Թուրքիայի Արդարադատության նախարարությունը կանաչ լույս է տվել Դիարբեքիրի փաստաբանների՝ Հայոց ցեղասպանության մասին հայտարարության հետաքննությանը

Լուրեր

16.09.2026 | 20:51
Հեղաշրջման մեջ մեղադրվող Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարի գործը փոխանցվել է դատարան
16.09.2026 | 20:43
Իհարկե պատրաստվում եմ առաջիկա ընտրություններին. Տիգրան Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:30
ՌԴ-ն նոր պատժամիջոցներ կկիրառի՝ հենց ՀՀ-ն որոշի ռազմաբազան հեռացնել․ Դավիթ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:19
Անկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ
16.09.2026 | 20:06
Աշխատակիցներին սպառնում են աշխատանքից ազատել քաղաքական հայացքների պատճառով. «Անկախ դիտորդ»-ը ահազանգում է
16.09.2026 | 19:50
Նիժնի Տապըռի գեղ եք ուզում, որ ոնց ուզեք՝ ձեր «Մայբախ»-ները քշեք. Փաշինյան
16.09.2026 | 19:37
Եվրոպա լիգա․ «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Սպարտա Պրահայի» դեմ խաղում
16.09.2026 | 19:36
Ինչի է` Դուք, Ղարաբաղից լինելով, Երևանում բնակարան ունեք, 100 հազարը չունեն. Փաշինյանը` Հովսեփյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 19:25
Կախած վիճակում կոշիկդ հանելու եմ. Փաշինյանը` Լևոն Քոչարյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 19:14
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականները մեկնարկեցին հաղթանակով
16.09.2026 | 19:06
Եթե Քոչարյանի ունեցվածքը օրինական է, թող հեղափոխություն անեն. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 19:02
Տիգրան Ավինյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
16.09.2026 | 18:55
Հայտնի է՝ ով է Սիմոնյանի նշած քրեական հեղինակությունը, որը, ըստ նրա, Հայկ Սարգսյանի ընտանիքի ընկերն է
16.09.2026 | 18:46
ՀՀ-ն է որոշումներ կայացնելու TRIPP մուտք ու ելքի պահին. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 18:34
Հայաստանի Մ-17 հավաքականը պարտվել է Լիբանանին
Բոլորը

Թուրքիայի Արդարադատության նախարարությունը թույլատրել է Դիարբեքիրի փաստաբանների ասոցիացիայի ղեկավարների նկատմամբ հետաքննություն իրականացնել` կապված ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության մասին արված հայտարարության հետ, գրում է Duvar-ը։

Փաստաբանների միության ղեկավար Նաթիհ Էրենը և 10 այլ ղեկավարներ կկանգնեն դատարանի առջև Թուրքիայի քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածի համաձայն, որն անօրինական է համարում Թուրքիային, թուրք ազգին, թուրքական պետական կառույցներին կամ թուրք ազգային հերոսներին վիրավորելը:

Հիշեցնենք, որ Դիարբեքիրի փաստաբանների ասոցիացիան ապրիլի 24-ին հայտարարություն էր տարածել՝ «Մենք կիսում  ենք մեծ աղետի ցավը» վերնագրով։ Հայտարարության մեջ թուրքական կառավարությանը կոչ էր արվում սկսել «ճշմարտության բացահայտման գործընթացը, որպեսզի մեր հայ հարևանների հոգիները խաղաղության հասնեն»։

Սա առաջին դեպքը չէ, երբ Դիարբեքիրի փաստաբանների միությունը հետաքննության է ենթարկվում ապրիլի 24-ի Հայոց ցեղասպանության հիշատակի օրվա հայտարարության առնչությամբ։ Նրա ղեկավարները հետաքննվել էին 2016 և 2018 թվականներին նույն հարցի վերաբերյալ իրենց հայտարարությունների համար, սակայն դատարանները նրանց արդարացրել էին այն վճռով, որ «Հայոց ցեղասպանություն ասելը հանցագործություն չէ»:

Էմմա Չոբանյան