Եթե կինս ուզենա, ապա վաղը 10 հատ տենց տուն կառնի․ Արզաքանցյանը՝ Բրիտանական դատարանի որոշման մասին

Լուրեր

10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
Բոլորը

Օրերս հայտնի դարձավ, որ Բրիտանական դատարանը հիփոթեքային վարկը չվճարելու համար կառգրավի Տիգրան Արզաքանցյանի կնոջ՝ Նատալյա Ռոտենբերգի 8,73 մլն ֆունտ ստեռլինգ արժողությամբ լոնդոնյան բնակարանը։ Դատարանը որոշել է առգրավել շքեղ բնակարանը, որից տեսարան է բացվում դեպի Բուքինգհեմյան պալատ և թագավորական այգիները: Բրիտանական Daily Mail պարբերականը մանրամասնում է, որ Նատալյա Ռոտենբերգը բնակարանը գնել է 1,3 մլն ֆունտ ստեռլինգի չափով հիփոթեքային վարկ վերցնելով, բայց քանի որ վճարումները չի արել, պարտքի չափը հասել է 1,6 մլն ֆունտ ստեռլինգի:

Տիգրան Արզաքանցյանը Factor.am-ի հետ զրույցում ասաց, որ պատրաստվում են բողոքարկել որոշումը և կդիմեն դատարան։

«Հավատացեք՝ դրանք սուտ լուրեր են, պատասխանը կտեսնեք,տիկին Ռոտենբերգը դիմել է դատարան։ Հետո գիտեք՝ մի հատ նենց խնդալու բան են գրել՝ 1,6 մլն ֆունտ ստեռլինգ չվճարելու համար են 8,73 մլն ֆունտ ստեռլինգ արժողությամբ բնակարանը խլել ձեռքից։ Տենց բան հանարավո՞ր ա, թող մաթեմատիկայի հետ ընկերություն անեն։ Կնոջս իրավաբանները զբաղվում են, ես մանրամասներից տեղյակ չեմ, այստեղ էլ մազի վրա գերան են ավելացրել ու սարքել են եսիմ ինչ։ Եթե կինս ուզենա, ապա վաղը 10 հատ տենց տուն կառնի»,- հայտարարեց Արզաքանցյանը։

Նշենք, որ Նատալյա Ռոտենբերգը մտադիր է «Ուժը հայրենյաց» կուսակցությունից առաջադրվել 2023 թվականին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններում։

Արփի Հակոբյան