ԵՏՄ-ում համաձայնության են եկել ինդիկատիվ հաշվեկշռում հացահատիկի և թղթի ազատ շրջանառության հարցով

Լուրեր

28.07.2026 | 12:08
ՄԻՊ ներկայացուցիչները չհայտարարված այցեր են իրականացրել ՁՊՎ-ներ և դատարանների խցեր
28.07.2026 | 11:55
Վերացվել է «Թամարայի» երեք արտադրատեսակի արտադրության կասեցումը․ դրանք անվտանգ են ճանաչվել
28.07.2026 | 11:47
250 հազարից մինչև 8 միլիոն․ որքա՞ն արժեն մեծ պահանջարկ ունեցող համարանիշերը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 11:42
Լցակայանը 4 տարում 600 մլն դրամի շրջանառություն է թաքցրել․ ՊԵԿ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 11:33
Շուրջ 400 ուկրաինական ԱԹՍ-ներ գրոհել են Մոսկվան ու Մոսկվայի մարզը․ Պոդոլսկում պահեստ է հրդեհվել
28.07.2026 | 11:23
Երկրպագուներն ընտրել են ԱԱ-2026-ի լավագույն գոլը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 11:14
Թրամփն այսօր Սպիտակ տանը կհանդիպի Զելենսկիի և Նեթանյահուի հետ․ Ուկրաինայի նախագահն արդեն ժամանել է ԱՄՆ
28.07.2026 | 11:08
Փոփոխություններ տրանսպորտային միջոցների հաշվառման պահանջարկ ունեցող համարանիշերի չափորոշիչներում․ ՈՒՂԻՂ
28.07.2026 | 11:06
Թուրքիան վերականգնում է Գյումրի տանող երկաթուղային ենթակառուցվածքները․ ըստ թուրք պաշտոնյայի՝ այն պատրաստ կլինի 2-3 ամսից
28.07.2026 | 10:57
Զախարովան հայտարարել է, թե ՀԱՊԿ-ի մասնակցությունը ԼՂ հակամարտությանն անհնար էր
28.07.2026 | 10:49
ԶՈՒ-ում մեկնարկել են զինվորական երդման արարողությունները
28.07.2026 | 10:38
Հայտնի է՝ որքան գումար է վաստակել Էնթոնի Ջոշուան երկորրդ ռաունդում ավարտված մենամարտի համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 10:30
Պեսկովը հայտարարել է, որ Պուտինը Փաշինյանին հիշեցրել է ԵՄ-ի հարցով Հայաստանում հանրաքվեի անհրաժեշտության մասին
28.07.2026 | 10:22
Բաքվի վերաքննիչ դատարանում հայ գերիների շինծու գործերով նիստը շարունակվել է դատախազների ելույթներով
28.07.2026 | 10:02
Արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 28-ի դրությամբ
Բոլորը

Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) երկրների կառավարությունների ղեկավարները երեքշաբթի տեղի ուենցած միջկառավարական խորհրդում սահմանել են զգայուն տեսակի ապրանքների միասնական շուկայի գործունեության կանոնները՝ ապահովելով դրանց ազատ շրջանառությունը հաստատված ինդիկատիվ մնացորդների շրջանակում, փոխանցում է Ինտերֆաքսը։

«Ցուցակում ներառվել են ցորեն և մեսլին, գարի, եգիպտացորեն, արևածաղկի սերմեր, շաքարավազ, արևածաղկի ձեթ, վերամշակվող թուղթ կամ ստվարաթուղթ, ինչպես նաև գունավոր մետաղների թափոններ և ջարդոն»,- հայտնել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) առևտրի նախարար Անդրեյ Սլեպնևը։

ԵՏՀ խորհրդին, ԵՏՄ անդամ երկրների կառավարությունների հետ միասին, հանձնարարվել է կազմակերպել ցուցակից ապրանքների հաշվեկշիռների պատրաստումը։ Միևնույն ժամանակ, միության երկրները կվերահսկեն այդ ապրանքների առնչությամբ ԵՏՄ անդամ երկրների կողմից սահմանված արտահանման սահմանափակումների պահպանումը։

«Այդ ապրանքները երրորդ երկրներ արտահանելիս կողմերը թույլ չեն տա շրջանցել մեկ կամ մի քանի պետությունների կողմից սահմանված արտահանման վերահսկման միջոցները, այդ թվում՝ Միության շրջանակում միակողմանի և (կամ) արտահանման վերահսկման միատեսակ միջոցների ընդունումը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Եվրասիական երկաթուղիների նախարարության հրամանն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակման օրվանից և կգործի մինչև 2024 թվականի սեպտեմբերի 30-ը։

Տաթև Ֆռանգյան