Լավրովը Բաքվում արել է հայտարարություններ, որոնք խոր մտահոգություններ են առաջացնում․ Հանուն Հանրապետություն կուսակցության հայտարարությունը

Լուրեր

16.09.2026 | 20:06
Աշխատակիցներին սպառնում են աշխատանքից ազատել քաղաքական հայացքների պատճառով. «Անկախ դիտորդ»-ը ահազանգում է
16.09.2026 | 19:50
Նիժնի Տապըռի գեղ եք ուզում, որ ոնց ուզեք՝ ձեր «Մայբախ»-ները քշեք. Փաշինյան
16.09.2026 | 19:37
Եվրոպա լիգա․ «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Սպարտա Պրահայի» դեմ խաղում
16.09.2026 | 19:36
Ինչի է` Դուք, Ղարաբաղից լինելով, Երևանում բնակարան ունեք, 100 հազարը չունեն. Փաշինյանը` Հովսեփյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 19:25
Կախած վիճակում կոշիկդ հանելու եմ. Փաշինյանը` Լևոն Քոչարյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 19:14
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականները մեկնարկեցին հաղթանակով
16.09.2026 | 19:06
Եթե Քոչարյանի ունեցվածքը օրինական է, թող հեղափոխություն անեն. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 19:02
Տիգրան Ավինյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
16.09.2026 | 18:55
Հայտնի է՝ ով է Սիմոնյանի նշած քրեական հեղինակությունը, որը, ըստ նրա, Հայկ Սարգսյանի ընտանիքի ընկերն է
16.09.2026 | 18:46
ՀՀ-ն է որոշումներ կայացնելու TRIPP մուտք ու ելքի պահին. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 18:34
Հայաստանի Մ-17 հավաքականը պարտվել է Լիբանանին
16.09.2026 | 18:29
Ուկրաինայի ԶՈՒ-ն հայտարարել է Ղրիմի օդանավակայանում ռուսական Սու-24 ռմբակոծիչի հարվածելու մասին
16.09.2026 | 18:27
Պուտինի մոտ ռազմաբազան հանելու հարց չեմ բարձրացրել. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 18:18
Ինչ տեսանք Ադրբեջանի պաշտոնյայի կողմից անընդունելի է. Փաշինյանը` Հաջիևի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 18:10
Ալեն Սիմոնյանը՝ ռուսական ռազմաբազայի մասին // Նոր Սահմանադրության տեքստը մինչև տարեվերջ կհրապարակվի․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Հանուն Հանրապետության կուսակցությունը հայտարարություն է տարածել՝ կապված Բաքվում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի կողմից արված հայտարարությունների հետ։
Հայտարարությունը՝ ստորև․

«Ս․թ․ հունիսի 23-ին Ռուսաստանի ԱԳ նախարար Ս․Լավրովի կողմից Բաքվում արվել են հայտարարություններ, որոնք խորը մտահոգություններ են առաջացնում, կապված Հարավային Կովկասում ՌԴ քաղաքականության հետ։

Սույնով արձանագրում ենք, որ Մոսկվայի երաշխավորությամբ 2020թ նոյեմբերի 9-ի, 2021թ հունվարի 11-ի եւ նոյեմբերի 26-ի եռակողմ՝ Հայաստան-Ադրբեջան-Ռուսաստան համատեղ հայտարարությունների կարեւորագույն դրույթների իրագործումը խափանում է հենց Բաքուն, ճնշումներ գործադրելով Երեւանի վրա եւ փորձելով պարտադրել «խաղաղության պայմանագիր»՝ իրեն միակողմանիորեն ձեռնտու պայմաններով, մինչդեռ Մոսկվան չի կարողանում կամ չի ցանկանում ապահովել այդ հայտարարություններից բխող՝ իր պարտավորությունների կատարումը, դրանով խրախուսելով Ալիեւի ռեժիմի սանձարձակ պահվածքը։

Մասնավորապես, Երեւանում իր այցի շրջանակներում հրապարակայնորեն հայտարարելով, որ կոմունիկացիաների ապաշրջափակումը չի ենթադրում տարածքային ու քարտեզային փոփոխություններ, ռուս ԱԳ նախարարը Բաքվում խոսում է «ավտոմոբիլային հաղորդակցության կազմակերպման հարցը լուծել առավելագույն հարմարավետ ձևով՝ առանց արհեսատական խոչընդոտներ ստեղծելու» ձեւակերպմամբ, ինչը կարող է նշանակել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության սահմանափակում՝ միջազգայնորեն ճանաչված տարածքի մի մասի նկատմամբ եւ չի ենթադրում սիմետրիկ կերպով նույն տարանցման ռեժիմն, օրինակ՝ Նախիջեւանով։

Դրա հետ մեկտեղ, սահմանազատման/սահմանագծման երկկողմ աշխատանքների գործընթացում ռուսական «կոնկրետ առաջարկները», որով ներկայացավ ՌԴ ԱԳ նախարարը Բաքու՝ ոչ այլ ինչ են, քան միջամտության փորձ եւ գործընթացի շեղում ԵԱՀԿ նորմերից եւ ստանդարտներից, որոնց հիման վրա էլ պետք է գործընթացն ընթացք ստանա, քանզի միայն նման հիմքով է հնարավոր երաշխավորված համարել Հայաստանի շահերի հարգումը։

Միեւնույն ժամանակ, Արցախի խնդրի՝ արցախահայերի անվտանգության եւ իրավունքները հարցերն առանց լուծելու «խաղաղ պայմանագրի» մասին Բաքվից եկող խոսակցությունները եւ Մոսկվայի կողմից դրանց ձայնակցելը ԵԱՀԿ Մինսկի Խմբի եռանախագահության ձեւաչափով աշխատանքների խափանման ֆոնին ակնհայտ են դարձնում Ռուսաստանի մտադրությունն օրինականացնել ռազմական ուժի գործադրմամբ եւ ռազմական հանցագործությունների ճանապարհով ձեւավորված ստատուս-քվոն՝ միանշանակորեն Հայաստանի Հանրապետության եւ հայ ժողովրդի շահերի հաշվին, մի բան, որը հաստատապես չի բխում Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում հռչակված սկզբունքներից եւ ոգուց։

Ուստի, հավատարիմ մնալով հարեւանների հետ տարածարջանային խաղաղության քաղաքական ուղեգծին, հաշվի առնելով այն չափազանց վտանգավոր փոփոխությունները, որոնք այլեւս ակնհայտ են ռուսական քաղաքականության մեջ ընդհանրապես, իսկ մեր տարածաշրջանում՝ մասնավորապես, Հանուն Հանրապետության կուսակցությունը կոչ է անում ՀՀ իշխանություններին, քաղաքական ուժերին եւ քաղաքացիական հասարակությանը հրատապ կարգով մոբիլիզացնել քաղաքական կամքը եւ էական ճշգրտումներ մտցնել Հայաստանի՝ բանակցային գործընթացում որդեգրած դիրքորոշումներում, ռազմավարական վերանայման գործընթաց սկսել, ուղղված մեր երկրի բոլոր քաղաքականությունների դիվերսիֆիկացմանը, փլուզված աշխարհակարգի պայմաններում առաջացած ռիսկերը կառավարելիության հունի մեջ պահելուն։
Հանուն Հանրապետության Կուսակցությունը հավատարիմ է մնում Հայաստանի Հանրապետության անկախության, ինքնիշխանության, մարդու իրավունքների եւ ազատությունների անսակարկելիության սկզբունքին, խստորեն դատապարտում է Ռուսաստանի որդեգրած կայսերապաշտական քաղաքականությունը եւ դրանից սերված՝ հակահայ դիրքորոշումները մեզ համար կենսական հիմնահարցերում»։