Ռուսաստանը կարող է ամբողջությամբ դադարեցնել Եվրոպա գազի մատակարարումը

Լուրեր

16.09.2026 | 20:59
Հաջիևը հայտարարել է, թե Ղարաբաղում և այլ շրջաններում, իբր, «տեսանելի են Կովկասյան Աղվանքի հարուստ քրիստոնեական ժառանգության հետքերը»
16.09.2026 | 20:51
Հեղաշրջման մեջ մեղադրվող Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարի գործը փոխանցվել է դատարան
16.09.2026 | 20:43
Իհարկե պատրաստվում եմ առաջիկա ընտրություններին. Տիգրան Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:30
ՌԴ-ն նոր պատժամիջոցներ կկիրառի՝ հենց ՀՀ-ն որոշի ռազմաբազան հեռացնել․ Դավիթ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:19
Անկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ
16.09.2026 | 20:06
Աշխատակիցներին սպառնում են աշխատանքից ազատել քաղաքական հայացքների պատճառով. «Անկախ դիտորդ»-ը ահազանգում է
16.09.2026 | 19:50
Նիժնի Տապըռի գեղ եք ուզում, որ ոնց ուզեք՝ ձեր «Մայբախ»-ները քշեք. Փաշինյան
16.09.2026 | 19:37
Եվրոպա լիգա․ «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Սպարտա Պրահայի» դեմ խաղում
16.09.2026 | 19:36
Ինչի է` Դուք, Ղարաբաղից լինելով, Երևանում բնակարան ունեք, 100 հազարը չունեն. Փաշինյանը` Հովսեփյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 19:25
Կախած վիճակում կոշիկդ հանելու եմ. Փաշինյանը` Լևոն Քոչարյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 19:14
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականները մեկնարկեցին հաղթանակով
16.09.2026 | 19:06
Եթե Քոչարյանի ունեցվածքը օրինական է, թող հեղափոխություն անեն. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 19:02
Տիգրան Ավինյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
16.09.2026 | 18:55
Հայտնի է՝ ով է Սիմոնյանի նշած քրեական հեղինակությունը, որը, ըստ նրա, Հայկ Սարգսյանի ընտանիքի ընկերն է
16.09.2026 | 18:46
ՀՀ-ն է որոշումներ կայացնելու TRIPP մուտք ու ելքի պահին. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ռուսաստանը կարող է ամբողջությամբ դադարեցնել գազի մատակարարումը Եվրոպա, քանի որ նա փորձում է ուժեղացնել իր քաղաքական ազդեցությունն ուկրաինական ճգնաժամի պայմաններում։ Այս մասին ասել է Միջազգային էներգետիկ գործակալության (ՄԷԳ) ղեկավար Ֆաթիհ Բիրոլը, փոխանցում է VOA-ն։

Նրա կարծիքով՝ Եվրոպան այսօր պետք է նախապատրաստվի իրադարձությունների նման զարգացմանը։

«Ես չէի բացառի, որ Ռուսաստանը կշարունակի տարբեր խնդիրներ գտնել այստեղ և այնտեղ, և կշարունակի պատրվակներ գտնել՝ Եվրոպա գազի մատակարարումների հետագա կրճատման և, հնարավոր է, նույնիսկ ամբողջությամբ դադարեցնելու համար։ Հետևաբար, Եվրոպան պետք է մշակի արտակարգ իրավիճակների ծրագիր»,- Reuters-ին ասել է ՄԷԳ գործադիր տնօրենը։

Բիրոլի կարծիքով՝ Ռուսաստանից գազի հոսքերի վերջին կրճատումը պետք է դիտարկել որպես Մոսկվայի քաղաքական ազդեցությունը մեծացնելու փորձ։ Այսպիսով, Ռուսաստանը նախապես ցուցադրել է մի սցենար, որը կարող է իրականացվել ձմռան ամիսներին, երբ գազի պահանջարկը զգալիորեն ավելանում է։

Միաժամանակ, Բիրոլը նշել է, որ Միջազգային էներգետիկ գործակալությունն (ՄԷԳ) ամենահավանականը չի համարում ռուսական գազի ամբողջական դադարեցման այս հիպոթետիկ սցենարը։

Հիշեցնենք, որ Եվրամիությունը պատժամիջոցներ է սահմանել ռուսական նավթի և ածուխի դեմ, սակայն ձեռնպահ է մնացել գազի ներկրման արգելքից՝ Մոսկվայի մատակարարումներից Եվրոպայի կախվածության պատճառով:

Տաթև Ֆռանգյան