ՌԴ-ն և Ադրբեջանը համատեղ մասնակցում են Արցախի գրավյալ տարածքների վերականգնմանը

Լուրեր

14.09.2026 | 10:58
Բեռլինում նշվել է Հայաստանի անկախության 35-ամյակը․ ընդգծվել է ՀՀ–Գերմանիա ռազմավարական գործընկերության խորացումը
14.09.2026 | 10:46
Օմանը հետաձգել է Հորմուզի նեղուցի շուրջ Իրանի և տարածաշրջանի երկրների հետ բանակցությունները
14.09.2026 | 10:44
Չեմ պատրաստվում հրաժարական տալ, շատ տափակ հումոր էր․ Ռուբինյանը՝ Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 10:35
Ռուսաստանից Հայաստան բնական գազի մատակարարումը 10 օրով կդադարեցվի
14.09.2026 | 10:21
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Կրասնոդարի երկրամասի վրա․ Սոչիում հինգ մարդ է վիրավորվել
14.09.2026 | 10:16
Պատգամավորներ Լիլիթ Գալստյանի, Մեսրոպ Մանուկյանի և փաստաբան Տաթևիկ Սողոյանի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
14.09.2026 | 10:12
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունը. ՈՒՂԻՂ
14.09.2026 | 10:00
ԱԺ քառօրյայի մեկնարկը` ՈՒՂԻՂ
14.09.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 14-ի դրությամբ
14.09.2026 | 09:43
Պապիկյանը կրկին զորամաս է այցելել
14.09.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
13.09.2026 | 21:40
Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից եկող մատակարարումների խաթարումներով․ Գևորգ Պապոյան
13.09.2026 | 20:00
Ո՞վ կարող է տուն առնել Երևանում․ անշարժ գույքի շուկայի «անհասանելի» ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.09.2026 | 19:34
Շուրջ 4 խմ փայտանյութ, բենզասղոց ու կացին․ Բերդի անտառներում ապօրինի ծառահատման դեպք է կանխվել
13.09.2026 | 18:54
Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph
Բոլորը

Ադրբեջանի և Ռուսաստանի համատեղ մասնակցությունը Արցախի գրավյալ տարածքների վերականգնմանը կարևոր պահ է երկկողմ համագործակցության հարցում։ Այս մասին Բաքվում տեղի ունեցած ասուլիսում հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը։

Նա հայտնել է, որ Արցախի գրավյալ տարածքներում արդյունաբերական պարկում ստեղծվել է ռուս-ադրբեջանական համատեղ լոգիստիկ կենտրոն։ Բայրամովն ասել է, որ Ադրբեջանը Ռուսաստանից 20,000 տոննա երկաթուղային ռելսեր է գնելու՝ Հորադիզ-Աղբենդ երկաթուղու կառուցման համար։

«Ռուսական ընկերությունների մասնակցությամբ կարևոր նախագծերից կարելի է նշել երկաթուղու վերականգնումը, Հորադիզ-Աղբենդ երկաթուղու նախագծի համար երկաթուղային ռելսերի գնումը։ Ռուսական ընկերությունների հետ 20 հազար տոննա երկաթուղային ռելսերի գնման պայմանագիր է կնքվել, պայմանագրի մեկ երրորդն արդեն ավարտված է»,- տեղեկացրել է Բայրամովը։

Նա նշել է, որ Արցախի գրավյալ տարածքներում գործում են տասնյակ ռուսական ընկերություններ, և հիշեցրել, որ Ռուսաստանի ու Ադրբեջանի պետական ​​մարմիններն ու բիզնես կառույցները մշտական ​​կապի մեջ են։

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն իր հերթին ասել է, որ ռուսական ընկերությունները շահագրգռված են այդ ծրագրերին մասնակցությամբ։

«Մենք վերահաստատում ենք ռուսաստանյան տնտեսական օպերատորների շահագրգռվածությունը՝ միանալու ադրբեջանական տարածքների հետկոնֆլիկտային վերականգնմանը»,- ընդգծել է ՌԴ ԱԳ նախարարը։

Էմմա Չոբանյան