Սլուցկին չի բացառել ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովից Ռուսաստանի հեռանալը

Լուրեր

16.09.2026 | 23:17
Գեղարքունիքի մարզի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
16.09.2026 | 23:05
Բաքուն ՀՀ-ի հետ կապերի մեջ մեղադրվող բանտարկված թալիշ ակտիվիստին 3 տարով կտեղափոխի խիստ ռեժիմի բանտ
16.09.2026 | 22:48
Հայաստանի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
16.09.2026 | 22:35
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիան» պարտությամբ մեկնարկեց հիմնական փուլում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 22:30
Պուտինը կարծեց՝ բունտ կլինի ՀՀ-ում, եթե սպառնա բազան հանել․ 1 հոգի ասաց՝ անտեր կմնա, հայ ժողովուրդն ասաց՝ գնացեք․ Արամ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 22:12
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
16.09.2026 | 21:56
Հնդկաստանի նորանշանակ դեսպանը իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Հայաստանի ԱԳՄԱ նախարարի տեղակալին
16.09.2026 | 21:42
Թուրքիայում հարցվածների 24,9 տոկոսն Ադրբեջանը համարել է թշնամի երկիր
16.09.2026 | 21:30
Քոչարյանի գրպանը 200 մլն դոլար չեն գցել․ անհնար է համոզել ՀՀ-ի ժողովրդին, որ գործը սարքած է․ Թագուհի Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 21:15
Վթար Չարենցավան-Հրազդան ավտոճանապարհին. նախնական տվյալներով՝ կան չորս զոհ, մեկ տուժած
16.09.2026 | 20:59
Հաջիևը հայտարարել է, թե Ղարաբաղում և այլ շրջաններում, իբր, «տեսանելի են Կովկասյան Աղվանքի հարուստ քրիստոնեական ժառանգության հետքերը»
16.09.2026 | 20:51
Հեղաշրջման մեջ մեղադրվող Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարի գործը փոխանցվել է դատարան
16.09.2026 | 20:43
Իհարկե պատրաստվում եմ առաջիկա ընտրություններին. Տիգրան Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:30
ՌԴ-ն նոր պատժամիջոցներ կկիրառի՝ հենց ՀՀ-ն որոշի ռազմաբազան հեռացնել․ Դավիթ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:19
Անկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ
Բոլորը

Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության Խորհրդարանական վեհաժողովից (ԵԱՀԿ ԽՎ) Ռուսաստանի Դաշնության դուրս գալը դեռևս չի քննարկվում, սակայն եթե փորձեր լինեն կասեցնել Ռուսաստանի մասնակցությունն այդ կազմակերպությանը, ապա Մոսկվան իրեն իրավունք է վերապահում լքել այն։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի ղեկավար Լեոնիդ Սլուցկին Telegram-ի իր ալիքում։

Ավելի վաղ Դաշնային խորհրդի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Վլադիմիր Ջաբարովը հայտարարել էր, որ Մեծ Բրիտանիան մերժել է ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի ռուսական պատվիրակության անդամներին մուտքի արտոնագիր տրամադրել՝ մասնակցելու հերթական նստաշրջանին։ ԵԱՀԿ ԽՎ նիստը նախանշված է հուլիսի 2-6-ը Բիրմինգհեմում։

Նրա խոսքով՝ Ռուսաստանն օրինական չի ճանաչի Մեծ Բրիտանիայում ԵԱՀԿ ԽՎ նստաշրջանի որոշումները, որոնց մասնակցելու համար ռուսական պատվիրակության անդամները վիզա չեն ստացել, միևնույն ժամանակ, Մոսկվան աննպատակահարմար է համարում հրաժարվել ԵԱՀԿ ԽՎ-ում աշխատելուց։

«Առայժմ մենք չենք քննարկում Խորհրդարանական վեհաժողովից դուրս գալու հարցը, սակայն հետագա դիրքորոշումը կախված է նրանից, թե ԵԱՀԿ ԽՎ-ն որքանով կկարողանա զսպել բացահայտ քաղաքականությունն ու ռուսատյացությունն իր հարթակում։ Եթե ​​փորձեր լինեն ճզմելու կամ կասեցնելու Ռուսաստանի մասնակցությունն այս միջխորհրդարանական կազմակերպությանը, մենք մեզ իրավունք ենք վերապահում լքել այն»,- գրել է Սլուցկին։

Տաթև Ֆռանգյան