Իսրայելի ԱԳ նախարարը հայտնել է, որ Ստամբուլում կանխվել են իսրայելցիների դեմ հարձակումները

Լուրեր

11.11.2026 | 12:56
Ինչո՞ւ էր Արսեն Գևորգյանը կալանավորված. Արեգա Հովսեփյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:47
COP31-ի շրջանակում Էրդողանն ու Գուտերեշը դիմավորել են Փաշինյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:45
Հայաստանում այս պահին գնաճը 4.3 տոկոս է . ԿԲ նախագահ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:36
Համաձայն չենք, որ ՀՀ հաջողությունները միայն ԵՏՄ-ի հետ են կապված. Վահե Հովհաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:27
Իրանի սպառնալիքներից հետո ԱՄՆ ֆինանսների նախարար Բեսենթը տեղափոխվել է ռազմաբազա. Reuters
11.11.2026 | 12:21
Վահե Հովհաննիսյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
11.11.2026 | 12:19
Հայտնի են Հայաստան-Կիպրոս հանդիպման մրցավարները
11.11.2026 | 12:10
Նիկոլ Փաշինյանը Թուրքիայում է // Ջերմաստիճանը մինչև 6 աստիճանով կբարձրանա․ ԼՈՒՐԵՐ
11.11.2026 | 12:03
Ստացվում է՝ օլիգարխիկ կուսակցությունը եկամտահարկից ֆինանսավորելու է, հիմնադրամը` ոչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:00
63–72 տարեկան քաղաքացիների համար բիզնեսի աջակցման նոր գործիք․ ծրագրի մանրամասները. ՈՒՂԻՂ
11.11.2026 | 11:54
Պուտինն ապրում է այլ իրականությունում․ Զելենսկին՝ Աբու Դաբիի բանակցությունների մասին
11.11.2026 | 11:49
Իշխանությունները համակարգի միջոցով իմանալու են` քաղաքացին քաղաքական ինչ նախասիրություն ունի. Դավիթ Ալավերդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 11:40
Եթե կառավարությունն է որոշելու եկամտահարկից գումար ստացող ՀԿ-ների և ԶԼՄ-ների ցանկը, ումի՞ց են անկախ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 11:36
Մեծ Բրիտանիայում ԱՄՆ բանակի զինծառայող է ձերբակալվել ՌԴ-ի օգտին լրտեսության կասկածանքով
11.11.2026 | 11:33
«Բժիշկներին թույլ են տվել ՔԿՀ մտնել Արսեն Գևորգյանի մահից հետո»․ փաստաբանները՝ կալանավայրում մահվան հանգամանքների մասին
Բոլորը

Թուրքական հետախուզությունը կանխել է Ստամբուլում իսրայելցիների դեմ ահաբեկչությունը։ Այս մասին հայտարարել է Իսրայելի արտգործնախարար Յաիր Լապիդը Անկարայում Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ համատեղ ասուլիսի ժամանակ, գրում է ՌԻԱ Նովոստին։

Լապիդն ահաբեկչության կազմակերպման համար մեղադրել է Իրանին։

«Վերջին շաբաթների ընթացքում Իսրայելի քաղաքացիների կյանքը փրկվել է Իսրայելի և Թուրքիայի միջև անվտանգության և դիվանագիտական ​​համագործակցության շնորհիվ։ Հենց այսօր հրապարակվել է, որ թուրքական հետախուզությունը վերջերս բացահայտել է Ստամբուլում իրանական դավադրությունը։ Եվ այդ ջանքերը շարունակվում են։ Մենք լի ենք երախտագիտությամբ թուրքական կառավարության հանդեպ՝ այս պրոֆեսիոնալ և համակարգված գործունեության համար»,-ասել է Լապիդը։

Օրերս էլ Իսրայելի ԱԳՆ-ն կոչ էր արել իսրայելցիներին Թուրքիա չմեկնել, իսկ այնտեղ գտնվողներին՝ անհապաղ վերադառնալ տուն։ Հավելենք, որ Իրանի Հեղափոխության պահապանների կորպուսը փորձում է թիրախավորել իսրայելցիներին արտասահմանում, որպեսզի վրեժխնդիր լինի «Քուդս» ջոկատի գնդապետ Սայյադ Խուդայիի սպանության համար, որին Իսրայելը մեղադրում է արտերկրում իսրայելցիների դեմ սպանությունների պատասխանատու ստորաբաժանումը ղեկավարելու մեջ:

Էմմա Չոբանյան