ՌԴ-ի հարձակման դեպքում Ֆինլանդիան պատրաստ է կոշտ դիմադրություն ցույց տալ․ Տիմո Կիվինեն

Լուրեր

16.09.2026 | 18:55
Հայտնի է՝ ով է Սիմոնյանի նշած քրեական հեղինակությունը, որը, ըստ նրա, Հայկ Սարգսյանի ընտանիքի ընկերն է
16.09.2026 | 18:46
ՀՀ-ն է որոշումներ կայացնելու TRIPP մուտք ու ելքի պահին. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 18:34
Հայաստանի Մ-17 հավաքականը պարտվել է Լիբանանին
16.09.2026 | 18:29
Ուկրաինայի ԶՈՒ-ն հայտարարել է Ղրիմի օդանավակայանում ռուսական Սու-24 ռմբակոծիչի հարվածելու մասին
16.09.2026 | 18:27
Պուտինի մոտ ռազմաբազան հանելու հարց չեմ բարձրացրել. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 18:18
Ինչ տեսանք Ադրբեջանի պաշտոնյայի կողմից անընդունելի է. Փաշինյանը` Հաջիևի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 18:10
Ալեն Սիմոնյանը՝ ռուսական ռազմաբազայի մասին // Նոր Սահմանադրության տեքստը մինչև տարեվերջ կհրապարակվի․ ԼՈՒՐԵՐ
16.09.2026 | 18:00
Ունեցել ենք նահատակվելու քաղաքականություն, առաջարկում ենք ապրելու քաղաքականություն. Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 17:53
Լիտվայի նախագահը հայտարարել է, որ երկրի օդային տարածքում խոցված անօդաչու սարքը ռուսական է
16.09.2026 | 17:53
Աղիողորմ մռնչյունները, որ հնչում են, դաս են նրանց համար` չեն մարսելու թալանած որևէ լումա. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 17:43
ՍԴ-ն հրապարակել է TRIPP-ի հարցով որոշումը
16.09.2026 | 17:42
Հուսով ենք՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավորինս շուտ կհաստատվի համապարփակ և երկարատև խաղաղություն․ Թուրքիայի ՊՆ ղեկավար
16.09.2026 | 17:30
«Տգետ» vs «նիկոլական»․ լավ սովորելն ու լավ ապրելը հոմանի՞շ են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 17:28
Նովակ Ջոկովիչը կմասնակցի մրցաշարի, որտեղ երբեք չի պարտվել
16.09.2026 | 17:20
Գյուղատնտեսության ոլորտում աճ չունենք, նվազում ունենք. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ֆինլանդիան տասնամյակներ շարունակ պատրաստվում է Ռուսաստանի կողմից հնարավոր հարձակմանը, և եթե դա տեղի ունենա, կոշտ դիմադրություն ցույց կտա: Այս մասին հայտարարել է գեներալ Տիմո Կիվինենը, որը ղեկավարում է Ֆինլանդիայի պաշտպանական ուժերը, հայտնում է Reuters-ը։

«Մենք համակարգված կերպով զարգացրել ենք մեր պաշտպանունակությունը հատուկ այնպիսի ռազմական գործողությունների համար, որոնք տարվում են այնտեղ (Ուկրաինայում )՝ կրակային հզորության, զրահատեխնիկայի և ավիացիայի զանգվածային օգտագործմամբ»,- ասել է Կիվիվենը։

Գեներալն ընդգծել է, որ իր երկիրը զգալի զինանոց է կառուցել, սակայն ֆինների մոտիվացիան որոշիչ է եղել, և հավելել է, որ նույնիսկ ՆԱՏՕ-ին անդամակցելուց հետո Ֆինլանդիան ինքը կկրի երկրի պաշտպանության հիմնական պատասխանատվությունը։

Գործակալությունը նշում է, որ 5,5 միլիոն բնակչություն ունեցող Ֆինլանդիան ունի մոտ 280 հազարանոց բանակ, ինչպես նաև մոտ 900 հազար պահեստազոր։ Միևնույն ժամանակ, իշխանությունները չեն վերացրել տղամարդկանց զորակոչը, ինչպես արեցին շատ այլ արևմտյան երկրներ Սառը պատերազմի ավարտից հետո։ Հելսինկին պաշտպանության վրա ծախսում է ՀՆԱ-ի 2%-ը, ինչն ավելի բարձր է, քան ՆԱՏՕ-ի շատ անդամների մոտ։

Մայիսին Ֆինլանդիայում հարցում է անցկացվել, որի համաձայն՝ հարցվածների մոտ 82%-ը պատրաստակամություն է հայտնել մասնակցել ազգային պաշտպանությանը հարձակման դեպքում։

Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել էր, որ Ֆինլանդիայի մուտքը ՆԱՏՕ չի ամրապնդի երկրի անվտանգությունը։ Այս դեպքում ռուս զինվորականները կդիտարկեն «բոլոր անհրաժեշտ միջոցները»։

Տաթև Ֆռանգյան