Ադրբեջանն ու Ռուսաստանը պատրաստվում են փաստաթղթեր ստորագրել տրանսպորտի ոլորտում համագործակցության ընդլայնման վերաբերյալ

Լուրեր

13.09.2026 | 21:40
Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից եկող մատակարարումների խաթարումներով․ Գևորգ Պապոյան
13.09.2026 | 20:00
Ո՞վ կարող է տուն առնել Երևանում․ անշարժ գույքի շուկայի «անհասանելի» ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.09.2026 | 19:34
Շուրջ 4 խմ փայտանյութ, բենզասղոց ու կացին․ Բերդի անտառներում ապօրինի ծառահատման դեպք է կանխվել
13.09.2026 | 18:54
Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph
13.09.2026 | 18:14
Բյուրականի աստղադիտարանում աշխատանքը կսկսի «Մեր անկայուն տիեզերքը» միջազգային սիմպոզիումը
13.09.2026 | 16:49
Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի հրեական համայնքին՝ Ռոշ Հաշանայի առիթով
13.09.2026 | 16:04
Վթարային ջրանջատում Երևանում
13.09.2026 | 15:33
Tour of Armenia միջազգային հեծանվավազքի եզրափակիչ մրցանակաբաշխությունը. ՈՒՂԻՂ
13.09.2026 | 15:08
Tour of Armenia-ի եզրափակիչ՝ չորրորդ մրցափուլը Երևանում
13.09.2026 | 14:32
Մոլդովական փողոցում խոտածածկույթի հրդեհ է բռնկվել, առկա էր տարածման վտանգ
13.09.2026 | 13:39
Սեպտեմբերի 13-18-ին Հայաստանում տեղումներ չեն սպասվում․ ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
13.09.2026 | 13:13
Շվեդիայի ընտրություններում պայքարը սրվում է․ ծայրահեղ աջերը կարող են իշխանության մաս դառնալ
13.09.2026 | 12:24
Վթարային ջրանջատում Լոռու մարզում
13.09.2026 | 11:45
Մինչև 23։00-ն Երևանում մի շարք փողոցներում կսահմանափակվի տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
13.09.2026 | 11:25
Խոշտանգման ենթադրյալ դեպքի առնչությամբ ՆԳՆ-ում ծառայողական քննություն է նշանակվել
Բոլորը

Ադրբեջանն ու Ռուսաստանը նախատեսում են ստորագրել մի շարք միջկառավարական փաստաթղթեր, որոնք ուղղված են տրանսպորտի ոլորտում համագործակցության ընդլայնմանը։ Այս մասին «Ինտերֆաքսի» ադրբեջանական ծառայությանը հայտնել է Ադրբեջանի կառավարության աղբյուրը։

Ադրբեջանի Թվային զարգացման և Տրանսպորտի նախարարություններին ու ՌԴ Տրանսպորտի նախարարությանը հանձնարարվել է կարճ ժամանակում պատրաստել և համաձայնեցնել փոխըմբռնման հուշագրի նախագիծը տրանսպորտի և տարանցման ոլորտում։

«Ավտոմոբիլային տրանսպորտի խառը հանձնաժողովն իր հերթին նիստ կանցկացնի, որի շրջանակում կքննարկվի փոխանակվող թույլտվությունների ձևաթղթերի քվոտայի ավելացման հարցը»,- ընդգծել է նա։

Աղբյուրի խոսքով՝ գործող պայմանագրերի համաձայն՝ ռուսական կողմն Ադրբեջանին կտրամադրի 3․000 թույլտվություն երրորդ երկրներ փոխադրման համար (50 տոկոսը՝ դեպի Իրան)։ Իր հերթին, Ադրբեջանը ռուսական կողմին կտրամադրի 14․000 թույլտվության ձևեր՝ տարանցիկ երթևեկության համար և 5․000 թույլտվության ձևեր՝ երկկողմանի և տարանցիկ փոխադրումների համար։

«Բացի այդ, օրակարգում ընդգրկված է միջազգային ավտոմոբիլային բեռնափոխադրումների թույլտվությունների ձևաթղթերի փոխանակման ընթացակարգի պարզեցման հարցի քննարկում՝ նորարարական տեխնոլոգիաների կիրառմամբ, որոնք հնարավորություն կտան ապագայում թղթային թույլտվությունների ձևաթղթերը վերածել էլեկտրոնայինի»,- ասել է աղբյուրը։

Էմմա Չոբանյան