Գերմանիան անցնում է գազի մատակարարման արտակարգ պլանի

Լուրեր

28.07.2026 | 10:49
ԶՈՒ-ում մեկնարկել են զինվորական երդման արարողությունները
28.07.2026 | 10:38
Հայտնի է՝ որքան գումար է վաստակել Էնթոնի Ջոշուան երկորրդ ռաունդում ավարտված մենամարտի համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 10:30
Պեսկովը հայտարարել է, որ Պուտինը Փաշինյանին հիշեցրել է ԵՄ-ի հարցով Հայաստանում հանրաքվեի անհրաժեշտության մասին
28.07.2026 | 10:22
Բաքվի վերաքննիչ դատարանում հայ գերիների շինծու գործերով նիստը շարունակվել է դատախազների ելույթներով
28.07.2026 | 10:02
Արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 28-ի դրությամբ
28.07.2026 | 09:45
Վթարային ջրանջատում Լոռու մարզում
28.07.2026 | 09:32
Նավթի գները նվազել են
27.07.2026 | 23:18
Ոստիկանները ձերբակալել են ապօրինի զենք պահող տղամարդուն
27.07.2026 | 22:59
Սևանա լճի մակարդակը հուլիսի 20-26-ը հունվարի 1-ի ցուցանիշից բարձր է 57 սմ-ով
27.07.2026 | 22:47
ՀՀ Ազգային ժողովը նոր կայք ունի
27.07.2026 | 22:30
Իտալիայում տղամարդը կեղծ հին ամֆիթատրոն է կառուցել և 20 տարի զբոսաշրջիկների խաբել․ նա ազատազրկման է դատապարտվել
27.07.2026 | 22:14
Բաքվի դատարանը Toplum TV-ի լրագրողներին դատապարտել է 12-15 տարվա ազատազրկման
27.07.2026 | 21:59
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.07.2026 | 21:45
Առողջությունը սկսվում է սննդից․ ինչպե՞ս ընտրել անվտանգ արտադրանք. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 21:40
Ռոբերտ Հովհաննիսյանը՝ Dole Open 2026 շախմատի միջազգային մրցաշարի հաղթող
Բոլորը

Գերմանիան հայտարարել է էներգետիկ արտակարգ իրավիճակով պայմանավորված` գազային վթարային ծրագրի երկրորդ փուլի մեկնարկի մասին, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Երկրի էկոնոմիկայի նախարար Ռոբերտ Հաբեկի խոսքով՝ այս որոշումը պայմանավորված է «Հյուսիսային հոսք 1» գազատարով ռուսական գազի մատակարարումների 60%-ով կրճատմամբ։ Նա բացատրել է, որ նման հոսքի դեպքում Գերմանիան մինչև հաջորդ ձմեռ չի կարողանա իր ամբարները լցնել նախատեսված 90%-ով։

Հաբեկը նշել է, որ այս պահին սպառողներին ոչինչ չի սպառնում, սակայն վատագույն սցենարին պատրաստվելու անհրաժեշտությունն ակնհայտ է։

«Այսուհետ Գերմանիայում գազը դառնում է դեֆիցիտ ապրանքատեսակ։ Շուկան ի վիճակի է ապահովել սպառման պատվերներ և պաշարների չափավոր համալրում, բայց դա չպետք է մեզ ապահովության կեղծ զգացում տա»,- ասել է նախարարը:

Բեռլինը շարունակում է տեղի ունեցողը դիտարկել որպես Ռուսաստանի կողմից Եվրոպային գազային շանտաժ։

«Իմ կարծիքով՝ նպատակն է քանդել այն հիմքերը, որոնց վրա կանգնած են Գերմանիան և Եվրոպան վերջին մի քանի ամիսների ընթացքում՝ մեր մեծ միասնությունը, Ուկրաինայի հետ համերաշխությունը և ազատության պաշտպանության համար գին վճարելու պատրաստակամությունը»,- ասել է Հաբեկը։

Նա կոչ է արել եվրոպական երկրներին՝ չտրվել շանտաժին։ Հարցին՝ արդյո՞ք պետք է մտավախություն լինի, որ գերմանական արդյունաբերությունը կարող է բախվել գազի մատակարարումների նորմավորման հետ, Հաբեկը հույս է հայտնել, որ դա երբեք չի լինի։

«Սակայն, իհարկե, դա բացառել չեմ կարող»,- հավելել է նա։

Տաթև Ֆռանգյան