Չեխովի անվան դպրոցում չորրորդ փորձից տնօրեն է ընտրվել

Լուրեր

15.09.2026 | 15:33
Վարչապետը մասնակցել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստին
15.09.2026 | 15:25
Ռուս սահմանապահների դուրսբերումը կչեղարկի՞ Հայաստան-Թուրքիա սահմանը․ Էդգար Ղազարյանի պնդումն ու փաստաթղթերը
15.09.2026 | 15:24
Հնարավորություն ունեցա շփվել տեղահանված Ղարաբաղի հայերի հետ․ ԵՄ ներկայացուցիչը՝ Հայաստան այցի մասին
15.09.2026 | 15:18
Թուրքիայի ԱԳ նախարարը Բաքվում Հայաստան-Ադրբեջան կարգավորումն է քննարկել
15.09.2026 | 15:10
Միրզոյան-Բայրամով նոր հանդիպում է նախատեսվում // ԲՀԿ-ն կշարունակի քաղաքական գործունեությունը․ ԼՈՒՐԵՐ
15.09.2026 | 15:02
Ենթադրաբար, Հայկ Սարգսյանը կհեռացվի կուսակցությունից նկատողության պարագայում. Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 14:53
Եվրախորհրդարանը կողմ քվեարկեց հայկական ապրանքների համար ժամանակավոր մաքսային արտոնություններին
15.09.2026 | 14:44
Երթևեկության կազմակերպման փոփոխություն Չարենցի փողոցում
15.09.2026 | 14:35
Քաղաքական ճնշում կարող է դիտվել. Նազելի Բաղդասարյանը` Հայկ Սարգսյանին առնչվող վարույթի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 14:26
Փետրվարի 8-ից «խվատայկաները» կհամարվեն շահումով խաղ․ ՊԵԿ
15.09.2026 | 14:18
Բացահայտելով պրեմիում դասի թռիչքի արտոնությունները․ IDBank-ը միացել է Visa-ին և Wizz Air-ին՝ ներկայացնելու ճամփորդական նոր սերնդի արտոնությունները Հայաստանում
15.09.2026 | 14:17
Քրիստինե Վարդանյանը պետք է լինի հայ քաղաքական կյանքի վերջին դաշնակցականը․ Եղոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 14:11
ԿԲ նախագահ Մարտին Գալստյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ
15.09.2026 | 14:08
Պարո՛ն Ղազարյան, Ձեր գործով զբաղվե՛ք, արվեստը թողե՛ք արվեստագետներին․ Ռուզաննա Երեմյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 14:07
Հայաստանի գավաթ. հայտնի են 1/8 եզրափակիչի զույգերը
Բոլորը

Մայրաքաղաքի Ա․ Չեխովի անվան համար 55 դպրոցում այսօր տնօրենի հերթական ընտրություններն էին, որոնց արդյունքներով տնօրենի պաշտոնում ընտրվել է տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Դիանա Մինասյանը։

Տնօրենի պաշտոնի համար պայքարում էր նաև նախկին ժամանակավոր պաշտոնակատար Տաթևիկ Մելքոնյանը։

Նշենք, որ սա այս դպրոցում տնօրեն ընտրելու արդեն 4-րդ փորձն էր։ Ապրիլի 14-ին տեղի ունեցած ընտրությունների ժամանակ աջադրված 4 թեկնածուներից մեկն ինքնաբացարկ էր հայտնել։ Անժելա Կարապետյանը, որն առաջադրվել էր այլ դպրոցից, ստացել էր 1 ձայն։ Տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Դիանա Մինասյանը և նախկին պաշտոնակատար Տաթևիկ Մելքոնյանը հավասար՝ 4-ական ձայն էին հավաքել։ Ըստ օրենսդրության՝ դպրոցի տնօրենին ընտրում է խորհուրդը, որը կազմված է 9 անդամից՝ 2 մանկավարժ, 2 ծնող, 4 լիազոր մարմնի՝ քաղաքապետարանի ներկայացուցիչ, 1-ը՝ ԿԳՄՍ նախարարությունից։

Հիշեցնենք, որ ծնողների մի մասը դեմ էր տնօրենի պաշտոնում Դիանա Մինասյանի ընտրությանը, քանի որ պնդում էին, թե Մինասյանը չունի մանկավարժական կրթություն, դպրոցում աշխատելու և աշակերտների հետ շփվելու փորձ։ Պնդում էին, որ Մինասյանը նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի ընկերոջ կինն է, իսկ նրա քույրն աշխատում է Կառավարությունում։ Ինքը՝ Մինասյանը, հերքել էր Ավինյանի հետ առնչություն ունենալու լուրերը, բայց հաստատել, որ քույրն աշխատում է Կառավարությունում։

Արփի Հակոբյան