Ռուսական բանակի կախվածությունը պահեստազորի ուժերից կմեծանա․ բրիտանական հետախուզություն

Լուրեր

16.09.2026 | 18:46
ՀՀ-ն է որոշումներ կայացնելու TRIPP մուտք ու ելքի պահին. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 18:34
Հայաստանի Մ-17 հավաքականը պարտվել է Լիբանանին
16.09.2026 | 18:29
Ուկրաինայի ԶՈՒ-ն հայտարարել է Ղրիմի օդանավակայանում ռուսական Սու-24 ռմբակոծիչի հարվածելու մասին
16.09.2026 | 18:27
Պուտինի մոտ ռազմաբազան հանելու հարց չեմ բարձրացրել. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 18:18
Ինչ տեսանք Ադրբեջանի պաշտոնյայի կողմից անընդունելի է. Փաշինյանը` Հաջիևի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 18:10
Ալեն Սիմոնյանը՝ ռուսական ռազմաբազայի մասին // Նոր Սահմանադրության տեքստը մինչև տարեվերջ կհրապարակվի․ ԼՈՒՐԵՐ
16.09.2026 | 18:00
Ունեցել ենք նահատակվելու քաղաքականություն, առաջարկում ենք ապրելու քաղաքականություն. Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 17:53
Լիտվայի նախագահը հայտարարել է, որ երկրի օդային տարածքում խոցված անօդաչու սարքը ռուսական է
16.09.2026 | 17:53
Աղիողորմ մռնչյունները, որ հնչում են, դաս են նրանց համար` չեն մարսելու թալանած որևէ լումա. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 17:43
ՍԴ-ն հրապարակել է TRIPP-ի հարցով որոշումը
16.09.2026 | 17:42
Հուսով ենք՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավորինս շուտ կհաստատվի համապարփակ և երկարատև խաղաղություն․ Թուրքիայի ՊՆ ղեկավար
16.09.2026 | 17:30
«Տգետ» vs «նիկոլական»․ լավ սովորելն ու լավ ապրելը հոմանի՞շ են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 17:28
Նովակ Ջոկովիչը կմասնակցի մրցաշարի, որտեղ երբեք չի պարտվել
16.09.2026 | 17:20
Գյուղատնտեսության ոլորտում աճ չունենք, նվազում ունենք. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 17:11
Գազայում շենքի փլուզման հետևանքով առնվազն 20 պաղեստինցի է զոհվել, տասնյակ մարդիկ փլատակների տակ են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մեծ Բրիտանիայի Պաշտպանության նախարարությունը հետախուզական նոր տվյալներ է ներկայացրել Ուկրաինայում ռազմական գործողությունների վերաբերյալ, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Նշվում է, որ մինչ ռուսական ուժերի հիմնական ուշադրությունը մնում է Սևերոդոնեցկի և Լիսիչանսկի շուրջ, մեկ շաբաթ շարունակվող մյուս շրջանների ուժեղ հրետակոծությունը ցույց է տալիս, որ Ռուսաստանն այժմ փորձում է թափ հավաքել հյուսիսային Իզյումի ուղղությամբ։ Ուկրաինական ուժերը շարունակում են գիծը պահել՝ արդյունավետ օգտվելով անտառապատ տարածքից:

«Առաջիկա շաբաթներին ռուսական հետագա արշավի կախվածությունը պահեստային ուժերից, ամենայն հավանականությամբ, զգալիորեն կաճի: Ռուսաստանն ավելի է ապավինելու լրացուցիչ էշելոններին։ Այդ ուժերը կազմված են մի շարք մասերից, իսկ Ռուսաստանը, հավանաբար, արդեն իսկ սկսել է տեղակայել դրանք»,- նշել է բրիտանական հետախուզությունը։

Բրիտանիայի ՊՆ-ն հայտնել է նաև, որ ռուսական բանակում կա նորամուծություն՝ կամավոր պահեստազորայիններ, որոնք կես դրույքով են ծառայություն անցնում։ Նրանք գործում են որպես ստորաբաժանումներ, որոնք սովորաբար նշանակված են թիկունքի պաշտպանությունն իրականացնելու համար: Ինչ վերաբերում է մարտական ​​անձնակազմին, ապա նրանք ռուսական զորքերի պոտենցիալ մոբիլիզացիայի ենթակա վետերաններն են, որոնք ծառայել են կանոնավոր զինված ուժերում վերջին հինգ տարիներին։ Նշվում է նաև, որ չնայած Ուկրաինա ուղարկվող կադրերի մշտական ​​սղությանը՝ ՌԴ ղեկավարությունը դեռ չի շտապում համընդհանուր մոբիլիզացիա հայտարարել։

Էմմա Չոբանյան