Ժիրայր Սեֆիլյանը և Գևորգ Սաֆարյանը կարող են ազատ արձակվել առանց դատական նիստ հրավիրելու․ փաստաբան

Լուրեր

25.02.2026 | 16:07
Մարդանման ռոբոտները մարտարվեստի շոու են ցուցադրել Պեկինի տաճարում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.02.2026 | 15:55
ՀՀ-ն ձեռնպահ է քվեարկել ՄԱԿ-ի ԳԱ-ում Ուկրաինայում խաղաղության վերաբերյալ բանաձևին
25.02.2026 | 15:44
Բիլ Գեյթսը ներողություն է խնդրել Էփշտեյնի հետ իր կապերի համար ու խոստովանել սիրավեպերը ռուս կանանց հետ
25.02.2026 | 15:40
Ղազախստանում Սու-30ՍՄ կործանիչ է վթարվել
25.02.2026 | 15:32
Չեմպիոնների լիգայի խաղում ուկրաինացի մրցավարները չեն սեղմել ռուս ֆուտզալիստի ձեռքը
25.02.2026 | 15:19
Գևորգ Պապոյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
25.02.2026 | 15:17
Ռուսական զորքերը հարվածել են Զապորոժիեի շրջանին ու Դնեպրոպետրովսկին
25.02.2026 | 15:05
ԱԺ ՏԿ, գյուղատնտեսության և ՇՄ պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
25.02.2026 | 15:00
Պարեկային ծառայությունը նոր պետ ունի // Ձյուն է սպասվում․ ԼՈՒՐԵՐ
25.02.2026 | 14:56
ԱՄՆ-ն դեմարշ է հայտարարել Կիևին Նովոռոսիյսկի նավթային տերմինալին հարվածից հետո
25.02.2026 | 14:48
Պարտավորություն ունենք՝ տարեկան առնվազն 2 անգամ հայտարարելու ջրամատակարարման գրաֆիկների տատանումների մասին․ «Վեոլիա Ջուր»
25.02.2026 | 14:37
Միհրան Պողոսյանի կանխիկ փողերն արագորեն սպառվում են
25.02.2026 | 14:26
Էդուարդ Վարդանյանը վերադառնում է ACA 
25.02.2026 | 14:00
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Սմոլենսկի քիմիական գործարանի վրա, զոհվել է 4 մարդ
25.02.2026 | 13:51
Նիկոլ Փաշինյանը փղի արձանիկ է նվեր ստացել հնդիկ գեներալից
Բոլորը

Ժիրայր Սեֆիլյանն ու Գևորգ Սաֆարյանը կարող են այսօր, վաղը կամ առաջիկա օրերին ազատ արձակվել․ այս մասին Factor.am-ին ասաց փաստաբան Տիգրան Հայրապետյանը: 

«Վերաքննիչ բողոքներ են ներկայացվել, և դատարանը բողոքները վարույթ ընդունելու հետ միաժամանակ պարտավոր է անդրադառնալ խափանման միջոցի փոփոխման հարցին»,- նշեց փաստաբանը։

Հայրապետյանը մեզ հետ զրույցում պնդեց, որ այն գործողությունները, որոնց կատարման մեջ մեղադրելով Գևորգ Սաֆարյանի նկատմամբ կայացվեց դատավճիռ, օրերս հաջող կերպով իրականացվեցին Փաշինյանի և նրա աջակիցների կողմից․ «Ժիրայր Սեֆիլյանին և Գևորգ Սաֆարյանին մեղադրում են այն նույն արարքների համար, ինչը որ հաջողությամբ իրականացրեց ամբողջ հայ ժողովուրդը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։ Այդ զանգվածային անկարգություններ ասվածը, կամ Սաֆարյանին, որ մեղադրում էին ժողովրդական ընդվզման փորձ իրականացնելու մեջ, նույն այդ գործողությունն իրականացվեց այլ անձանց կողմից, որը պսակվեց հաջողությամբ»։

Հայրապետյանը տեղեկացրեց՝ Սաֆարյանը և Սեֆիլյանը կարող են ազատ արձակվել առանց դատական նիստ հրավիրելու, դա կարող է տեղի ունենալ այսօր, վաղը կամ առաջիկա օրերին, եթե լինի դատավորի համապատասխան որոշումը․ «Դատարանն առանց մեզ բողոքը նայում է և որոշում է կայացնում բողոքը վարույթ ընդունելու մասին, և որոշում է կայացնում դատաքնություն կայացնելու մասին, այդ որոշման մեջ նա կարող է նաև որոշել՝ խափանման միջոցը կփոխի, թե ոչ», եզրափակեց Հայրապետյանը։