Կալանավորը տեղափոխվել է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ. ՄԻՊ

Լուրեր

12.11.2026 | 09:47
Թրամփի բանագնացները ժամանել են Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների
12.11.2026 | 09:41
Բաքուն բողոք է հայտնել Երևանի Կապույտ մզկիթի դահլիճը Եղիշե Չարենցի անունով կոչելու կապակցությամբ
12.11.2026 | 09:41
Վարչապետը ժամանել է Դուբլին
12.11.2026 | 09:30
Պետական պարտքի սպասարկման գումարից 10.2 մլրդ դրամ կհատկացվի առողջության համընդհանուր ապահովագրությանը
12.11.2026 | 09:24
Բելառուսի ԱԳ նախարարն առաջարկել է սահմանափակել Հայաստանի հասանելիությունը ՀԱՊԿ գաղտնի փաստաթղթերին
11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
Բոլորը

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրած դիմումով փաստաբանը խնդրել է աջակցել իր պաշտպանյալի ստացիոնար բուժումը «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում կազմակերպելու հարցում: Փաստաբանը դիմումում նշել է, որ կալանավորված անձն ունի սրտի իշեմիկ հիվանդություն, և առկա է համապատասխան հետազոտության անհրաժեշտություն: Այս մասին հայտնում են  ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից։ 

Պաշտպանի կողմից սկսված գրավոր ընթացակարգի շրջանակում վերջինս տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն, կատարվել է կորոնարոգրաֆիկ հետազոտություն, ինչի արդյունքում առաջացել է ստենտավորման անհրաժեշտություն:

Քրեակատարողական վարչությունը դիմում է ներկայացրել ՀՀ առողջապահության նախարարություն՝ կալանավորի ստենտավորումը պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության շրջանակում կազմակերպելու համար: «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ է այցելել Պաշտպանի աշխատակազմի բժիշկը: Կատարված ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ կալանավորը ենթարկվել է վիրահատության, ինչի արդյունքում տեղադրվել է ոչ դեղապատ ստենտ:

Պաշտպանի ներկայացուցիչների՝ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ կատարած հերթական այցի ընթացքում պարզվել է, որ կալանավորը  տեղափոխվել է «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ: