | 19:37
Եվրոպա լիգա․ «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Սպարտա Պրահայի» դեմ խաղում
16.09.2026 | 19:36
Ինչի է` Դուք, Ղարաբաղից լինելով, Երևանում բնակարան ունեք, 100 հազարը չունեն. Փաշինյանը` Հովսեփյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 19:25
Կախած վիճակում կոշիկդ հանելու եմ. Փաշինյանը` Լևոն Քոչարյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 19:14
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականները մեկնարկեցին հաղթանակով
16.09.2026 | 19:06
Եթե Քոչարյանի ունեցվածքը օրինական է, թող հեղափոխություն անեն. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 19:02
Տիգրան Ավինյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
16.09.2026 | 18:55
Հայտնի է՝ ով է Սիմոնյանի նշած քրեական հեղինակությունը, որը, ըստ նրա, Հայկ Սարգսյանի ընտանիքի ընկերն է
16.09.2026 | 18:46
ՀՀ-ն է որոշումներ կայացնելու TRIPP մուտք ու ելքի պահին. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 18:34
Հայաստանի Մ-17 հավաքականը պարտվել է Լիբանանին
16.09.2026 | 18:29
Ուկրաինայի ԶՈՒ-ն հայտարարել է Ղրիմի օդանավակայանում ռուսական Սու-24 ռմբակոծիչի հարվածելու մասին
Բոլորը

Հունաստանը ծրագրում է եռապատկել Թուրքիայի հետ սահմանի ցանկապատի երկարությունը՝ երկիր անցնելու փորձ կատարող փախստականների թվի անսպասելի աճի պատճառով, հայտնում է Ամերիկայի ձայնը:

Նշվում է, որ Աթենքը լրացուցիչ 80 կմ փշալար և պողպատ կավելացնի իր 40 կիլոմետրանոց ցանկապատին, հայտարարել է Հունաստանի Միգրացիայի նախարար Նոտիս Միտարաչին։

«Թուրքիայի կողմից հստակ փորձ կա՝ օգտագործելու միգրանտներին Հունաստանի հետ ճգնաժամ ստեղծելու համար։ Թվերը խոսում են»,- ասել է նա։

Միգրացիան Թուրքիայի և Հունաստանի միջև վիճելի հարցերից մեկն է: Աթենքը հաճախ մեղադրում է Անկարային Հունաստանի հետ իր սահմաններում ապաստան հայցող միգրանտներին որպես զենք օգտագործելու մեջ՝ նշելով, որ պարտավոր է դադարեցնել միգրանտների գաղտնի մուտքը Հունաստան։

Նշվում է, որ Թուրքիա-Հունաստան սահմանն ապօրինի հատել փորձող միգրանտների թիվը 20 տոկոսով ավելի է անցյալ տարվա համեմատ։ Հունիսին գրեթե 3000 մարդ փորձել է անօրինական կերպով Թուրքիայից Հունաստան անցնել՝ ընդհանուր 82 փորձի արդյունքում։

Հունաստանը նաև հարյուրավոր հավելյալ սահմանապահների է տեղակայել վերջին շաբաթների ընթացքում՝ սահմանի երկայնքով պարեկությունն ուժեղացնելու համար։

Հիշեցնենք, որ 2016 թվականին ստորագրված ԵՄ համաձայնագրով Թուրքիան համաձայնել է սահմանափակել Հունաստանի տարածքով միգրանտների և փախստականների հոսքը դեպի Միություն։

Էմմա Չոբանյան