G7-ի երկրները ծրագրում են ընդլայնել Ռուսաստանի պաշտպանական ոլորտի դեմ պատժամիջոցները

Լուրեր

19.11.2026 | 11:14
Ամփոփիչ մրցաշար. Ալկարասը և Տիաֆոն հաղթել են. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 11:11
Անհետ կորածների վերաբերյալ մեզ հետաքրքրող բազմաթիվ հարցերի պատասխաններն Ադրբեջանում են․ Փաշինյան
19.11.2026 | 11:05
Սի Ցզինպինի հետ հանդիպմանը Թրամփը բարձր է գնահատել իրենց անձնական հարաբերությունները
19.11.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
19.11.2026 | 11:00
Արմավիր համայնքի ղեկավարը ևս դատի է տվել Իրինա Յոլյանին․ պահանջում է ԱԺ ամբիոնից հերքում և 3 մլն դրամ
19.11.2026 | 10:51
Ուկրաինան կրկին հարվածել է Ղրիմի կամրջին․ երթևեկությունը դադարեցված է
19.11.2026 | 10:43
Total Chess. Հայկ Մարտիրոսյանն ու Լևոն Արոնյանը հաղթանակներ են տարել
19.11.2026 | 10:33
Թրամփն ու Պուտինը բանակցություններ են անցկացրել․ հայտնի է՝ ինչ հարցեր են քննարկել
19.11.2026 | 10:25
Մեկնարկել է կենսաթոշակառուների՝ անկանխիկ գործարքների դիմաց հոկտեմբեր ամսվա հետվճարների տրամադրումը
19.11.2026 | 10:10
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 19-ի դրությամբ
19.11.2026 | 10:07
Հրանտ-Լեոն Ռանոսը դուբլի հեղինակ է դարձել Իսպանիայի գավաթի խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 10:00
ԱԺ-ն քննարկում է 2027 թվականի բյուջեի նախագիծը. ՈՒՂԻՂ
19.11.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
19.11.2026 | 09:34
Ալեն Սիմոնյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
19.11.2026 | 09:03
Անհետ կորած անձանց ճակատագիրը․ մարդասիրական երկխոսություն և համագործակցություն. ՈՒՂԻՂ
Բոլորը

G7-ի երկրները մտադիր են է՛լ ավելի սահմանափակել Ռուսաստանի հասանելիությունը արդյունաբերական ռեսուրսներին և տեխնոլոգիաներին, որոնք աջակցում են ռուսական պաշտպանության ոլորտին։ Այս մասին հայտնել է Սպիտակ տունը, գրում է Ինտերֆաքսը։

«Մեծ յոթնյակի առաջնորդները համաձայնեցնում ու ընդլայնում են պատժամիջոցները, որոնք ուղղված են ՌԴ մուտքի սահմանափակմանը առանցքային արդյունաբերական ռեսուրսներին, ծառայություններին և տեխնոլոգիաներին՝ արտադրված մեր տնտեսությունների կողմից, հատկապես նրանք, որոնք աջակցում են ռուսական ռազմարդյունաբերական բազային ու տեխնոլոգիական ոլորտին»,- ասվում է Սպիտակ տան հայտարարության մեջ։

Փաստաթղթում ընդգծվում է, որ Վաշինգտոնը, մասնավորապես, ավելի շատ արգելափակող պատժամիջոցներ կսահմանի ռուսական խոշոր պետական ​​ձեռնարկությունների նկատմամբ՝ «պաշտպանական մատակարարման շղթաների վրա» ազդելու նպատակով։

Ըստ ԱՄՆ վարչակազմի՝ համակարգելով G7-ի հետ՝ Վաշինգտոնը պատժամիջոցներ կկիրառի հարյուրավոր ֆիզիկական և իրավաբանական անձանց նկատմամբ։ ԱՄՆ-ը մտադիր է նաև ավելացնել մաքսատուրքերը Ռուսաստանից ապրանքների ավելի քան 570 խմբերի համար՝ մոտ 2,3 միլիարդ դոլար արժողությամբ։

Հավելենք, որ G7-ի գագաթնաժողովն ընթանում է Բավարիայում։

Էմմա Չոբանյան