Վրաստանի կառավարությունը հաճախ օգտագործում է միջազգային վարկանիշների սխալ մեկնաբանությունները՝ երկրում իրական խնդիրները թաքցնելու համար. TI

Լուրեր

13.09.2026 | 21:40
Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից եկող մատակարարումների խաթարումներով․ Գևորգ Պապոյան
13.09.2026 | 20:00
Ո՞վ կարող է տուն առնել Երևանում․ անշարժ գույքի շուկայի «անհասանելի» ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.09.2026 | 19:34
Շուրջ 4 խմ փայտանյութ, բենզասղոց ու կացին․ Բերդի անտառներում ապօրինի ծառահատման դեպք է կանխվել
13.09.2026 | 18:54
Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph
13.09.2026 | 18:14
Բյուրականի աստղադիտարանում աշխատանքը կսկսի «Մեր անկայուն տիեզերքը» միջազգային սիմպոզիումը
13.09.2026 | 16:49
Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի հրեական համայնքին՝ Ռոշ Հաշանայի առիթով
13.09.2026 | 16:04
Վթարային ջրանջատում Երևանում
13.09.2026 | 15:33
Tour of Armenia միջազգային հեծանվավազքի եզրափակիչ մրցանակաբաշխությունը. ՈՒՂԻՂ
13.09.2026 | 15:08
Tour of Armenia-ի եզրափակիչ՝ չորրորդ մրցափուլը Երևանում
13.09.2026 | 14:32
Մոլդովական փողոցում խոտածածկույթի հրդեհ է բռնկվել, առկա էր տարածման վտանգ
13.09.2026 | 13:39
Սեպտեմբերի 13-18-ին Հայաստանում տեղումներ չեն սպասվում․ ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
13.09.2026 | 13:13
Շվեդիայի ընտրություններում պայքարը սրվում է․ ծայրահեղ աջերը կարող են իշխանության մաս դառնալ
13.09.2026 | 12:24
Վթարային ջրանջատում Լոռու մարզում
13.09.2026 | 11:45
Մինչև 23։00-ն Երևանում մի շարք փողոցներում կսահմանափակվի տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
13.09.2026 | 11:25
Խոշտանգման ենթադրյալ դեպքի առնչությամբ ՆԳՆ-ում ծառայողական քննություն է նշանակվել
Բոլորը

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ Վրաստան»-ը (TI) հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ Վրաստանի կառավարությունը հաճախ օգտագործում է միջազգային վարկանիշների սխալ մեկնաբանությունները՝ երկրում իրական խնդիրները թաքցնելու համար, գրում է Aliq Media-ն։

Նշենք, որ հունիսի 22-ին ելույթ ունենալով խորհրդարանում՝ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ասել է, որ Վրաստանը կոռուպցիայի դեմ պայքարում առաջատար երկրներից է։

Ըստ TI-ի՝ «իշխող կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիի ազդեցությունը տեղավորվում է առանցքային ինստիտուտների պետական ​​զավթման սահմանման մեջ՝ չնայած այն բանին, որ Իվանիշվիլին պաշտոնապես հեռացել է քաղաքականությունից»։

«Վարչապետն այս անգամ էլ նշում էր Թրանսփարենսի Ինթերնեշնլ ընկալման ինդեքսի (CPI) 2021 թվականի տվյալները։ Նա ասաց, որ CPI-ի համաձայն՝ Վրաստանը 2012-ին 51-րդ տեղում էր, իսկ 2021-ին՝ 45-րդ տեղում, սակայն չնշեց, որ հիմնական որոշիչը ինդեքսում ստացված միավորն է», — ասված է TI-ի հայտարարության մեջ:

Հայտարարության համաձայն՝ Վրաստանի դեպքում 2012 թվականից միավորը էապես չի բարելավվել՝ 2012 թվականին երկիրն ուներ 52 միավոր 100 միավորից, իսկ 9 տարի անց՝ 2021 թվականին՝ 55, ինչը վկայում է երկրում հակակոռուպցիոն բարեփոխումների լճացման մասին:

«Օրինակ՝ լավագույն արդյունք ունեցող 10 երկրների միավորները գերազանցում են 80-ը։ Ղարիբաշվիլին ասել է, որ Վրաստանը Ասոցացման եռյակում անվիճելի առաջատարն է Ուկրաինայի և Մոլդովայի համեմատ։ Ըստ CPI-ի, Վրաստանն իսկապես ավելի լավ արդյունք ունի, ինչը մեծապես պայմանավորված է մանր կաշառակերության ցածր մակարդակով։

Սակայն 18 տարի առաջ հաջող հակակոռուպցիոն բարեփոխումներ են իրականացվել և չեն կարող համարվել ներկայիս իշխանության ձեռքբերումը։ CPI-ի գնահատականները ցույց են տալիս, որ նմանատիպ հավակնոտ բարեփոխումներ չեն իրականացվել վերջին 9 տարում: Սակայն, ի տարբերություն Մոլդովայի և Ուկրաինայի, CPI-ն օգտագործում է «պետության գրավում» տերմինը միայն Վրաստանի առնչությամբ, ինչը նույնպես վարչապետը չի նշել», — ասված է TI-ի հայտարարության մեջ:

TI-ը, վերլուծելով 2021 թվականի CPI-ի արդյունքները, ասել է.

«Իշխող կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիի ազդեցությունը տեղավորվում է առանցքային ինստիտուտների պետական ​​զավթման սահմանման մեջ, թեև Իվանիշվիլին պաշտոնապես հեռացել է քաղաքականությունից: Նրա կուսակցությունը՝ «Վրացական երազանք»-ը, վերջին տարիներին վերջնականապես զավթել է դատական ​​համակարգի և իրավապահ մարմինների վերահսկողությունը՝ դրանով իսկ փաստացի դադարեցնելով կոռուպցիայի դեմ պայքարի համար անհրաժեշտ քաղաքական թափը»: