Թուրքիան ավելի զգուշավոր է դարձել Ուկրաինային զենք վաճառելու հարցում. WSJ

Լուրեր

14.09.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 14-ի դրությամբ
14.09.2026 | 09:43
Պապիկյանը կրկին զորամաս է այցելել
14.09.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
13.09.2026 | 21:40
Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից եկող մատակարարումների խաթարումներով․ Գևորգ Պապոյան
13.09.2026 | 20:00
Ո՞վ կարող է տուն առնել Երևանում․ անշարժ գույքի շուկայի «անհասանելի» ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.09.2026 | 19:34
Շուրջ 4 խմ փայտանյութ, բենզասղոց ու կացին․ Բերդի անտառներում ապօրինի ծառահատման դեպք է կանխվել
13.09.2026 | 18:54
Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph
13.09.2026 | 18:14
Բյուրականի աստղադիտարանում աշխատանքը կսկսի «Մեր անկայուն տիեզերքը» միջազգային սիմպոզիումը
13.09.2026 | 16:49
Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի հրեական համայնքին՝ Ռոշ Հաշանայի առիթով
13.09.2026 | 16:04
Վթարային ջրանջատում Երևանում
13.09.2026 | 15:33
Tour of Armenia միջազգային հեծանվավազքի եզրափակիչ մրցանակաբաշխությունը. ՈՒՂԻՂ
13.09.2026 | 15:08
Tour of Armenia-ի եզրափակիչ՝ չորրորդ մրցափուլը Երևանում
13.09.2026 | 14:32
Մոլդովական փողոցում խոտածածկույթի հրդեհ է բռնկվել, առկա էր տարածման վտանգ
13.09.2026 | 13:39
Սեպտեմբերի 13-18-ին Հայաստանում տեղումներ չեն սպասվում․ ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
13.09.2026 | 13:13
Շվեդիայի ընտրություններում պայքարը սրվում է․ ծայրահեղ աջերը կարող են իշխանության մաս դառնալ
Բոլորը

Թուրքիան զգուշավոր է դառնում Ուկրաինային ավելի շատ զենք մատակարարելու հարցում՝ այն բանից հետո, երբ թուրքական արտադրության անօդաչու թռչող սարքերն օգնել են Կիևին պաշտպանվել Ռուսաստանի ներխուժումից։ Wall Street Journal-ի հետ զրույցում այս մասին ասել է Թուրքիայի Պաշտպանական արդյունաբերության գործակալության նախագահԻսմայիլ Դեմիրը, փոխանցում է Al Arabiya-ն։

«Կարծում եմ՝ Թուրքիան միակ երկիրն է, որը կարող է երկու կողմերին կանչել խաղաղության սեղանի շուրջ։ Ինչպե՞ս կարելի է դա անել, եթե կողմերից մեկին հազարավոր զենքեր ես ուղարկում։ Մենք պետք է կարողանանք երկու կողմերի հետ խոսել։ Ինչ-որ մեկը պետք է բավական մոտ լինի երկու կողմերին, որպեսզի վստահություն ստեղծի։ Մեր առաջնահերթ խնդիրն է՝ վստահ լինել, որ խաղաղությունը կտիրի»,- ասել Դեմիրը։

Ինչ վերաբերում է հարցին՝ արդյո՞ք Թուրքիան կշարունակի Bayraktar TB-2 անօդաչու թռչող սարքեր մատակարարել Ուկրաինային, Դեմիրն ասել է․ «Որոշակի գործընթացներ կան, սակայն ես այն դիրքում չեմ՝ ասելու համար։ Բայց մենք շատ ավելի զգուշավոր ենք»։

Նշենք, որ ուկրաինական պատերազմի մեկնարկից ի վեր Թուրքիան քննադատել է Մոսկվայի ներխուժումն ու աջակցել Կիևին, սակայն, միաժամանակ, հրաժարվում է ՌԴ-ի դեմ պատժամիջոցների կիրառումից և օգնում է ռուսական բիզնեսին շրջանցել արևմտյան սահմանափակումները։

Էմմա Չոբանյան