Եվրահանձնաժողովի ղեկավարն ասել է, որ ԵՄ-ն չի կարող վերադառնալ Պուտինի հետ նորմալ հարաբերություններին
Քաղաքականություն
24.06.2022 | 20:58Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը կարծում է, որ ԵՄ-ի համար այլևս հնարավոր չէ վերադառնալ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ «բնականոն հարաբերություններին», գրում է ՏԱՍՍ-ը։
«Մեզ համար անհնար է վերադառնալ Պուտինի հետ նորմալ հարաբերությունների»,-ասել է նա ուկրաինական ալիքին տված հարցազրույցում։
Եվրահանձնաժողովի նախագահը նաև պնդել է, որ ԵՄ կիրառած պատժամիջոցները լուրջ վնաս են հասցնում ռուսական տնտեսությանը։
Հիշեցնենք, որ հունիսի 3-ին ԵՄ խորհուրդն ընդունել էր Ռուսաստանի Դաշնության դեմ պատժամիջոցների վեցերորդ փաթեթը, որը ներառում էր նաև նավթի ու նավթամթերքի էմբարգոն։
Էմմա Չոբանյան