Արարատ Խանդոյանը դատապարտվեց 3 տարի 6 ամիս ազատազրկման

Լուրեր

12.11.2026 | 09:30
Պետական պարտքի սպասարկման գումարից 10.2 մլրդ դրամ կհատկացվի առողջության համընդհանուր ապահովագրությանը
12.11.2026 | 09:24
Բելառուսի ԱԳ նախարարն առաջարկել է սահմանափակել Հայաստանի հասանելիությունը ՀԱՊԿ գաղտնի փաստաթղթերին
11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Այսօր Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հնչեցրած իր վերջին խոսքում Արարատ Խանդոյանը պնդել է, որ անմեղ է, որ անցած 11 ամիսների ընթացքում իրավապահներն այդպես էլ չկարողացան ապացուցել իր մեղքը ու խնդրել է արդարացնել իրեն և ազատ արձակել հենց դատարանի դահլիճից։

«Չեմ հավատում, որ մի շարք աղմկահարույց քաղաքական գործեր քննած դատավոր Մնացական Մարտիրոսյանն արդար որոշում կկայացնի: Նա ի վիճակի չէ արդարադատություն իրականացնել: Այսօր Հայաստանի Հանրապետությունը ղեկավարում է քրեաօլիգարխիկ համակարգը, և արդարություն Հայաստանում չի լինի: Հայաստանի բանտերում քաղբանտարկյալներ կան»,- դատարանում հայտարարել է Արարատ Խանդոյանը:

Հիշեցնենք, որ 43-ամյա Արարատ Խանդոյանը ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքը գրաված «Սասնա ծռեր» խմբի անդամ՝ «Միայնակ գայլ» մականունով հայտնի Արայիկ Խանդոյանի եղբայրն է:Նա բերման էր ենթարկվել 2016թ. հուլիսի 20-ին Խորենացի փողոցից: Ըստ մեղադրանքի, նա մասնակցել է ՊՊԾ գնդի տարածքը գրաված զինված խմբին աջակցելու համար Խորենացի փողոցում անցկացված բողոքի ակցիաներին և այդ ընթացքում բռնություն է գործադրել ոստիկանության աշխատակիցների նկատմամբ՝ հարվածել է, քաշքշել ու փորձել խլել ոստիկանի վահանը:

Դատավոր Մնացական Մարտիրոսյանը հրապարակել է դատավճիռը, համաձայն որի՝ Արարատ Խանդոյանը մեղավոր է ճանաչվել և դատապարտվել 3 տարի 6 ամիս ազատազրկման: