Ադրբեջանում հորդառատ անձրևները մի շարք շրջաններում ջրհեղեղներ են առաջացրել․ հեղեղը քշել է մեքենաներ, ավերել շինություններ

Լուրեր

11.11.2026 | 13:06
Հայկ Մարտիրոսյանը մրցաշարի է մասնակցում Արոնյանի, Կարլսենի ու այլ առաջատար շախմատիստների հետ
11.11.2026 | 12:56
Ինչո՞ւ էր Արսեն Գևորգյանը կալանավորված. Արեգա Հովսեփյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:47
COP31-ի շրջանակում Էրդողանն ու Գուտերեշը դիմավորել են Փաշինյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:45
Հայաստանում այս պահին գնաճը 4.3 տոկոս է . ԿԲ նախագահ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:36
Համաձայն չենք, որ ՀՀ հաջողությունները միայն ԵՏՄ-ի հետ են կապված. Վահե Հովհաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:27
Իրանի սպառնալիքներից հետո ԱՄՆ ֆինանսների նախարար Բեսենթը տեղափոխվել է ռազմաբազա. Reuters
11.11.2026 | 12:21
Վահե Հովհաննիսյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
11.11.2026 | 12:19
Հայտնի են Հայաստան-Կիպրոս հանդիպման մրցավարները
11.11.2026 | 12:10
Նիկոլ Փաշինյանը Թուրքիայում է // Ջերմաստիճանը մինչև 6 աստիճանով կբարձրանա․ ԼՈՒՐԵՐ
11.11.2026 | 12:03
Ստացվում է՝ օլիգարխիկ կուսակցությունը եկամտահարկից ֆինանսավորելու է, հիմնադրամը` ոչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:00
63–72 տարեկան քաղաքացիների համար բիզնեսի աջակցման նոր գործիք․ ծրագրի մանրամասները. ՈՒՂԻՂ
11.11.2026 | 11:54
Պուտինն ապրում է այլ իրականությունում․ Զելենսկին՝ Աբու Դաբիի բանակցությունների մասին
11.11.2026 | 11:49
Իշխանությունները համակարգի միջոցով իմանալու են` քաղաքացին քաղաքական ինչ նախասիրություն ունի. Դավիթ Ալավերդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 11:40
Եթե կառավարությունն է որոշելու եկամտահարկից գումար ստացող ՀԿ-ների և ԶԼՄ-ների ցանկը, ումի՞ց են անկախ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 11:36
Մեծ Բրիտանիայում ԱՄՆ բանակի զինծառայող է ձերբակալվել ՌԴ-ի օգտին լրտեսության կասկածանքով
Բոլորը

Ադրբեջանում նախօրեին տեղացած հորդառատ անձրևը երկրի մի շարք շրջաններում հեղեղների պատճառ է դարձել։ Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ տեղումները մեծ վնաս են հասցրել հատկապես Գերանբոյի շրջանին։ Ամենից շատ տուժել է Աղջաքենդ գյուղը, որտեղ հեղեղներն ավերել են մի շարք շինություններ, վնաս հասցրել տներին ու ավտոմեքենաներին։

Համացանցում տարածվել են հեղեղի տեսանյութերը, որտեղ երևում է, որ այն ավերում է կառույցներ, քշում ավտոմեքենաներ։ Նախնական տվյալներով՝ մարդիկ չեն տուժել, սատկել են ընտանի կենդանիներ, ավերվել են մի շարք կենցաղային շինություններ, հեղեղը լցվել է բնակարաններ, ճանապարհներն անանցանելի են դարձել, էլեկտրասյուներ են քանդվել։

Տեղական ԶԼՄ-ը հայտնում են, որ Գանձակում ևս ուժեղ անձրևը խնդիրներ է առաջացրել, մասնավորապես, հեղեղվել են տների բակերը։ Գեդաբեկի շրջանում ևս հեղեղներ են եղել։

Ադրբեջանի ԱԻՆ-ի տվյալներով՝ միջոցներ են ձեռնարկվում հասցված վնասը գնահատելու և հետևանքները վերացնելու համար։

Էմմա Չոբանյան